Եթե պետհամարանիշի վրա գրվի ԼԳԲՏ, բռնություն, ի՞նչ եք պատասխանելու. Ա. Գրիգորյանը՝ Ա. Սիմոնյանին


ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն օրերս աչքի ընկավ ևս մեկ անհեթեթ օրենսդրական նախաձեռնությամբ։ Այս անգամ Սիմոնյանն առաջարկում է այսուհետ թույլատրել պետհամարանիշի թվերի փոխարեն գրել նաև անուններ։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման» մասին օրենքում լրացում կատարելու փաթեթի լրացմամբ առաջարկվում է. «Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ընտրության հարցում տրանսպորտային միջոցի սեփականատերը հնարավորություն ունի հաշվառման համարանիշներում թույլատրված տառերի կամ թույլատրված թվանշանների կամայական հաջորդականությամբ առաջարկել նախընտելի տառի, կամ թվանշանի, կամ տառերի և թվանշանների թույլատրված համակցություն»:

Նախագիծը բուռն քննարկումների ու քննադատությունների առիթ դարձավ հասարակության շրջանում, սոցցանցերում։

Հարց է առաջանում՝ արդյո՞ք ԱԺ փոխնախագահը վստահ է, որ կա գործիքակազմ, որով վերահսկել կլինի մեքենայատերերի քմահաճույքներից առաջացած հավանական քաոսը։

ՀՅԴ ԳՄ ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է թեմային, վեր հանելով մի կարևոր նրբություն, որը գուցե մնար աննկատ։ Գրիգորյանը, իր գրառման մեջ մասնավորապես նշել է. «Ենթադրենք սա մտնի լիագումար և շրխկոցով ընդունվի, և եթե ինչ որ մեկը ցանկանա իր մեքենային ամրացնել հետևյալ պետհամարանիշը, Ալեն Սիմոնյանը իր հարազատների հետ հանդիպի նման մեքենաներին և իր կամ որևէ մեկի երեխան հարցնի, թե ինչու՞ է այս մեքենայի վրա գրված՝ մարդակեր, մարմնավաճառ, ԼԳԲՏ, պոռնիկ, բռնություն և այլ նմանատիպ բառեր, ի՞նչ պետք է պատասխանի»:

Սիմոնյանի աչքից կարծես թե չի վրիպել այս մտահոգությունը, նա պարզաբանել է, նշելով.

«Մտահոգություններն առ այն, որ նոր պետհամարանիշները կարող են լինել ոչ պարկեշտ կամ պարունակեն վիրավորանք և այլ տարբերակներ, ուզում եմ տեղեկացնել, որ թույլատրելի տառերի և թվերի համակցությունն (կոմբինացիա) ազատ ընտրության ենթակա չէ:

Օրենքի ընդհունման պարագայում (Կառավարության որոշմամբ կսահմանվեն նոր չափորոշիչներ) ոստիկանությանը հնարավորություն է տրվում որոշել և վաճառքի հանել կոնկրետ տարբերակներ:

Օրինակ`

A, B, C կամ 1, 2, 3, կամ ABC123:

Խնդրում եմ` կարծիքներ, մեկնաբանություններ անելուց առաջ համոզված լինել, որ լիարժեք ծանոթ եք տեղեկատվությանը»:

Իհարկե, գնահատելի է, որ ԱԺ փոխնախագահը փորձեց պարզաբանել, այնուամենայնիվ, պետք է հիշեցնել Սիմոնյանին, որ բազմիցս ենք ականատես եղել օրենքի թերի նախագծների, նախագծում կարևոր կետերի բացակայությանը, դրանց՝ ընթացքում արված փոփոխություններին։ Այս և վերջերս ընդունված մի շարք օրինագծերի վավերացման, ՀՀ ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթի և իմքայլականների բազմաթիվ «ազատամիտ» հայտարարությունների համատեսքստում ավելորդ չէ մտածել, որ ԼԳԲՏ թեման կարող է անուղղակիորեն քարոզվել նաև այս կերպ։

Ինչ վերաբերվում է փոխնախագահի՝ տեղեկատվությանը լիարժեք ծանոթանալու խնդրանքին, դիմում ենք փոխադարձ խնդրանքով՝ ծանոթացեք ՀՀ-ում տեղի ունեցող իրավիճակին, սոցիալական, առողջական, տնտեսական, ճանապարհային երթևեկության խնդիրներին, և զբաղվեք ավելի լուրջ ու պետքական, ճգնաժամային այս իրավիճակում կարևոր օրինակագծերի մշակմամբ, «ժամանցային» օրենսդրական նախաձեռնությունները ոչ տեղին են, ոչ օգտակար։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի մտքի թռիքչը մի քանի ամիս առաջ կրկին զարմացրել և զայրացրել էր հասարակությունը։ Սիմոնյանն առաջարկում էր փոխել ՀՀ օրհներգը։

Աժ փոխնախագահը, թերևս, «արհեստական օրակարգեր» ստեղծելու սիրահար է։

դիտվել է 1075 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am