Երեխաների քանի տոկոսն է հաճախում մանկապարտեզ. արտակարգ իրավիճակը` հանրապետությունում
Այսօր կառավարության հերթական նիստին տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը տեղեկացրեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ոստիկանությունը 966 արձանագրություններ է կազմել արտակարգ ռեժիմի կանոները խախտելու համար, քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով կազմվել է 240 արձանագրություն, ուղևորափոխադրում իրականացնող տրասնպորտում կազվել է 657 արձանագրություն, որից 594-ը՝ տաքսու վարորդների նկատմամբ: Նա նշեց, որ երեկ արդեն 69 մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել է արձանգրություն, որոնք երթևեկել են առանց պահանջների պահպանման:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը նշեց նաև, որ այս պահի դրությամբ փակված մանկապարտեզ չկա, պարզապես հաճախելիությունը շատ ցածր է, և երեխաների 8,3 տոկոսն է հաճախում մանկապարտեզ: