Անուշ Ղավալյանը թողնում է պաշտոնը

Արցախի ԱԺ նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կան սկզբունքներ ու արժեքներ, որոնք պահելը կարևոր է, քաղաքականության մեջ՝ առավել ևս։ Հենց այս գիտակցումով էլ այսօր թողնում եմ Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնը։

Այստեղ մանրամասն չեմ նկարագրելու անցած վեց տարիների գործունեությունս. խորհրդարանի աշխատանքի հրապարակայնությունն ապահովելուն միտված փոփոխություններից մինչև արտաքին կապերի համակարգում, կատարվել են բոլորի աչքի առաջ։ Իհարկե, չեմ պատրաստվում նաև ամեն ինչ վերագրելու ինձ. այն թիմային աշխատանքի և ժողովրդավարական ղեկավարման արդյունք է։ Հենց սրա մասին էլ մի փոքր կգրեմ։

Երբ ղեկավարդ խրախուսում է նոր ու ստեղծագործական մոտեցումները, համբերատար լսում է բոլոր փաստարկներդ մինչև վերջ, եթե անգամ համաձայն չէ, նկատողություն տալու փոխարեն օգնում է ուղղելու սխալներդ կամ բացթողումներդ, միշտ ազատ է թողնում որոշումներ կայացնելիս, պահանջում է ասել այն, ինչ անկեղծորեն մտածում ես, եթե անգամ իր սրտով չէ, որովհետև, ինչպես ինքն է ասում, ականջահաճո զրույցներ ուրիշներն էլ են անում, ընդառաջում է վերապատրաստվելու ու ինքնազարգանալու ցանկությանդ, խորհուրդ է տալիս ուրիշների արած վատություններին չպատասխանել նույն կերպ ու ներել, ապա հասկանում ես, որ ղեկավարման մասին դասագրքային օրինակներն իրենց հիմքում նախատիպ ունենում են։

Ուզում եմ հրապարակայնորեն շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին՝ ընձեռած հնարավորության, պետական համակարգում համատեղ աշխատանքի ու քաղաքական այն փորձառության համար, որն անհնար կլիներ ձեռք բերել խորհրդարանից դուրս և միայն մասնագիտական կրթություն ունենալով։
Շնորհակալություն եմ հայտնում մեր՝ արդեն ընտանիք դարձած թիմին, Արցախի և ՀՀ պետական համակարգի գործընկերներիս, իմ շատ սիրելի լրագրողներին ու անծանոթ այն մարդկանց, որոնք իրենց խոսքերով կամ նամակներով ոգևորել են ինձ։

Մինչ նոր նախաձեռնություններ»:

դիտվել է 1560 անգամ
Լրահոս
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան Գեղամյան Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբան Տավուշյան շարժումը կտեղափոխվի՞ Երևան Չի բացառվում, որ մեզ միանա Բագրատ Սրբազանը․ ինչ իրավիճակ է Կիրանցում այսօր. լրագրող Անի Գևորգյան Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններ Հետհաշվարկը սկսված է․ Փաշինյանն ու կինը գնալու են մինչև վերջ, սրանց կանգնեցնելու մի ճանապարհ կա․ Արամազդ Զաքարյան (video) Փոխոստիկանապետն ասում է՝ «լավ եմ անում, ըտենց եմ ուզում». նա անգամ թաղային չպիտի լիներ (video) Աննա Վարդապետյա՛ն, րոպե առաջ քրեական գործը հարուցեք․ Մենուա Սողոմոնյան (video) Կիրանցում բնակիչները սպասում են Բագրատ Սրբազանին (video) Լա՛վ լսեք՝ հենց այդ պահին բանակը դուրս է գալու սրա դեմ․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Վենետիկ դարձած իմ «Էրեբունի-Երևան» Ամենասարսափելի ծրագիրն է իրականացվում․ թուրքերը Տիգրանաշենում տներ են գնում․ Գագիկ Համբարյան (video) Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. Civilnet Փախուստի ժամանակ լա՛վ իմացեք՝ այդ ինքնաթիռում տեղ չեք ունենալու․ Ավետիք Չալաբյանը՝ ՔՊ-ականներին (video) ՏԵՂԵԿԱՆՔ № 47՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Կիրանցի տիկնոջը թույլ չեն տալիս մտնել իրենց այգին (video) Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում «Մեր գիժ զեմլյակի ասածով ծառ եմ տնկում. համ ըրեխանցը ապահով կլնի, համ էլ թուրքը պապուս տանձը կուտի» (video) Ստեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունի Էդքան սյուները մինչև ու՞ր եք հասցնելու․ կիրանցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am