А теперь я Наташа

Արսեն Թորասյանը երեկ լրատվամիջոցներից մեկին հայտարարել է, թե նախկինում կանխամտածված է ստել հանրությանը, թե դիմակները չեն օգնում քաղաքացուն վիրուսից պաշտպանվելուց, քանզի, ըստ նրա, այն ժամանակ դիմակներ խանութներում և դեղատներում չէին ճարվում և ինքը՝ Թորասյանը, չէր ուզում խուճապի մատներ քաղաքացիներին` նշելով դիմակների անրաժեշտության մասին: Իսկ այսօր, երբ արդեն դիմակների արտադրությունը հանրապետությունում արդեն պատրաստ է, ինքը՝ Թորոսյանն արդեն հորդորում է քաղաքացիներին անպայման կրել դիմակները վիրուսից պաշտպանվելու համար:

Այսինքն` երկրի առողջապահության նախարարը հրապարակավ խոստովանում է, որ նախկինում ստել է ինչ- ինչ պատճառներով:

Իսկ այսօր ներկայացնում է, իբր «ճշմարտություն», քանզի արդեն կարելի նաև չստել:

Նախարարի այս աննախադեպ փարիսեությունը ցույց է տալիս, թե ովքեր են իրականում այս մարդիկ: Սրանց համար սուտ խոսելը բնական երևույթ է, քանզի Փաշինյանի «լայվերում» ներրկայացված թվերի 90 տոկոսը սուտ են:

Սակայն ինչպես հայտնի է, որ մեկ անգամ սուտ խոսողը կստի նաև մյուս անգամ: Ավելին` նրա համար ստելը բնական երևույթ է և հանգամանքների բերումով կստի այնքան, ինչքան անհրաժեշտ է: Այսպիսին է սրանց բարոյական պատկերացումները «նոր Հայաստանի» կառուցման վերաբերյալ, սակայն նույնիսկ այս հարցում են նրանք ստում, քանզի նրանց նախկին սուտը այլ պատճառներ է ունեցել:

Փորձենք բացատրել, թե ինչ նկատի ունենք:

Արսեն Թորոսյանը նշում է, որ նախկինում ստել է դիմակների անհրաժեշտության մասին խոսելիս, որոհետև, ըստ նրա, այն ժամանակ դիմակների պակաս է եղել:

Նա սուտ է ասում, քանզի և այն ժամանակ, և հիմա դիմակների առանձնակի մեծ դեֆիցիտ չկա ու չի եղել: Տարբերություն իհարկե եղել է, սակայն այն մեծ չի եղել:

Ավելին` նույնիսկ այսօր ԱՀԿ-ն չի պնդում դիմակների անհրաժեշտության մասին բաց տարածքներում:

Իսկ նրա նախկին սուտը պայմանավորված էր այլ հանգամանքով: Թորոսյանի նպատակն էր մեծ խուճապ չառաջացնել մարդկանց մոտ, քանզի ավելի վաղ և ինքը, և իր շեֆը համոզում էին հանրությանը, թե իբր այս վարակը մեծ վտանգ չի կարող ներկայացնել մարդկանց համար: Իսկ դա իր հերթին նրանց պետք էր, որպեսզի մարդիկ մասնակցեին հանրաքվեին Փաշինյանի «սրտի» ՍԴ-ի դատավորների համար, որպեսզի մարդկանց խաբելու միջոցով Փաշինյանն կարողանար երկրում հաստատել իր բացարձակ բռնատիրական ռեժիմը, որպեսզի մարդիկ չկարողանային հետագայում էլ հեռացնել Փաշինյանին իշխանությունից:

Սակայն ինչպես ռունենրն են ասում, որ «Жадность фраера сгубила»: Այսինքն` Փաշինյանն իր ագահության զոհը դարձավ: Իր պատճառով Հայաստանում կորոնավիրուսի տարածման չափը գերազանցեց հարևան Վրաստանին և Ադրբեջանին իրար հետ վերցրած: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանում բնակչության քանակը Ադրբեջանից պակաս է մոտ երեք անգամ, իսկ Վրաստանից մոտ 20 տոկոսով:

Այս խայտառակ ցուցանիշների հիմնական պատասխանատուներն են Փաշինյանն ու Թորոսյանը: Ահա, թե ինչու նրանք այս հարցում շփոթված են իրենց զգում և անընդատ հակասական դիրքորոշումներով են հանդես գալիս:

Թորոսյանը հանուն իր շեֆի շահերի սպասարկման նույնիսկ պատրաստ էր զոհաբերել սեփական երեխայի առողջությունը, երբ կատակներ էր անում կորոնավիրուսի հարցում: Պա՞րզ չէ, որ իր համար Փաշինյանի շահն առավել ևս ավելի բարձր է, քան մեր հանրության շահը: Հենց այդ պատճառով էր նա ստում թե այն ժամանակ, և թե այսօր:

Սակայն մի հարցում է նա տարբերվում Փաշինյանից: Թորոսյանը Փաշինյանի նման փորձված աչպարար պոպուլիստ չէ և նրա մոտ երբեմն, ժամանակ առ ժամանակ արթնանում է ամոթի զգացումը և արդյունքում անփորձ հայտարարություններով է հանդես գալիս: Փաշինյանն այդ «միամիտ» զգացումն չունի: Նա այս հարցում վաղուց է մրցում նացիստական Գերմանիայի պրոպագանդայի նախարար Գեբելսի հետ, ով ասում էր, թե «... ինչքան սուտ լինի խոսքը, այնքան ավելի շատ է հնարավոր հավատացնել մարդկանց այդ խոսքերի ճշմարիտ լինելու մեջ...»:

Սակայն մի հարցում նույնիսկ Փաշինյանն էլ է անփորձ: Գեբելսի խոսքերը ճիշտ էին տվյալ ժամանակահատվածի համար, երբ չկար ոչ ֆեյսբուք, ոչ էլ ինտերնետ:

Մեր ժամանակներում նույնիսկ մեկ տեսակետի դրժման դեպքում հանրությունը կարող է ոտքի ելնել:

Փաշինյանի պարագայում այդ ստերը չափից դուրս շատ են դարձել և այդ քանակը հաստատ որակ է դառնալու և մի գեղեցիկ օր նույնիսկ շատերի համար անսպասելի Փաշինյանն տեսնելու է խաբված մարդկանց այն ծովը, որը 2018-ին իրեն էր աջակցում, քանզի նույնիսկ վերջին դեբիլներն նույնպես չեն սիրում, երբ իրենց խաբում են, չեք՞ հավատում, հարցրեք «կալբաս» Անահիտին նա մանրամասն կբացատրի սույն պնդման իսկությունը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 2511 անգամ
Լրահոս
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել էր Էջմիածին Հրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչել Ոստիկանների հակաէսթետիկ ու զզվելի քայլը․ գտա՞ք Սամվելին ստորացնողներին․ Արթուր Խաչատրյան (video) Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը «Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան Հանրահավաք Լոս Անջելեսում` ի պաշտպանություն Տավուշի (video) ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Կիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ Կիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամին Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ճանապարհից երեւում են նշաձողերը ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան Անկախ նրանից, որ Երևանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում Կառավարությունը 210 մլն դոլարի պայմանագիր է կնքել. կկառուցվի «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից Որտե՞ղ է ընդդիմությունը, ինչո՞ւ չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է ընդդիմությանն ուղղված մի շարք հարցերի Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am