Ցանցահենները բացահայտել են Թրամփին վարկաբեկող տեղեկությունների մի մասը
Հաքերները որոշ տեղեկություններ են բացահայտել, որոնք, իբրև թե, կարող են խանգարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նոյեմբերին երկրորդ ժամկետով վերընտրվելու հարցում:
Ինչպես փոխանցում է Forbes-ը, հանցահենների խումբը գաղտնի տվյալներ է ստացել՝ կոտրելով նյույորքյան փաստաբանական ընկերության տվյալների բազան: Նշվում է, որ այդ ընկերությունը որևէ առնչություն չի ունեցել երկրի ղեկավարի հետ:
Անցյալ շաբաթ հաքերները 21 մլն դոլար են շորթել վարկաբեկող փաստաթղթերի համար այնպիսի կատարողներից, ինչպիսիք են Լեդի Գագան, Մադոննան, Մրայա Քերին և U2 խումբը: Այնուհետև կիբեռհանցագործները 42 մլն դոլար են պահանջել՝ սպառնալով հրապարակել Թրամփի մասինգաղտնի տեղեկությունները:
Աղբյուրի տվյալներով՝ այդ փատաթղթերում պարբերաբար նշվում է Թրամփի անունը, սակայն որևէ վարկաբեկող տեղեկություն չկա: