«Նիկոլ Փաշինյանի «ստացված» կադրերը». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի «ստացված» կադրերը…

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը սիրում է խոսել խորհրդարանական դիվանագիտության իր մեծ փորձի մասին։ Եկեք տեսնենք, թե ինչպես է նա կատարում իր բուն պարտականությունները, որի համար մեր հարկերից ստանում է ոչ միայն աշխատավարձ, այլ նաեւ աստղաբաշխական պարգեւավճարներ։

Մայիսի 20-ին պարոն Իգիթյանը մասնակցել է Егор Куроптев-ի «Пограничная ZONA» հաղորդմանը, որտեղ իր ընդդիմախոսն էր ադրբեջանցի պատգամավոր Расим Мусабеков-ը։

Սկսենք նրանից, որ հաղորդավարը նշեց, որ «այդքան էլ չի հասկանում Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթները Արցախի հարցով», եւ պարոն Իգիթյանը այդպես էլ չկարողացավ բացատրել վարչապետի մոտեցումը Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման հարցում՝ մի քանի անգամ կրկնելով մանտրա դարձած «լուծումը պիտի ընդունելի լինի բոլոր կողմերի համար» նախադասությունը։ Ասեմ, որ ես болеть էի անում Իգիթյանին, որովհետեւ նա ներկայացնում էր իմ երկիրը, բայց ցավոք՝ սա դեռ միայն սկիզբն էր։

Հետո Իգիթյանը ասեց, որ էական չի քննարկվող փաստաթուղթը կլինի փուլային, թե փաթեթային. այն գործիք է արցախցիների անվտանգության ապահովման համար։ Հիշեցնեմ, որ փուլային լուծման տարբերակը հայկական կողմի համար միշտ անընդունելի է եղել։

Դրանից հետո հայկական կողմի ներկայացուցիչը ասում է, որ «2016 թվականի ռազմական գործողություններից հետո որպես այդպիսին բանակցություններ չեն եղել» եւ վկայակոչում Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովները, սակայն հենց այդ հանդիպումների ժամանակ են ընդունվել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողական մեխանիզմների եւ Կասպերշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնման հայտարարությունները։ Եվս մեկ անգամ արձանագրենք, որ ադրբեջանական կողմին հաջողվեց փաստացի չեղարկել այդ պայմանավորվածությունները եւ անցնել իրենց երազած “substantial negotiations” -ին («բուն» բանակցություններին՝ անտեսելով հրադադարի ռեժիմի խախտման մեղավորներին պարզելու մեխանիզմների կիրառումը):

Սվաղելու համար հայկական կողմի «մենք չենք բանակցում» զառանցանքը՝ պարոն Իգիթյանը օգտագործեց “детальные переговоры” եզրույթը եւ ասաց, որ այս պահին դրանք չկան։ Հետաքրքիր է, թե ի՞նչ նկատի ունի պարոն Իգիթյանը «մանրուք» ասելով։

Իգիթյանը որեւէ կերպ չի հակադարձում Մուսաբեկովի «600.000 ադրբեջանցի փախստականների» վտանգավոր ստին։

Հայազգի պատգամավորը բառ անգամ չի ասում Մուսաբեկովի մեջբերած «Չիրագովի հայցի» վերաբերյալ։ Տպավորություն է ձեւավորվում, որ Իգիթյանը չի տիրապետում կա՛մ հակափաստարկներին, կա՛մ առհասարակ այդ դատական հայցի պատմության մանրամասներին։

Երբ ադրբեջանցի պատգամավորը Մոնթեին անվանում է «մարդասպան եւ ահաբեկիչ» եւ զուգահեռներ տանում Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպայի հետ՝ Իգիթյանը պատասխանում է “я не знаю Вы сейчас о чем говорите” ու վերջ։ Դե իհարկե, այն քաղաքական թիմի ներկայացուցիչը, որի ֆեյքապետ-քարոզիչները Նիկոլ Փաշինյան-Մոնթե զուգահեռներ էին տանում, այսպես պիտի պաշտպանի մեր ազգային հերոսին։

Որեւէ կերպ չի հերքվում ադրբեջանցի պատգամավորի այն պնդումը, թե հայ-ադրբեջանական սահմանից իրենք հեռացրել են զորքերը եւ այնտեղ կան միայն սահմանապահ ուժեր։ Իգիթյանը չհարցրեց ադրբեջանցի պատգամավորին, թե այդ դեպքում ի՞նչ դիվերսիոն ներթափանցման փորձ էր տեղի ունեցել, օրինակ, այս տարվա մարտի վերջին։ Հիշեցնեմ, որ ադրբեջանցիների կրակից այդ օրերին վիրավորվել էր դպրոցահասակ երեխա։

