Վախենամ՝ Փաշինյանը մի օր ասի՝ ես չեմ հիշում, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել․ Միհրան Հակոբյան (video)

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չեն հանդուրժում այլակարծություն ու քննադատություն։ Այս իշխանություն ուղղակիրորեն չի հասկանում, որ իրենց կարող են քննադատել և մենք հասել ենք ավտորիտարիզմի։ Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ժամանակ ասել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում ԱԺ-ում տեղի ունեցած մի քանի միջադեպերին, մասնավորապես՝ վերջին ծեծկռտուքին։

Միհրան Հակոբյանի համար տարօրինակ է Նիկոլ Փաշինյանի պահվածքը, տեղի ունեցած միջադեպի ժամանակ․ «Երբ Նիկոլ Փաշինյանը դահլիճում նստած է, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ բղավում է՝ անվտանգություն կա՞ այստեղ, նշանակում է՝ իշխանությունը փողոցում գցած է»։

Ըստ Միհրան Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն ու միջադեպին անդրադառնալը աննորմալություն էր։

Քաղաքական գործչի կարծիքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ԱԺ-ում «սիրելի կնոջ» կարգավիճակում ցանկանում է ընդդիմություն լինել իշխանությանը։

Խոսելով «Մարտի 1-ի» գործով դատավարությունից, որի շրջանակում սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Միհրան Հակոբյանն ասել է․ «Մարտի 1-ի բացահայտման խոսք չկա, որովհետև թեման սպանությունները չեն։ Նպատակն՝ ամեն գնով Ռոբերտ Քոչարյանին բանտարկելն է»։

Քաղաքական գործչի դիտարկմամբ՝ բոլորի համար պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը վրեժխնդիր է լինում Ռոբերտ Քոչարյանից․ «Երբ դատարանը հերթական անգամ մերժեց փոխել Քոչարյանի խափանման միջոցը, Փաշինյանի թիմն ու իր աջակիցներն ասում էին՝ ի՞նչ հարգանք են վայելում չորս նախկին վարչապետները։ Պարզապես այս մարդկանց համար այդ մարդիկ արժեքներ չեն, իրենց արժեքները ԼԳԲՏ համայնքն է»։

Հարցին՝ դեռ ինչքա՞ն ժամանակ է պետք, որ այս դատավարությունը բուն «Մարտի 1-ի» գործ չէ, Միհրան Հակոբյանը պատասխանել է․ «Հանրությունը շատ վաղուց հասկացել է, որ այս գործը բացահայտման գործ չէ և հանրային օրակարգում այն այլևս սկանդալային նյութ չէ»։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի վերջին առցանց ասուլիսի ու արած հայտարարությունների մասին՝ Միհրան Հակոբյանը նշել է․ «Երբ Փաշինյանն ասում է՝ ես չեմ հիշում, որ ասել եմ՝ կորոնավիրուսը օղիով ու պինցետով ենք վերացնելու, ես մտածում եմ՝ այս մարդը մի օր էլ կասի՝ ես չեմ հիշում, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել»։

դիտվել է 1284 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am