Անհրաժեշտ է գնալ էվոլյուցիոն ճանապարհով, այլ ոչ թե մնալ հեղափոխական էքստազի մեջ

«Օտարերկրյա ներդրողները միջոցներ չեն տրամադրում (ներդրումներ չեն կատարում) այն երկրներում, որտեղ տեղի է ունենում հեղափոխություն»: (Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ, 2020թ., մայիսի 16)

«Ներդրումները չե՞ն սիրում հեղափոխություններ. արտաքին ներդրումների առաջին պայմանը՝ երկրի քաղաքական իմաստով կայուն լինելն է»: (Իգոր Զարգարյան, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր, 2019 թ., մարտի 22, հարցազրույց 1in.am կայքին)

Լրագրողի այն հարցին, թե որոնք են արտաքին ներդրողների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների բացակայության պատճառները, վարչապետը պատասխանեց, որ ներդրողը նախընտրում է ներդրումներ չկատարել այն երկրներում, որտեղ հեղափոխություն է տեղի ունեցել և բազմաթիվ ու տարբեր մակարդակների ընտրություններ են կազմակերպվում:

Պատասխանը, անշուշտ, ճիշտ է, սակայն այն հնչում է լուրջ ուշացումով: Ավելին, Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչեց ևս մեկ ճշմարտություն. այն է, որ կարևոր է բարեփոխումների հիմնարար բնույթը, այլ ոչ թե դրանց իրականացման արագությունը: Նա ներկայացրել է հում խորովածի լավ օրինակը և մեկնաբանել, որ եթե դուք շտապեք միսը խորովելիս, ապա մեջը հում կմնա, իսկ մակերեսը կայրվի: Այս ուտեստը համտեսելուց հետո հյուրերը կհեռանան նույնիսկ քաղցած: Եվ կրկին նա ճի՛շտ է: Սակայն մենք ունենք երկու խնդիր՝ հյուրերը (ներդրողները) չեն եկել , իսկ խորոված անողն էլ շտապում է:

Այնուամենայնիվ, ներդրողներին դրական ազդանշան տալու համար, որ իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել իրենց լիազորությունների շրջանակում, ինչպես նաև արտաքին ներդրումների համար ճանապարհ բացելու նպատակով կարելի է շատ այլ բաներ ասել, բայց ոչ «տնտեսական հեղափոխությունը հաջողակ կլինի, քանի որ կհիմնվի այն նույն սկզբունքների վրա, որոնց վրա հիմնված է թավշյա հեղափոխությունը»:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը պետք է, այնուամենայնիվ, հասկանա, որ՝

- ներդրողին դուր չեն գալիս հեղափոխությունները, առավել ևս, երբ տնտեսության մեջ մտցնում են պոպուլիզմի և հեղափոխությունների ուտեստների բաղադրատոմսեր;

- «ստվերից» բիզնեսի դուրս բերման հաշվին 129 մլն. դոլարով բյուջեի համալրումը, ինչպես նաև հարկային գերավճարների վերադարձը տնտեսվարող սուբյեկտներին, իշխանության վաստակն է՝ իր անմիջական պարտականությունների կատարման շրջանակներում, բայց ոչ «տնտեսական հեղափոխություն» առաջին փուլ;

- ճանապարհների կամ կապիտալ շինարարության մեջ ներդրումներ կատարելը նույնպես սովորական գործունեության ուղղություն է, բայց ոչ «տնտեսական հեղափոխություն» երկրորդ փուլ: Նաև պետք է հասկանալ, թե համաճարակի պայմաններում և դրանից հետո որտեղ է պահանջվելու միջոցների ներդրում:

Ամենայն հավանականությամբ, պետք է ներդրումներ կատարել տնտեսության այն ճյուղերում, որտեղ մենք կստանանք միջոցների արագ վերադարձ, կվերականգնվեն նախկին աշխատատեղերը և կբացվեն նորերը: Բնակչության անապահով խավերին անպայման պետք է ցուցաբերել լիարժեք աջակցություն:

Կամենում եմ նշել, որ կառավարության արդյունավետ աշխատանքը և բյուջեի ճիշտ բաշխումն ու համալրումը ձեր անմիջական պարտականություններն են:

«Ազգային Օրակարգ» կուսակցության առաջնորդներն իրենց տված հարցազրույցներում և հոդվածներում պարբերաբար բարձրացնում են երկրի էկոնոմիկայի խնդիրները, ներկայացնում են լուծման միջոցները, ինչպես նաև մշտադիտարկում իշխանությունների գործողությունները:

