Վիճակը իրոք ողբալի է

Վիճակը իրոք ողբալի է։ Աչքդ որ կողմ որ թեքում ես՝ միայն տխրություն ու մտահոգ դեմքեր ես տեսնում։ Մարդկային կյանքի ծանր կենցաղային պայմաններին գումարվել է նաև տագնապի ու խուճապի զգացումը։ Հայ մարդն այսքան դեռ չէր ցածրացել անհիշելի ժամանակներից։ Հայ մարդն իր կյանքում ամեն ինչ է տեսել, նորանկախ Հայաստանը կերտվեց ծանր կորուստների գնով։

Չէինք հասցրել մի կարգին անկախանալ ու տեսանք պատերազմ, երկրաշարժ, համատարած աղքատություն, մութ ու ցուրտ տարիներ։ ՀՀՇ-ն այդ ամենին գումարեց համատարած կեղեքման ու հայի նկատմամբ թշնամաբար վերաբերվելու քաղաքականությունը։ Այն ժամանակ էլ հայի ծանր սոցիալական վիճակին գումարվեց այն կեղտոտ ու զզվելի պրոպագանդան, որ լավ չենք ապրելու, քանի Արցախը՝ սուրբ ու ազատագրված հողը չենք հանձնել թուրքին։ Հաղթանակը, որը կերտվել էր քաջերի թափված արյան գնով, ամեն կերպ փորձում էին նվիրել նրան, ում հաղթել են։ Վիճակն անտանելի էր։ Գանք մեր օրեր։ Այս համավարակն էլ՝ իր տեսակի մեջ պատերազմ է, պատերազմ, որը հայտարարված է յուրաքանչյուրիս։ Նայեք մեր հրամանատարներին, այն գեներալներին, որոնք վերցրել էին այդ պատերազմը ղեկավարելու պատասխանատվությունը։ Ի՞նչ անեն խեղճ բժիշկ-զինվորները, քաղաքացի-զինվորները, երբ վերևներում միայն կրկես են տեսնում, լիքը ու անհամար ծաղրածուներ, որոնք ամենօրյա տարբեր հնարքներով ուզում են ժպիտ տալ տխուր դեմքերին։

Ու այս ֆոնին կրկին գումարվում է տագնապն ու խուճապը։ Զզվելի է իսկապես։ Ամեն մի լավ ու սուրբ բան բարոյալքված է, մարդիկ հիպնոսի մեջ են, տխուր, անհույս։ Մի բան խորհուրդ կտամ միայն այդ մարդկանց՝ թող հիշեն վերջին անգամ, երբ են աշխատել, երբ են սկսել ապրել լավ, երբ են վերածնունդ ու զարգացում տեսել։ Այո՛, խնդիրը հիշողությունն է լուծելու։ Քանի հիշողությունը ջնջված է, ոչինչ էլ չի ստացվելու։ Հիշողության կորուստ ու ուրացումը ուղիղ արտացոլումն են այն կյանքի, որի մեջ մենք այսօր ապրում ենք։ Մեր՝ լավ օրերի հիշողությունը նստած է բանտում այն բանի համար, որ պատերազմ է հաղթել և զարգացրել է Հայաստանը։ Փորձեք գնահատել ու շնորհակալ լինել նրանից, ու կտեսնեք, որ ձեր կյանքը վերստին կփոխվի լավը այնպես, ինչպես փոխվեց այն ժամանակներում, հող տվողների ժամանակներում, ՀՀՇ-ի ժամանակներում։

Կփոխվի և այսօր՝ համատարած աղքատության, բարոյալքման ու տագնապի օրերին։ Մեզ նրա նման առաջնորդ է պետք, ով իրոք, պատերազմ հաղթելու հսկա փորձ ունի։ Նա մենակ չի թողնի մեզ։Հիմա էլ մենակ չի թողնում, հավատացած եղեք, դուք դրա մասին քիչ ավելի ուշ կիմանաք, երբ մի գեղեցիկ օր պարզ դառնա՝ ինչի համար էր իրականում կալանավորվել մեր նախագահը։ Այդ ժամանակ շատերն են ամաչելու իրենց այսօրվա պահվածքի համար, ես դրանում մի կաթիլ կասկած անգամ չունեմ։

 

Հովհաննես Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1686 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am