«Նիկո´լ, ամեն օրդ քո դեմ է, քո սերմանած ատելության շնորհիվ, հեռացի´ր, քանի դեռ ուշ չէ». Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական հակահայկական քարոզչության արդյունքում՝ գերմանական տիրույթում գտնվող arzach.de կայքը, Արցախի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնական էջը և մի շարք այլ էջեր փակվել են Գերմանիայի կողմից։ Իսկ վերջին շրջանում էլ ադրբեջանի իշխանությունը բացահայտ և ակտիվորեն խրախուսում է «Էրիվան՝ ադրբեջանի հանրապետություն» լոզունգներով և պատմության խեղաթյուրմամբ զբաղվող տասնյակ կազմակերպությունների։

Իսկ Հայաստանի իշխանազավթ գլոբալիստները այս ամենին դիվանագիտական, քարոզչական և արտաքին հարաբերությունների տիրույթում ոչ միայն որևէ պատասխան չեն տալիս, ավելին՝ ագրեսոր պետության մասին խաղաղասիրական կոչեր են տարածում, իսկ ռազմավարական գործընկեր, բարեկամական հարաբերություններ ունեցող, ինչպես նաև սահմանակից դրացի-հարևան պետություննների հետ ստեղծում են վիճահարույց հարաբերություններ: Վերջին օրինակը Առողջապահության նախարարի հայտարարությունն է՝ Վրաստանի առողջապահական ոլորտի վերաբերյալ, որը ոչ միայն բամբասանք է պետական մակարդակով, այլև ազգային անվտանգության տեսանկյունից մեր երկրի պետական շահը ոտնահարող քայլ:

Նիկոլի իշխանությունը, մի կողմից՝ արտաքին քաղաքական դաշտում բարդագույն խնդիրների առաջ է կանգնեցնում պետությունը, իսկ մյուս ֆրոնտով գովերգում է հակառակորդ ադրբեջանին, վերջինիս, անձամբ բնորոշելով կառուցողական: Իսկ ներքաղաքական կյանքում, հարազատ «խառնել-թռնել» ձեռագրով, փորձում է ակտիվացնել իր ձեռամբ, երկու տարի առաջ կյանքի կոչված ատելության և պառակտման պրոցեսները, դրանք հասցնելով ընդհուպ՝ քաղաքացիական բախումների:

Մյուս կողմից էլ, ձեռքերը ծալած չի նստում, չեղարկելով գրեթե բոլոր կարանտինային սահմանափակումները, փաստացի նպաստում է վարակի ահագնացող տեմպերի աճին: Հաջորդը՝ հենվելով վարակակիրների մեծ թվի վրա, չի բացառվում, որ կսահմանեն տոտալ կարանտին: Դատելով այս ամենից ակնհայտ է, որ իշխանությունը իր քաղաքական նպատակներն է փորձում կյանքի կոչել մարդկային կյանքերի և առողջության հաշվին: Դեռ հույս ունեն, որ կկարողանան իրենց ազգադավ նպատակները վերջնականապես իրականացնել:

Պարզվում է, այս դասալիք քայլարածները ոչ միայն կարճամիտ են, այլև իրականության զգացումը ամբողջովին կորցրած։ Նույնիսկ չեն ընկալում, որ իրենց արագ հրաժարականը առաջին հերթին իրենց է պետք, հակառակ դեպքում ենթարկվելու են պատասխանատվության այնպիսի ծավալի, որը որպես աննախադեպ իշխանազավթման և հայրենիքը կործանելու օրինակ, թերևս ներառվի համաշխարհային պատմության էջերում՝ վերտառությամբ. «թե ինչ է լինում, երբ իշխանության ղեկին են հայտնվում ծայրահեղ պոպուլիսները, պաթոլոգիկ սուտասանները, ագրեսիվ հակառակորդին կառուցողական համարող դասալիքները, կեղծ խաղաղաղասերներն ու ազգատյաց «երջանիկ անհատները»։

Շատ ծանր է լինելու հաջորդ իշխանության բեռը, սրանք երկիրը հասցրել են սոցիալ-տնտեսական, առողջապահական, բարոյա-հոգեբանական, արտաքին քաղաքական կոլապսի։ Հաջորդ իշխանությունը սրանց քարուքանդ արած ավերակներից, նորից երկիր պետք է կառուցի:

Բարդ է լինելու, աշխատատար, նվիրում ու քաղաքական կամք, առանց պաթոսի, իրական հայրենասիրություն պահանջող, մեր Ազգը հարատևման և հաղթանակելու Աստվածային շնորհ ունի:
Նիկո´լ, չսիրեցիր էլի էս Աստվածային Երկիրը…

Ամեն օրդ քո դեմ է, քո սերմանած ատելության շնորհիվ, հեռացի´ր, քանի դեռ ուշ չէ»:

դիտվել է 1818 անգամ
Լրահոս
Առանց Կիրանցի, խաղաղություն չի՛ լինելու․ Մի օր թուրքը ձեր դուռն է հասնելու․ կիրանցիներ (video) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am