Ովքե՞ր կդադարեն լինել ՍԴ դատավորներ․ իշխանության նոր ծրագիրը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ազատության» եթերում ներկայացրել է Սահմանադրական դատարանի խնդիրը լուծելու քննարկվող տարբերակներից մեկը: Ռուբեն Ռուբինյանի մեկնաբանությունից ակնհայտ է դառնում, որ փաստացի ոչ բոլոր դատավորն են այսպես «տուն ուղարկվելու»: Այս մասին գրել է Armlur.am-ը։

«Սցենարը Սահմանադրության մեջ նկարագրված Սահմանադրական դատարանի իրագործումն է փաստացի: Այսինքն՝ անել այնպես, որ Սահմանադրական դատարանի անդամները կամ դատավորները պաշտոնավարեն այնքան, որքան դա նախատեսված է Սահմանադրությամբ: Այսինքն՝ Սահմանադրական դատարանի այն դատավորները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, դադարեն պաշտոնավարել, այն դատավորները, որոնք չեն պաշտոնավարել 12 տարի, չեն պաշտոնավարի մինչև թոշակը, այսինքն՝ նրանք նույնպես կպաշտոնավարեն 12 տարի», – նշել էր Ռուբինյանը:

Հրայր Թովմասյանը կդադարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ, քանի որ ընտրվել է ոչ թե վեց տարով, այլ մինչև թոշակի անցնելը, և ոչ թե Սահմանադրական դատարանի դատավորների թվից և կողմից, այլ՝ Ազգային ժողովի կողմից:

«Սա նույնպես կփոխվի, և Սահմանադրական դատարանի դատավորները, եթե մենք գնանք այս ճանապարհով, կընտրեն Սահմանադրական դատարանի նոր նախագահ ՝ վեց տարով»: Այսինքն, Ռուբինյանի ներկայացրած տարբերակից պարզ է դառնում, որ Հրայր Թովմասյանը կշարունակի մնալ ՍԴ անդամ, այդ պաշտոնին հրաժեշտ կտա միայն երկու դատավոր:

Աղբյուրը հիշեցնում է, որ Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականին ընդունված օրենքի համաձայն, ՍԴ նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի: Սակայն Հրայր Թովմասյանն ընտրվել էր մինչև թոշակի անցնելը: Հետեւաբար, ո՞ր դատավորները կդադարեն լինել ՍԴ անդամ, եթե այս տարբերակը կյանքի կոչվի:

Այժմ Սահմանադրական դատարանի դատավորներ են Հրայր Թովմասյանը (նախագահ), Ալվինիա Գյուլումյանը (փոխնախագահ), Ֆելիքս Թոխյանը, Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը, Արևիկ Պետրոսյանը, Արման Դիլանյանը և Վահե Գրիգորյանը:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դատավոր է ընտրվել 2018-ին՝ մարտի 2-ին: Օրեր անց ընտրվել ՍԴ նախագահ՝ Ազգային ժողովում, փակ քվեարկության արդյունքում: Վահե Գրիգորյանը և Արման Դիլանյանը նշանակվել են 2018 թ. հեղափոխությունից հետո՝ 2015 թ. ընդունված նոր կարգով: Դիլանյանը ՍԴ դատավոր է ընտրվել 2018 թ. սեպտեմբերի 13-ին, իսկ Գրիգորյանը 2019 թ. հունիսի 18-ին: Այսինքն, այդ տարբերակով այս երեք անձինք կշարունակեն մնալ ՍԴ անդամներ:

Մյուս յոթ դատավորները ՍԴ անդամ են դարձել հին կարգով։ Ալվինա Գյուլումյանը Սահմանադրական դատարանի անդամ է դարձել երկու անգամ: Նախ նա ՍԴ դատավոր է նշանակվել՝ 1996-ին, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով: Ապա 2003-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դադարեցրել է նրա լիազորությունները՝ Գյուլումյանի դիմումի համաձայն: Դրանից հետո 11 տարի շարունակ Գյուլումյանը զբաղեցրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը: 2014-ին նախագահ Սերժ Սարգսյանը վերանշանակել է Գյուլումյանին ՍԴ անդամի պաշտոնում: 2020 թ. հունվարի 17-ին Ալվինա Գյուլումյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ։

դիտվել է 2812 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am