«Իրականությունը այն է, որ հանրաքվեն տապալված է». Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տառացիորեն երկու շաբաթ առաջ ես գրել էի նրա մասին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած ՍԴ կազմացրման հանրաքվեն պետք է չեղարկել, և վերադառնալ Սահմանադրության համակարգված փոփոխությունների քննարկմանը, փորձելով երկրում առկա ընդհանուր կառավարման ճգնաժամը լուծել լայն հանրային քննարկումների և փոխզիջումների ճանապարհով։

Այսօր «Իմ քայլը» խմբակցությունը, ՍԴ դեմ պայքարի իր ճարտասան առաջամարտիկի ձեռքերով, Ազգային ժողովի քննարկման էր բերել «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ, որը նախատեսում է հանրաքվեի չեղարկման հնարավորություն՝ ԱԺ երկու երրորդ մեծամասնության կողմից։ Թեև տեսականորեն չեղարկման հնարավորությունը խելամիտ մեխանիզմ է, և պետք է գոյություն ունենա որոշակի պայմաններում, քննարկման ժամանակ հնչեցին մի քանի խիստ զավեշտական մտքեր և հիմնավորումներ, որոնց պարզապես չեմ կարող շրջանցել։

Օրինակ՝ «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ հայտարարեցին, որ իրենց հիմնական մտահոգությունը հանրային առողջությունն է։ Այսօր, երբ «Իմքայլական» կառավարության համատարած ձախողումների պատճառով Հայաստանը դարձել է համավարակի տարածման տեմպերով աշխարհում բացասական ռեկորդակիրներից մեկը, այս հայտարարությունը առնվազն ծաղրալի է հնչում, մանավանդ, եթե հիշենք, թե «Իմ քայլը» ինչպես էր շարունակում հանրաքվեի քարոզարշավը՝ ի հեճուկս խելամիտ մարդկանց բազմաթիվ հորդորների։

Մեկ այլ կարկառուն «Իմքայլական» հայտարարեց, որ իրենց խնդիրը ՍԴ ճգնաժամը հաղթահարելն է, և իրենք ամեն դեպքում ձև կգտնեն այն հաղթահարելու, հանրաքվեով թե առանց հանրաքվե, թեև համավարակի Հայաստան ներթափանցումից հետո անցած երեք ամիսների ընթացքում պարզ է դարձել, որ ճգնաժամի հիմնական աղբուրը մեր երկրում Իմ Քայլի իշխանությունն է, ոչ թե ՍԴ-ն, և նրա հաղթահարման համար նոր ԱԺ ընտրություններ են պետք համավարակի հաղթահարումից հետո։

Եվ վերջապես, «Իմ Քայլի» ամենակարկառուն գործիչներից մեկը հայտարարեց, որ իրենք օրը մի հատ հանրաքվե կարող են անցկացնել, ու հաղթելու ընդհանրապես որևէ խնդիր չունեն։ Ինձ այդ բարձրագոչ հայտարարությունը հիշեցրեց հայտնի դասականի «ինչքան տոկոս կուզենք կխփենք» պատմական հայտարարությունը, որի հետևանքները բոլորիս են հայտնի։

Ես հատուկ անուններ չեմ նշում, քանի որ Իմ քայլի պատգամավորների միջև վաղուց արդեն մեծ տարբերություններ չեմ տեսնում։ Ինձ թվում է, որ այս մարդիկ պարզապես նման են իրականությունից կտրված, սեփական անփոխարինելիության առասպելին հավատացած, արագ խորտակվող նավի թիերին շղթաներով կապված նավաստիների, որոնց նավավարը տեսնում է արագ մոտեցող խութերը, բայց արդեն որևէ բան ձեռնարկելու ընդունակ չի։ Իրականությունը այն է, որ հանրաքվեն տապալված է, և եթե այն անցկացվի, մեր քաղաքացիները լավագույն դեպքում անտարբերությամբ իրենց դիրքորոշումը կհայտնեն այս մեծախոսներին, իսկ վատթարագույն դեպքում՝ կգնան և «ՈՉ» ասելով, ցույց կտան, որ արդեն հոգնել են այս կրկեսից։ Իսկ մենք, ինչպես մերժում էինք այս հանրաքվեն, այնպես էլ մերժում ենք հիմա, ու սպասում ենք նրան, որ ինչպես «Իմ քայլը» այն նախաձեռնեց, այնպես էլ հիմա այն չեղարկի, ու հանգիստ թողի ՍԴ-ն ու մեր քաղաքացիներին»:

դիտվել է 317 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am