Իգիթյանը եւս չհերքեց Լավրովի հայտարարությունները, որոնք հիշատակեց ադրբեջանցի պատգամավորը, չնայած որ այս տարվա ապրիլի վերջին իշխանական ընտանեկան ՀԺ-ին տված հարցազրույցում փրփուրը բերանին հերքումներ էր տալիս։ Արդեն չեմ էլ զարմանում, որ իմքայլական պատգամավորները ներքին լսարանին մի բան են հրամցնում, իսկ միջազգային հարթակներում՝տրամագծորեն այլ բան։ Այսպիսով փաստենք, որ փուլային լուծման փաստի մասին հայտարարել են/չեն հերքել երկու համանախագահ երկիր եւ ադրբեջանական կողմը։

Իգիթյանը բացարձակ անտեղյակ էր, որ 1994 թվականի կրակի դադարեցման փաստաթուղթը կնքվել է հեռահար եղանակով, եւ չկարողացավ փաստարկի իր պնդումը։ (Հայտնի եւ ուշագրավ պատմություն է, թե ինչպես է կնքվել հրադադարը)

Առհասարակ, ամբողջ հաղորդման ընթացքում պարոն Իգիթյանը հիմնականում խոսում էր խաղաղության եւ համակեցության նախապատրաստման հայտնի թեզի տրամաբանության մեջ։

Հավանաբար այս գրառմանս պարոն Իգիթյանը, չունենալով բովանդակային հակադարձման որեւէ տարբերակ, հղում կանի իր սիրելի թեմային, թե ինքը միջազգային հարաբերություններով զբաղվում է մոտ այնքան ժամանակ, որքան ես ապրում եմ (30 տարի), բայց իրական խնդիրն այն է, որ եթե այս իշխանությունները հանրային քննարկումների ժամանակ են իրենց այսպես պահում, ապա կարող ենք պատկերացնել, թե ինչ է կատարվում փակ դռների ետեւում։ Եթե սա է մեր խորհրդարանական դիվանագիտության «լավ կադր»-ը, ապա կարող ենք մոռանալ այս դիվանագիտական խողովակի արդյունավետության մասին։ Չնայած՝ զարմանալու բան չկա. Իգիթյանը ցույց տվեց մոտ նույն արդյունավետությունը, ինչ իր քաղաքական առաջնորդը «Մյունխենյան կիսաբաց լուսամուտներ» talk-show-ի ընթացքում։ Հասկացեք վերջապես, որ ձեր խայտառակվելը արդեն շուրջ երկու տարի մեր բոլորիս խայտառակվելն է ենթադրում։ Հաղորդման հղումը՝ մեկնաբանություններում։

Հ.Գ. Օրերս, պարոն Իգիթյանը անդրադարձել էր իմ համեստ անձին։ Ես որոշել էի մանրամասն անդրադառնալ իրեն՝ նշելով, թե՛ իր «օտարահաճո» քվեարկությունները ԵԽԽՎ-ում, թե՛ տալով այն պատգամավորի անունը, ով ժամանակին իր համար միջնորդել էր, բայց կարծում եմ, որ հանրությանն ավելի հետաքրքիր կլինի այս գրառումը»։

