«Ինձ չեն ներում, որ եղել եմ Փաշինյանի փաստաբանը և հիմա ունեմ հակառակ դիրքորոշում». Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան  Աթանեսյանը Հայելի ակումբում մանրամասներ ներկայացրեց միջադեպից. «Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են տեղի ունենում: Քանաքեռի հին կինոթատրոնի տարածքում  կա փոքրիկ հրապարակ, երեխաներս խաղացել են այդտեղ և այդ տարածքի տիրոջ որդին իմ երեխաներին ասել է, որ իրենք այդ տարածում չպետք է խաղան և անդրադարձել է իմ փաստաբան լինելու հանգամանքին: Դրանից հետո երեխայիս հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել՝ ամենավերջին, ստոր հայհոյանքներով, երեխաս պատասխանել է, այդ տղամարդիկ մոտեցել են ու փորձել խփել նրան: Կինս վազել է դուրս ու շուրջ 5-6 րոպե ամենավերջին, ստոր հայհոյանքները կնոջս հասցեին են թույլ տվել: Իմ տան, երեխեքի վրա հարձակումը չունի արդարացում, նույնիսկ եթե խնդիրն ինձ հետ է կապված»,- ներկայացրեց փաստաբանը:

«Երբ վերադարձել եմ տուն, տղամարդիկ հարձակվել են ինձ վրա:  Եթե չլինեին ոստիկանները, գուցե այսօր ճաղերի հետևում լինեի: Հետո պարզվեց՝ ովքեր են հարձակվողները»,- նշեց Աթանեսյանը:

Փաստաբանի խոսքով՝ տեղի ունեցածը կենցաղային բնույթի իրադարձություն չէ: «Մի քանի տարի առաջ, երբ Երևանի ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը սնունդ էր բաժանում, դա եղել է հենց այդ հիմնարկում: Նրանք շատ սերտ կապեր ունեն ներկայիս իշխանավորների հետ: Օրինակ՝ դերասան Հովհաննես Ազոյանը պարբերաբար գիշերներն այդ հիմնարկում ինչ-որ անհասկանալի միջոցառումներ է կազմակերպում: Ես համոզված եմ՝ այն ինչը տեղի է ունեցել, ունի կազմակերպիչներ: Հաշվի առնելով այդ սերտ կապերը ներկայիս իշխանութունների հետ՝ համոզված եմ, որ այդտեղից էլ գալիս է, որովհետև ինչո՞ւ պետք է անընդհատ նշեին իմ փաստաբան լինելը: Այն կապված է իմ մասնագիտական գործունեության հետ այս փուլում, որ նոր իշխանության օրոք պաշտպանում եմ քաղաքական հետապնդման ենթարկվածներ մարդկանց: Կապված է նաև իմ հանրային դիրքորոշման հետ այս կառավարության վերաբերյալ: Իրենք ինձ չեն ներում, որ ես եղել եմ Փաշինյանի փաստաբանը և հիմա ունեմ ամբողջությամբ հակառակ դիրքորոշում իրենց վարած քաղաքականությանը»,- ասաց Աթանեսյանը:

Այժմ իրավապահ համակարգում գործի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում. «Պահանջելու եմ, որ այդ անձինք անպայման ենթարկվեն քրեական պաստախանատվության, շղթան էլ բացահայտվի»,- հայտարարեց Աթանեսյանը:

դիտվել է 1054 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am