Փաշինյանի ասուլիսի ժամանակ «տեխնիկական պատճառներով» չհնչած հարցերի հիմնական մասը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը

«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանը հարցերի շարքում հատուկ է թողել այդ «անցանկալի» հարցերը, որպեսզի կարծիք ձեւավորվի, թե իշխանությունն ինչքան պարզ ու թափանցիկ է գործում

«Արդեն «հին, բարի» ավանդույթ է դարձել, երբ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ծավալուն ասուլիսներով, որոնց ժամանակ մի քանի ժամ շարունակ ներկայացնում է «100 փաստի» հերթական «սերիան» եւ պատասխանում է լրագրողների հարցերին։

ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ արդեն երկրորդ անգամ այդ ասուլիսը տեղի է ունենում օնլայն. լրատվականներն իրենց հարցերն ուղարկում են առցանց, իսկ Փաշինյանը հերթով պատասխանում է դրանց։

Շաբաթ օրը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ այնպիսի հարցերի, որոնք իշխանության համար այդքան էլ հաճելի չէին։ Մեր տեղեկություններով, սակայն, դա իշխանության կողմից հատուկ ընտրված տակտիկա է եղել։

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը հարցերի շարքում հատուկ է թողել այդ «անցանկալի» հարցերը, որպեսզի կարծիք ձեւավորվի, թե իշխանությունն ինչքան պարզ ու թափանցիկ է գործում, եւ թե ընտրվել են վարչապետին ուղղված բոլոր հարցերը՝ առանց բացառության։

Նույն աղբյուրի հավաստմամբ, վարչապետն աշխատակազմի հետ ունեցած քննարկման ժամանակ ասել է, թե հարցերին կպատասխանի ըստ նպատակահարմարության, այսինքն՝ կարեւորը տվյալ պահին հարցի բարձրաձայն հնչելն է, այլ ոչ թե տրված պատասխանը։

Այդուամենայնիվ, կառավարության աղբյուրը թերթին փոխանցել է, որ մոտ երկու տասնյակ հարցեր միացվել են իրար, իսկ 7-8 հարց ընդհանրապես չի հնչել։

Մեր տեղեկություններով, այսպես կոչված, «տեխնիկական պատճառներով» չհնչած հարցերի հիմնական մասը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը եւ դրան առնչվող խնդիրներին՝ դատավորի վարքագիծ, քաղաքական հետապնդումներ եւ այլն, ինչպես նաեւ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների հետ կապված մի քանի հարցադրումների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 762 անգամ
Լրահոս
Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am