Եվս մեկ անգամ ուզում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ չկա ոչ մի «տնտեսական հեղափոխություն»:

Այն իշխանություններն ու կառավարություններն են ուժեղ, որոնք նախկին իշխանությունների ձեռքբերումները զարգացնում են, չեն վախենում ընդունել իրենց սխալները և գիտակցում են, որ հզոր պետություն կառուցելու համար պետք է հարթակ նախապատրաստել հաջորդ ընտրյալներին իշխանությունը փոխանցելու համար։

Չի՛ կարելի միաժամանակ խոսել ծրագրերի աննախադեպ լինելու և «նորամուծությունների» մասին, եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տնտեսության զարգացման չորս հիմնական ուղղություններն են՝ զբոսաշրջությունը,արտահանումը, ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերութ­յունը և գյուղատնտեսությունը։

Սա արդեն ասվել և հաստատվել է մինչև «թավշյա հեղափոխությունը»: Անհրաժեշտ է գնալ էվոլյուցիոն ճանապարհով, այլ ոչ թե մնալ հեղափոխական էքստազի մեջ: Խոսվում է նաև այն մասին, որ թարմացվել է Հայաստանի արդյունաբերական ոլորտի քաղաքականությունը, այնինչ, փաստորեն, հիմնականում, այն նախկին ծրագրի դրույթների կրկնությունն է ։

Այժմ թիվ 1 խնդիրն է՝ մշակել և հաստատել միասնական ծրագիր երկիրը համաճարակի հետ կապված ճգնաժամից դուրս բերելու համար:

Ո՞րն է հիմքը այն պնդման, որ ՀՆԱ աճը կլինի + 2% կամ՝ չնչին նվազում:

Նիկոլ Փաշինյանի հղումն այն մասին, որ Հարավային Կորեայի 60 տարվա անցած ճանապարհը մենք մի քանի անգամ ավելի արագ կանցնենք, որևէ բանի վրա՞ է հիմնված:

Գուցե հիմա ավելի լավ կլինի ձեռք բերել պաշտպանության ախտահանման միջոցներ և ուսումնասիրել Հարավային Կորեայի համաճարակի հետ կապված պայքարի մեթոդնե՞րը: Դրանով իսկ, հնարավոր է, որ մենք դեռևս ժամանակ կունենանք ստեղծելու Հայաստանի իմիջը՝ որպես երկիր, որը վերահսկում է սպառնալիքը և, համապատասխանաբար, պատրաստ է հնարավորինս շուտ ընդունել զբոսաշրջիկներին:

Իշխանությունները հակառակ հաղորդագրությունն են տալիս այն մասին, որ դեռևս առնվազն մեկ տարի երկիրը գտնվելու է համաճարակի կամ դրա հետևանքների պայմաններում ՝ առանց ներկայացնելու համավարակի հաղթահարման սեփական և լիարժեք ծրագիրը, միայն արձանագրելով հիվանդացողների թվի աճ և բնակչության ցածր կարգապահություն:

Քանի դեռ իշխանությունները իրենց բացթողումները կամ չիրականացրած խոստումները կծածկեն այն փաստով, որ անցյալում ավելի վատ էր, և անընդհատ կխոսեն այդ մասին, այլ ոչ թե՝ ինչպե՞ս և ե՞րբ Հայաստանը կդառնա տնտեսապես ուժեղ, «սպիտակների» և «սևերի» չբաժանված, երկիրը կգտնվի անկայուն մթնոլորտում:

«Ազգային օրակարգ» կուսակցությունը վստահ է, որ ՀՀ-ն ունի զարգացման ուղի, որտեղ տեղ չի լինի ոչ միայն նախկին քրեաօլիգարխիկ համակարգի տարրերին, այլ նաև պոպուլիստական հայտարարություններին և պետությունը կառավարելու թերմիջոցներին:

Սա երրորդ ճանապարհն է, և մենք գիտե՛նք, թե ինչպես պետք է հասնել դրան:

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Իգոր Զարգարյան

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան Ինչ ունեն անելու Ռուսաստանի հայերը․ Բաղդասարովը փակագծեր է բացում (video) Առանց Կիրանցի, խաղաղություն չի՛ լինելու․ Մի օր թուրքը ձեր դուռն է հասնելու․ կիրանցիներ (video) Քարոզչության պատճառով թուրք հանրության շրջանում ՀՀ-ի և հայ ազգի նկատմամբ տրամադրությունները բացասական են. Մելինե Անումյան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am