Անտեղի դիվանագիտական սկանդալ սարքելու «շնորք»

Թվում էր, թե մեր կառավարության անդամները ոչ պրոֆեսիոնալիզմով չեն «փայլի» գոնե այնպիսի ոլորտներում ու թեմաներում, որտեղ Հայաստանի Հանրապետության շահն է, հարևան երկրի հետ կենսական հարաբերությունների պահպանման հարցն ու դրա գիտակցումը:

Բայց ավաղ... Այստեղ էլ, պարզվեց, իշխանությունները տարրական գիտելիքի ու ընկալման պակաս ունեն:

Ամեն ինչ սկսվեց անցյալ շաբաթ Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, մեղմ ասած՝ ոչ դիվանագիտական մի հայտարարությունից: Նա կարծիք էր հայտնել, որ իր մոտ մի շարք հարցեր կան Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների քիչ թվի հետ կապված: Նա նշել էր, որ Վրաստանում վարակակիրները քիչ են, քանի որ սահմանափակումներն ավելի խիստ են, քան Հայաստանում, ապա հավելել. «Վրաստանի առողջապահական և հակահամաճարակային համակարգն էականորեն տարբերվում է մեր համակարգից ոչ լավ իմաստով. մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է»:

Ապա՝ Թորոսյանի խոսքերից հետո նրա խոսնակը հայտարարեց, թե նախարարի խոսքերը կտրվել են կոնտեքստից, ու ներկայացրել է սղագրությունը, որը համընկնում է հրապարակումների բովանդակությանը։ «Կա նաև մեթոդաբանության տարբերություն. նախ Վրաստանի առողջապահական համակարգը և հատկապես հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից, ոչ լավ իմաստով, իհարկե։ Մեր հակամաճարակային համակարգն ավելի ուժեղ է և ես դա չեմ ասում, որպես հպարտանալու մի բան, այլ պարզապես փաստ եմ արձանագրում՝ մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական։ Նա նաև տեղեկացրել էր, որ կա մեթոդաբանության տարբերություն թեստավորման առումով: Թորոսյանի կարծիքով՝ հնարավոր է, որ օրինակ՝ Վրաստանի արած 40.000 թեստերը PCR թեստեր չլինեն, այլ լինեն արագ թեստեր, որոնցից Հայաստանում պրակտիկորեն չենք օգտվում, որովհետև դրանք հավաստի չեն։

Այսինքն, Թորոսյանի հայտարարությունների մեխը սա էր՝ Վրաստանում արված թեստերի տվյալները կեղծ են՝ թեստերի անորակության պատճառով, կամ՝ Վրաստանի իշխանությունները թաքցնում են իրական տվյալները:

Ի՞նչ է սա, եթե ոչ կոռեկտության պակաս, ու բացարձակ անտեղի հայտարարություն: Լավ, եթե Հայաստանի ձախողված առողջապահության նախարարը թեստերի տվյալների մասով փորձում է «մանևրել», իսկ ի՞նչ պատասխան ունի Արսեն Թորոսյանը ավելի մեծ բնակչություն ունեցող Վրաստանում գրանցված մահերի թվի տարբերության առումով:
Նկատենք, որ այսօր՝ մայիսի 26-ի տվյալների համաձայն, Հայաստանում կա՝ 7,402 վարակված և արձանագրվել է 91 մահ, իսկ Վրաստանում՝ 732 վարակված, 12 մահ:

Չպետք էր զարմանալ, որ Թբիլիսիից «ոչ դիվանագիտական» որակեցին Արսեն Թորոսյանի հայտարարությունները: Նախ` Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն ի պատասխան Թորոսյանի այս հարցադրմանը՝ միայն պնդել է, որ թոքաբորբ ունեցող բոլոր հիվանդները թեստավորվում են՝ չանդրադառնալով սուր շնչառական հիվանդություններ ունեցողներին թեստավորելու մասին Թորոսյանի հարցադրմանը: Ամիրան Գամկրելիձեն հակադարձել է, թե ըստ ստորագրված միջազգային կոնվենցիաների՝ կողմերը պետք է միմյանց տեղյակ պահեն, եթե իրենց քաղաքացին վարակակիր է և այժմ այդ տարածքում է․- «Մենք շատ մտերիմ ժողովուրդներ ենք, հարևաններ, ունենք երկար պատմություն, և ես մի փոքր ճնշված էի այս տեսակի «ոչ դիվանագիտական» հայտարարությունից»,- ասել էր Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրենը:

