«Գրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը». Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան նախկին գրառումներից մեկի սքրին-շոթը՝ գրելով. «Գրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը (լուսանկար):На изображении может находиться: текст

Բազմիցս եմ ապացույցներով ներկայացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պրիմիտիվ պոպուլիստ է, ով բացահայտ օգտվում է հետհեղափոխական էյֆորիայի տակ մնացած հայաստանյան հասարակության որոշ մասի քաղաքական անգրագիտությունից և իր facebook-յան էջում հրապարակում է գրառումներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, իսկ որոշ ժամանակ անց դրանք կամ ջնջում է, կամ էլ փակում ընթերցողների համար, ինչը շատ անլուրջ տպավորություն է ստեղծում մարդկանց մոտ…

Պարզվում է, իր սիրելի առաջնորդին և հովանավորին այդ առումով չի զիջում նաև ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ ստախոս և բանսարկու նախարար Արայիկ Հարությունյանը, ով իր տեղակալ Թամրազյանի և ԲՈԿ-ի արդեն նախկին նախագահ Գոգյանի միջև տեղի ունեցող սկանդալային գործընթացներում փորձում է, իբրև թե, անկողմնակալի դիրքերից հանդես գալ՝ դիմելով իրավապահներին, որ վերջիններս պարզեն ով է ճիշտ՝ Թամրազյա՞նը, թե՞ Գոգյանը, բայց և այնպես, իր էջում երկու տարի առաջ Սմբատ Գոգյանին ձոնած իր գրառումները կամ մաքրում է, կամ էլ իր շեֆի պես անհասանելի դարձնում…

Օրինակ՝ ըստ որոշ օգտատերերի և լրատվամիջոցների, սուպերնախարար կոչեցյալի այն գրառումն, ըստ որի՝ «շատ երկրներ կերազեն ունենալ Գոգյանի որակի գիտնական…» և այլն, հիմա հասանելի չէ (տե´ս լուսանկարը)…

Հետաքրքիր է, ստախոս ԿԳՄՍ նախարարը, ով 2 տարի է խոսում է «ԱՅԲ» դպրոցում կոռուպցիոն երևույթների մասին, բայց մինչև հիմա որևէ ապացույց չի ներկայացրել, կամ Շիրակի պետհամալսարանում իր թայֆաբազությունը կոծկելու նպատակով բոլորին մեկ արշինով չափելով էժանագին բանսարկությամբ է զբաղված, չէր մտածում, որ իր ոչ վաղ անցյալի վերաբերյալ «գրառումային» ապացույցները շատերը պահպանում են, և երբ նա ջնջում է կամ անհասանելի է դարձում դրանք, ապա դրանք ջրի երես են դուրս գալիս և երեսին են շպրտվում, որ միշտ հիշի ինքն ով է…

Գրառում ջնջել-փակելով ԿԳՄՍ նախարարի աթոռում բազմածը բացահայտում է, որ Գոգյանի դեմ հենց նա է դուրս եկել՝ իր տեղակալին օգտագործելով…

Հ.Գ. Սուպերնախարարի վերաբերմունքը Գոգյանի նկատմամբ և գրառումներ ջնջել-փակելն իր ոճի մեջ է…
Դե չի կարող 6 գիտական հոդվածի հեղինակ «գիտնական» Արայիկ Հարությունյանը, որի վերջին հոդվածը գրվել է 2007 թ-ին հանգիստ ընդունի ֆիզմաթգիտությունների դոկտոր Գոգյանին…»:

 

դիտվել է 678 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am