Թրամփը՝ «գերհզոր հրթիռ» ստեղծելու մասին /տեսանյութ/
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տիեզերական ուժերի նոր դրոշը ներկայացնելու արարողության ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ում մշակվում է «գերհզոր հրթիռ», որը 17 անգամ ավելի մեծ արագություն կզարգացնի, քան գոյություն ունեցող բոլոր նմանատիպ հրթիռները:
«Ես դա անվանում եմ գերհզոր (super-duper) հրթիռ: Ռուսաստանն ունի 5 անգամ ավելի արագ հրթիռներ, Չինաստանն աշխատում է 5 կամ 6 անգամ ավելի արագ հրթիռների ստեղծման վրա, մեզ մոտ այն 17 անգամ է, և այս նախագիծն արդեն կանաչ լույս է ստացել»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։