դիտվել է 492 անգամ
Լրահոս
Վերջին հրաժեշտը Գուրգեն Եղիազարյանին Պուտին-Էրդողան լարվածության հիմքեր նշմարվեցին Պուտինն Ալիևին ու Էրդողանին ճնշելու այլ լծակներ է գործի դրել ԲՀԿ-ն պատվիրակություն է գործուղում Մոսկվա՝ քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակը Շուշիում վիրավորված փրկարարներից մեկը դուրս է գրվել ԲԿ-ից, Բաղրյանի վիճակը կայուն է, Գրիգորյանը վիրահատվում է. ԱՀ ԱԻՊԾ Ձեր միակ ճիշտ որոշումը հնարավորինս արագ իշխանությունը փոխանցելն է անձի, ով հաղթահարել է նման ճգնաժամեր. Սերգեյ Համբարձումյանը՝Մոնարխը՝ վարչապետին Փաշինյանի հետողորմեան. վտանգավոր արկածախնդրություն Հանուն փրկության` հրաժարական Կամ ՀԱՊԿ ից դուրս եկեք, կամ կողմնորոշվեք «Մեր ռազմական պլաններում այս վիճակին համակերպվել չկա». Արծրուն Հովհաննիսյան Ինչու իրականում ազատվեց ԱԱԾ պաշտոնյան Քրեական խստացումներն արվել են դավաճանության գործով մեղադրյալների՞ համար Փաշինյանն ասաց, որ ունի երկու ընտրություն՝ կամ կապիտուլացիա, կամ Արցախի հողերի հանձնում Էժան «տրյուկ» Ալիևի՞ց, թե՞ հայ-իրանական նոր խնդիր... Սպասենք ԱՄՆ-ի ու Իսրայելի հակաքայլին Պուտինը, Արցախն ու մեծ քաղաքականության նուրբ դետալները Հերթը Պուտինինն է. նա հզոր հարված հասցրեց Էրդողանի «տանիքի» տակ գտնվող գրոհայիններին Թուրքիայի ՊՆ-ի պնդումը, թե իբր մեզ աջակցում են վարձկաններ՝ արտացոլում է նրանց պատվազուրկ էությունը. Աննա Նաղդալյան Բանկերից փողերը հանել են, բայց․․․․ Չհիմնավորված լավատեսություն.իշխանականներն իջան օդերից Կրեմլում պետք է որոշում կայացնեն Ռուսական վարկածով՝ «թուրք սուլթանը ռևանշի է դիմել». սպասենք Պուտինի արձագանքին, Իրանն արդեն բանագնաց է ուղարկում Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության Անկախությունը. ՀՀ ԱԳՆ Ղարաբաղյան հակամարտությունը մոտենում է անդառնալի կետի. Քերի Քավանո ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական ԶՈՒ վայրագությունների մասին The Associated Press-ի տեսանյութը. video Վիտալի Բալասանյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ֆինանաների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ասուլիսը: Թեմա-Հարկային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, բանկերին ու վարկային կազմակերպություններին պետությունը հնարավորություն է տալիս ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, ինչպես նաև «Ռազմական դրության ժամանակահատվածում հ... Մամուլի ասուլիս «Ինչպե՞ս Հայաստանի տնտեսության վրա կանդրադառնա Թուրքիայից ապրանքների արգելքը» Հոկտեմբերի 28-ին, ժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի առցանց մամուլի ասուլիսը: Որքա՞ն ժամանակ կպահանջվի հարևան երկրից ներմուծվող ապրանքների ցուցակին այլընտրանք գտնելու համար: Ի՞նչ պետք է արվի, որպեսզի ընդհանուր առմամբ երկրի տնտեսությունը և, մասնավորապես, ձեռնարկատերերը, արտադրողները, սպառողները չտուժեն: Վահագ... Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Ի՞նչ նպատակով են թիրախավորվում իրավապաշտպանները պատերազմի ժամանակ» թեմայով։ Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 16.00 Բեկնազարյան 5/31 (Աջանյակ վարչական շրջան, Արմենիա ԲԿ-ի մոտ) հասցեում տեղի կունենա Paracelsus ՀԿ-ի մտահաղացմամբ մեկնարկած ՀԱԴՐՈՒԹԻ ՀԱՄԸ նախաձեռնության շնորհանդեսը Այս օրհասական օրերին արցախցի տղամարդիկ գտնվում են առաջնագծում, իսկ նրանց ընտանիքներն տեղահանվելով իրենց բնակավայրերից՝ առանց կացարանի, առանց ապրելու միջոցների Հայաստանում են: Եվ այդ ընտանիքներին աջակցելու նպատակով հադրութցի կանանց հետ կպատրաստենք ժինգյալով հաց, կորկոտ, փախլավա, գաթա, որոնք այսուհետ հն... Հոկտեմբերի 26–ին, ժամը 11–ին Արցախի կանայք և երեխաները բողոքի ցույցով իրենց ձայնը կբարձրացնեն ՀՀ–ում ԵՄ ներկայացուցչության դիմաց (Հասցե` Ֆրիկի 21): Ժամանակն է, որպեսզի ԵՄ սկսի իրենց անունով կոչել Արցախում տեղի ունեցող ահաբեկչությունը և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: հոկտեմբերի 25-ին,ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու մոմավառություն` ի հիշատակ զոհված Հերոս տղաների։ Զոհված զինվորների լուսանկարների դիմաց տեղադրվելու են ծաղիկներ,որոնք օրվա վերջում տարվելու են Եռաբլուր։ Հնչելու է Կոմիտասի շարական և եկեղեցական երաժշտություն։ Քահանայի հետ համատեղ աղոթք` հերոսների հոգիների հանգստության համար։ Հարգելի գործընկերներ, հոկտեմբերի 26-ին` ժամը 12.30-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը: Թեման՝ Պատերազմի տնտեսական ազդեցություններն ու հետևանքները: Տնտեսագետը կխոսի նաև Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի, պատերազմում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց վարկային պարտավորությունների մարման մասին: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Մամուլի շենքի 2-րդ հարկում՝ «Արծիվ մահապարտների» գրասենյակում, կազմակերպում է մամուլի ասուլիս: Բանախոսն է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Մեր տեսլականը, հերոսական մաքառումը այս պատերազմում»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub