Հայաստանի գլխավոր «լվացքարարուհին». մաս 1-ին

Ռուսական The Moscow Post լրատվական հարթակում մայիսի 21-ին սկանդալային հոդված է տպագրվել Հայաստանի իշխանությունների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մասին, համաձայն որի Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորվել է կոռուպցիոն մի սխեմա, որը ղեկավարվում եւ կառավարվում է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից եւ այդ սեխամայի միջոցով ստացված գումարներն էլ գնում են վարչապետի ընտանեկան բյուջե։ Հոդվածի վերնագիրն արդեն ուշագրավ է՝ «Հայաստանի գլխավոր «լվացքարարուհին»։ Հոդվածը սկսում է հեղափոխությունից առաջ եւ հետո հնչած՝ հակակոռուպցիոն, կարգախոսների մասին հայտարարություններով եւ այն մասին է, թե ինչ է արվել այս առումով հեղափոխությունից երկու տարի անց։

ԶԼՄ-ն փաստում է, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուժկու պայքար է սկսել երկրի գործարար խավի դեմ, նախկին ղեկավարության և ... ռուսական ակտիվների դեմ: Այս բոլոր գործողությունները բնակչությանը ներկայացվում են որպես Հայաստանի ՝ տնտեսությունը փրկելու այս դժվարին ժամանակահատվածում «գողացված փողերը» վերադարձնելու պայքար։

«Անցյալ տարի իր ելույթներից մեկում Փաշինյանը խոստացավ «օլիգարխներին պառկեցնել ասֆալտին» եւ վերադարձնել նրանց թալանը»։ Ըստ պաշտոնական ցուցանիշների, հակակոռուպցիոն քաղաքականությունից 80 միլիոն դոլար է վերադարձվել պետությանը: Բայց ստվերային տնտեսության ցուցանիշը Սերժ Սարգսյանի օրոք կազմում էր առնվազն 40%, այսինքն ՝ տարեկան 400 միլիոն դոլար զուտ կոռուպցիա: Եկեք սա բազմապատկենք Սարգսյանի նախագահության տասնամյակում և ստացեք 4 միլիարդ դոլար: Այսինքն ՝ ակնհայտորեն 80 միլիոնի մասին չէ խոսքը, ինչի մասին հայտարարվում է ՀՀ վարչապետի կողմից: «Խելամիտ հարց է ծագում ` որտե՞ղ են գնացել կոռումպացված պաշտոնյաներից և օլիգարխներից բռնագանձված հիմնական գումարները». հռետորական հարց է հնչեցնում հոդվածագիրը՝ ակնարկելով, որ իրականում վերադարձված թալանը ավելի շատ է եղել, բայց այն հոսել է, միգուցե, վարչապետի ընտանեկան բյուջե: Ապա հոդվածում անդրադարձ է կատարվում վերջին ժամանակների «հակակոռուպցիոն պայքարին» եւ հղում անելով հայաստանյան փորձագետներին, նշվում է, որ նոր ալիքը ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի. Նպատակն է ձերբակալել երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանին և ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանին: Խախտելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, վարչապետի գրասենյակն արդեն նրանց անվանել է որպես կոռումպացված պաշտոնյաներ և նրանց մեղադրում է հարյուրավոր միլիոնավոր դոլարների գողության մեջ:

Մասնավորապես` Իմ Քայլի պատգամավոր, վարչապետի աներորդի Հրաչ Հակոբյանի մեղադրանքներն են հիշատակվում հոդվածում, որը Վանեցյանին մեղադրում էր օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մեջ, նրա հրաժարականի պատճառն էլ, ըստ պատգամավորի, միգուցե հենց այդ փաստի բացահայտումն է եղել։ Հոդվածագիրը հիշեցնում է՝ իհարկե, երկիրը չի նշվել, բայց Հայաստանում բոլորը կարծում էին, որ գուցե խոսքը Ռուսաստանի մասին է: Ապա հարց հնչեցնում՝ եթե այդ մեղադրանքները իրականության հետ աղերս ունեին, եւ հենց այդ պատճառով էր վարչապետը նրան հեռացրել աշխատանքից, ապա ինչու է մինչ օրս Արթուր Վանեցյանն ազատության մեջ։

Անդրադարձ է կատարվում նաեւ Միքայել Մինասյանի վերջին աղմկոտ հայտարարություններին, երբ նա Փաշինյանին եւ իր մերձավորներին մեղադրեց մաքսանենգ ծխախոտի կոնտրաբանդայի եւ այլնի մեջ։ Հոդվածում նշվում է, որ կոռուպցիոն այս սխեմայում ներգրավված հիմնական անձը վարչապետի կինն է ՝ Աննա Հակոբյանը: Նա դարձել է ձեռնարկատերերի խնդիրները «լուծողը»:
«Կոռուպցիոն սկանդալների գործընթացը Հայաստանում թափ է առնում, խոշոր ընկերությունների սեփականատերերը գտնվում են քրեական հետապնդման ներքո, բաժնետերերը ստիպված են հրաժեշտ տալ իրենց բաժնետոմսերին ՝ հօգուտ ՀՀ վարչապետի ընտանիքին մոտ կանգնած անձանց :
Հիմնադրամների օրենսդրությունը փոխելով ՝ ՀՀ կառավարությունը բարեգործական հիմնադրամներին թույլ տվեց զբաղվել տնտեսական գործունեությամբ:
Սա, ըստ հոդվածագրի, հնարավորություն տվեց Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաքը» բարեգործական հիմնադրամները դարձնել հաջողակ բիզնես։

Հատկապես, որ անձամբ Աննա Հակոբյանի համար կարեւոր չէ փողի ծագումը` «Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի, որովհետև մտածում եմ՝ կապ չունի՝ ինչ ձևով է հասել նրա ձեռքը, ով մեզ է փոխանցում, մենք միևնույն է` ծառայեցնելու ենք այն ամենաբարի, ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին։ Այդ գումարը, եթե որևէ ձևով հասել է ինչ-որ մեկին, եթե մնա իր մոտ, ավելի օգտակար չի լինի, քան եթե գա, հասնի մեզ։ Այդ առումով վստահեցնում եմ»,– հիշեցնում են նրա խոսքերը եւ հարց հնչեցնում՝ մի՞թե Հակոբյանի հովանու ներքո ստեղծված այս միջոցները գործիք չեն , որպեսզի նախկին օլիգարխները մուծվեն ու խուսափեն հետապնդումից․ նրանք, ովքեր վճարում են, շարունակում են աշխատել տնտեսության տարբեր ոլորտներում ՝ միևնույն ժամանակ պահպանելով մենաշնորհային դիրքերը:
Փաստում են, որ հեղափոխության աջակից Գագիկ Ծառուկյանը և նրա ընտանիքը եւս նվիրատվություններ են կատարել այդ հիմնադրամներին, որոնք սակայն նախորդել են քաղաքական կարեւոր իրադարձություններին, դիցուք՝ Ծառուկյանի դուստրերի նվիրատվությունները տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններից առաջ, և արդյունքում Ծառուկյանի կուսակցությունը կարողացավ դառնալ խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժը: Ավելին, իրավապահ մարմինները աչք են փակել նրա կողմից բաժանված ընտրակաշառքի դեպքերի նկատմամբ, ինչը, անշուշտ, արվել է վարչապետի հստակ հանձնարարությամբ։

Անդրադարձ է կատարվել նաեւ Փաշինյանի եւ որոշ օլիգարխների մտերմության փաստերին, ինչպես նաեւ այն տեղեկություններին, որ օլիգարխ Սամվել Ալեքսանյանի որդին պատրաստվում է ամուսնանալ վարչապետի ավագ դստեր հետ։ Որ Փաշինյանը, վերջերս էր մասնակցում ամենահարուստ օլիգարխ Գագիկ Ծառուկյանի դստեր եւ մեկ այլ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքին։ Հենց այս հարսանիքից հետո ասպարեզ եկավ օրենսդրական այն նախագիծը, որով բարենպաստ պայմաններ է ստեղծվում ցեմենտի բիզնեսով զբաղվող Գագիկ Ծառուկյանի համար: Կամ ինչպես խորհրդարանական ընտրություններին Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին աջակցելու դիմաց Սամվել Ալեքսանյանի դստեր ղեկավարած տեքստիլ արտադրամասին հարկային արտոնություններ տրվեց։

Ապա անդրադարձ է կատարվում ծխախոտի մաքսանենգության վերջերս բացահայտված դեպքին, այս պատմության մեջ շրջանառվում է կրկին Աննա Հակոբյանի եղբոր,Խաչատուր Սուքիասյանի և Փաշինյանի եղբորորդի, խորհրդարանի պատգամավոր Սիփան Փաշինյանի անունները: 
Լրատվամիջոցը գրում է, որ այս ամբողջ գործընթացներում իր առանցքային դերն ունի Աննա Հակոբյանը, ում շուրջ էլ ձեւավորվում են հնազանդ օլիգարխները։

Շարունակելի

Անիր Սահակյան

դիտվել է 9051 անգամ
Լրահոս
Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am