Ասում եք, թե մարդիկ ինչո՞ւ լուրջ չեն վերաբերվում... ձեր նկարները նայեք, հասկացեք

Լուսահոգի տատս կասեր՝ գլխահան արեցիք ձեր դիմակ ու ձեռնոցով: Այսինքն՝ արդեն լսելիքներս կոշտուկեցին ամենատարբեր տրամաչափի հայրենական ղեկավար անձինք՝ ասելով, որ այս կորոնավարակային օրերին չի՛ կարելի հավաքույթներ անցկացնել, չի կարելի առանց շնչադիմակի ու առանց ձեռնոցների շրջել: Չի՛ կարելի հուղարկավորության մասնակցել, չի՛ կարելի հոգեհաց կամ հակառակը՝ ուրախ առիթով խնջույք կազմակերպել:

Բանն արդեն ոչ միայն բանից անցել է, այլև այնտեղ է հասել, որ որոշ նորելուկ պաշտոնավորներ՝ դեմքի լուրջ արտահայտությամբ բացատրում են, թե, օրինակ, ռեստորանում կարելի է առանց դիմակի ինչ-որ բան ուտել, սրճարանում՝ սուրճ խմել: Նույնիսկ, ո՜վ հրաշք, նրանք հասկացել են, որ ատամնաբույժի մասնագիտական ծառայություններից օգտվելիս կարելի է դիմակը հանել:

Հա, ու նույն հայրենի պաշտոնավորները՝ հենց ամենավերևում հայտնվածից սկսյալ, նկատի ունեմ, իհարկե, պարոն Փաշինյանին, օրնիբուն այն են ասում, թե՝ բնակիչները պիտի պատասխանատու լինեն, պիտի բարձր գիտակցություն դրսևորեն, բայց չեն դրսևորում, դրա համար էլ, նրանց ասելով՝ «կորոնավարակի տարածման առումով մեր գործերը վատ են»:

Առհասարակ, երեխաների համար առաջին օրինակը ծնողներն են, ծնողների պահվածքը, վարքը: Ժողովրդի, հանրության համար առաջին օրինակը իշխանություններն են, պետության ղեկավարների բազկաթոռներին հայտնված անձինք, ովքեր էլ որ լինեն:

Միով բանիվ՝ որքան ուզում եք հանրությանը ասել, թե այս չի կարելի, այն չի կարելի, ոչինչ չի ստացվի, եթե մարդիկ տեսնում են, որ հենց իրենք՝ ասողները բացեիբաց, ես կասեի՝ ցուցադրաբար, կներեք, թքած ունեն իրենց իսկ ասած արգելքների, սահմանափակումների վրա:

Այո՛, խոսքը Արցախում մայիսի 21-ին տեղի ունեցած բարձրաստիճան խնջույքի լուսանկարների, ավելի ճիշտ՝ դրանցում պատկերված բուն փաստի, երևույթի, եղելությա՛ն մասին է: Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից հետո կամ այդ համատեքստում ՀՀ և ԼՂՀ ղեկավարները, ինչպես տեսնում ենք, համեստ սեղանների շուրջ, «մի կտոր հացով» բացօթյա նշում են իրադարձությունը: Արարաողակարգային ձևակերպումներով դա «պաշտոնական ճաշ» են անվանում կամ հյուրասիրություն, իսկ ժողովուրդը դա սովորաբար բնորոշում է որպես քեֆ: Գրական ասած՝ խնջույք:

Ու տեսնում ենք, որ սկսած Նիկոլ Փաշինյանից ու վերջացրած մնացյալով՝ ինչպես ՀՀ, այնպես էլ՝ ԼՂՀ պաշտոնյաներից ոչ մեկը դիմակ չունի, ոչ մեկը ձեռնոցներով չէ՛: Գործանականում միայն խնջույքավորներին սպասարկող անձնակազմը և թիկնազորի անդամներն են ձեռնոցներով ու դիմակներով: Այնինչ, առաջին հերթին իրենց «թագակիր» կարծողները արժեր, որ զգուշանային «թագավարակից»:

Հիմա, ինչպես ասվում է, ես չեմ, դուք եք: Քանի՞ հոգի լուրջ կվերաբերվի լուսանկարում պատկերված պաշտոնյաների՝ Նիկոլ Փաշինյանից սկսած, մնացյալով վերջացրած, հորդորներին, թե՝ հավաքույթներ մի՛ արեք, անելիս սոցիալական տարածություն պահպանեք, ֆլան-ֆստան: Չեմ ասում, թե հասարակության ներկայացուցիչները վարակի վտանգին լուրջ չեն վերաբերվում: Շատերը միանգամայն լուրջ են վերաբերվում: Երևույթի և ասվածի բուն շեշտադրումն այն է, որ նման անպատասխանատու վարք դրսևորող ղեկավարությա՛ն ասածներին լուրջ չեն վերաբերվում մարդիկ: Ու այդ մարդիկ ամենևին մենակ չեն, մենակ չեն, մենակ չեն, ավելին՝ գնալով շատանում են:

Ու, ախր, ինչպե՞ս լուրջ վերաբերվեն, եթե ինչ-ինչ կանոններ բարձրաձայնող նորաբարձրապաշտոնյաներն իրենք, ահա այսպես խախտում են իրենց իսկ հորդորած, պահանջած բոլոր հնարավոր կանոնները. չկա դիմակ, չկա ձեռնոց, չկա սոցիալական հեռավորություն: Պատկերի ամբողջության համար երևի միայն ողջագուրվելու դրվագն է պակասում:

Ու պետք չէ հերթական ճապաղ «լայվի» ժամանակ կամ կառավարության նիստում «շանթ ու որոտ» տոնայնությամբ կամ կլորացրած աչքերով անտաղանդ զարմանք կամ զայրույթ դերասանել, թե՝ «կան մարդի՜իկ, որ վարակի վտանգին լուրջ չեն մոտենում....»:

Ձեր իսկ նկարները նայեք, հասկացեք, թե ինչո՛ւ է այդպես:

Հա, ու միայն կորոնավարակի հետ չէ դա կապված, այլև առհասարակ, իշխանության եկածներից շատ-շատերի գործելակերպի, սկսած՝ Փաշինյանից, վերջացրած՝ մնացյալով: Պարոնայք, ձեր խոսքի ու իրական պահվածքի միջև անհաղթահարելի անջրպետ է գոյացել: Այնքան խոշոր, որ այլևս նկատելի է նույնիսկ նրանց, ովքեր ձեզանով զմայլված էին դեռ մեկ տարի առաջ:

Արմեն Հակոբյան

դիտվել է 430 անգամ
Լրահոս
«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am