Արսեն Թորոսյանը նաև կարծիք էր հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև կա մեթոդաբանության տարբերություն․- «Հնարավոր է, որ օրինակ` Վրաստանի արած 40 հազար թեստերը ՊՍՌ չլինեն, այլ մի մասը լինի արագ թեստեր, որոնցից մենք պրակտիկորեն չենք օգտվում, քանի որ դրանք հավաստի և վստահելի չեն»:
Վրաստանի Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն այս առթիվ ասել էր, թե նախարար Թորոսյանի հայտարարությունն առնվազն ժպիտ է առաջացնում, եթե ոչ ծիծաղ: Պրոֆեսոր Ցերցվաձեն ընդգծել է, որ Վրաստանում կորոնավիրուսի վիճակագրությունը վարվում է միջազգային բարձր չափանիշներով, թափանցիկ, և հեղինակավոր որևէ կառույց դա կասկածի տակ չի դրել: Նա չի հաստատել, որ իրականացված շուրջ 48 հազար թեստերում նաև արագ՝ անորակ թեստերն են, վստահեցնելով, որ ռապիդ թեստեր Վրաստանում անում են միայն լրացուցիչ դեպքերում.- «Կարծում ենք, որ պարոն նախարարը կա՛մ պետք է հիմնավորի իր, մեղմ ասած, սխալ գնահատականները, կա՛մ գոնե վերանայի դրանք և ներողություն խնդրի», նշել էր Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի տնօրենը՝ Արսեն Թորոսյանին և բոլոր հետաքրքրվողներին հրավիրելով տեղում ծանոթանալու կորոնավիրուսի կառավարման վրացական փորձին:

Հիշեցնենք, որ հայ-վրացական այս անիմաստ ու անտեղի սկանդալն առաջացնելուց հետո հայտնի դարձավ, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը դիվանագիտական խողովակներով պաշտոնական Թբիլիսիին իր ափսոսանքն էր փոխանցել Թորոսյանի հայտարարության հետ կապված։

Այսինքն, ամեն ինչ նախ փչացնում, ապա՝ ներողություն խնդրելով, փորձ են անում հանդարտեցնել իրավիճակը:

Սակայն երեկ երեկոյան արդեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի քննադատությունը Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների հաշվարկի մեթոդոլոգիայի մասին անհիմն և որոշակի հարցեր առաջացնող գնահատեց Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն։

Տիկարաձեի խոսքերով՝ վրացական կողմը մշտական կապի մեջ է եղել Հայաստանից գործընկերների հետ, որոշակի խորհրդակցություններ են անցկացրել երկու երկրներում համաճարակաբանական իրավիճակի հետ կապված։ Նրա խոսքերով՝ եթե հայ գործընկերոջ մոտ հարցեր են ծագել, նա կարող էր օգտագործել կապի այդ խողովակը և կստանար դրանց պատասխանը։ «Այդ պատճառով ի հայտ են գալիս որոշակի կասկածներ և հարցեր այն մասին, թե նման հայտարարության համար ինչ հիմք է ունեցել իմ գործընկերը»,- լրագրողներին ասել է Տիկարաձեն։

ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին լրագրողներին հայտնել էր, որ ՀՀ առողջապահության նախարարությունից զանգել են Երևանում Վրաստանի դեսպանություն և նախարարի անունից ափսոսանք են հայտնել նրա հայտարարությունների համար, որոնք ոչ ճիշտ են մեկնաբանվել: Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն մտադիր է կապ հաստատել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ` կապված Հայաստանի հանրային խորհրդի նիստում նրա բարձրացրած հարցերի հետ, ասել է Rustavi 2 հեռուստաալիքի եթերում։

Այսինքն, Արսեն Թորոսյանի՝ դիվանագիտական խողովակով ուղարկած ափսոսանքն էլ, ըստ ամենայնի, դեռ չի ընդունվել Վրաստանում:

Ստացվում է, որ Հայաստանում՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած իշխանությունները սեփական սխալ քաղաքականությունը չխոստովանելով՝ հարևան երկրի իշխանությունների գործունեության արդյունքում դրական արդյունքներն են դնում կասկածի տակ:

Սա իսկապես ոչ պրոֆեսիոնալիզմի ու դիվանագիտական հարաբերություններից չհասկացող իշխանության համար «փայլելու» գագաթնակետն է, որից ի դեպ, մեծ արագությամբ օգտվեց ռուսական մամուլը՝ լայնորեն «լուսաբանելով» Արսեն Թորոսյանի ոչ գրագետ ու չհաշվարկած բացթողումը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3014 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am