Մենք, ցավոք սրտի, դեռ չենք սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ. Նիկոլ Փաշինյան
Դիտել նաև
Լևոն Քոչարյանի ու Փաշինյանի լարված հարցուպատասխանը. Նիկոլը հունից դուրս եկավ. տեսանյութ
Եթե կապիտուլյանտի իշխանությունը շարունակվեց ևս մեկ տարի, ապա առաջիկայում շատ ավելի դաժան է լինելու. Արտակ Զաքարյան
Փաշինյանը 413 միլիոն դրամով պարգևատրել է իր աշխատակազմին. 168.am
Բրենդային թանկարժեք հագուստներ կրելը չի նշանակում լինել բարձրաճաշակ. ոճաբան
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ: Այսօրվա թվերը ցույց են տալիս, որ մենք, ցավոք սրտի, դեռևս չենք սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ։ Մենք անընդհատ ունենալու ենք ոչ միայն տեղական, այլև համաշխարհային կորոնավիրուսի հետ հաղորդակցություն, օրինակ, մենք մեր բազմաթիվ հայրենակիցներին արտերկրից վերադարձնում ենք հայրենիք ու նրանց մեջ կան, լինում են ու կլինեն կորոնավիրուսով վարակվածներ ու եթե մենք հանրային վարքագծով չկարողանանք կանխել կորոնավիրուսի տարածումը, անընդհատ կանգնելու ենք նման իրավիճակի առաջ»,-ասաց նա: