«Նիկոլ Փաշինյանն այլևս կորցրել է մեր ժողովրդի մեծամասնության վստահությունն ու աջակցությունը.եղբա՛յր «задержка»-ն ինչու՞մն ա...» (տեսանյութ)

Այսօր ունենք մի պարզ իրականություն, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը:

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«1. «Ես մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ ՀՀ ժողովրդի վստահությունը: Իսկ, երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին. րոպե առաջ, րոպե առաջ...»: Խոսքերի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Էսօր ունենք մի պարզ իրականություն, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը: Դա հասկանալու համար պետք է կառավարական դաչայում թողնել զրահապատ մերսեդեսները, որի պատուհաններից կյանքն ու իրականությունը լրիվ ուրիշ է երևում, մի կողմ թողնել անվտանգության տասնյակ աշխատակիցներին, ու դերվիշի շորեր հագած, շրջել գյուղերով ու քաղաքներով, բակերով ու այգիներով, մետրո իջնել ու երթուղային նստել, գյուղացու ու քաղաքացու հետ սեղան նստել, տեսնել այն պարզ իրականությունը, որն ունենք այսօր: Իրականություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը կորցրել է մեր ժողովրդի մեծամասնության վստահությունն ու աջակցությունը:

2. Անցյալ օրը տաքսու մի վարորդ իր օրինակով հուշում էր այն, ինչի մասին խոսում եմ. ասում է, բոլորն էլ կարծում են, թե կարող են մեքենայի ղեկին նստել: Ու նստում էլ են: Մի քիչ էլ անփորձանք մեքենան վարում են: Բայց ո՞ր դեպքում, ե՞րբ է երևում մեքենայի վարորդի իսկական վարորդ լինելն ու չլինելը: Երբ ստեղծվում է վթարային իրավիճակ: Այդ դեպքում, հմուտ վարորդը խուսափում է վթարից, իսկ ոչ հմուտը` վթարի ենթարկվում, իր հետ վթարի ենթարկելով նաև իր ու դիմացից եկող մեքենայի բոլոր ուղևորներին: Ու էս օրինակը բերած վարորդի եզրակացությունը մեկն էր` Նիկոլը վատ վարորդ դուրս եկավ, երկիրը վթարի է տանում` մենք բոլորս էլ նույն մեքենայի մեջ նստած:

3. Հիմա, հայտնի անեկդոտի մոտիվներով ասած, եղբա՛յր, եթե ակնհայտորեն կորցրել ես ժողովրդի մեծամասնության աջակցությունը, բա դիմումդ գրելու «задержка»-ն ինչու՞մն ա...»:

դիտվել է 877 անգամ
Լրահոս
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am