Սերժ Սարգսյանը բեկում մտցրեց. Փաշինյանի ձեռքով մաքրվում են նախկինները

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ապրիլի 27-ին հյուրընկալել է Արցախի ոստիկանապետ, 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանին: Մնացականյանը Սերժ Սարգսյանից հետո հանձնաժողովի, փաստորեն, առաջին հյուրն է: Մամուլում դեռ ամիսներ առաջ էր գրվում, որ հանձնաժողովը հրավեր է ուղարկել Մնացականյանին, այլ բարձրաստիճան զինվորականների եւս, բայց անհայտ պատճառներով նրանց մասնակցությամբ նիստեր չէին կայանում, մեկ-երկու բացառությամբ պաշտոնաթողների մասնակցությամբ:

Յուրի Խաչատուրովը նույնիսկ մերժեց այդ հրավերը, իսկ ահա Լեոն Մնացականյանը, որի ֆունկցիոնալ շրջանակը համարժեք է Յուրի Խաչատուրովի շրջանակին, իհարկե, հայկական զինուժի արցախյան մասի առումով, մասնակցեց միայն այն բանից հետո, երբ պաշտոնաթող նախագահը հյուրընկալեց հանձնաժողովին: Սերժ Սարգսյանը, ըստ էության, կոտրեց սառույցը, բացեց ճանապարհը մյուսների առջեւ եւ հիմա դժվար է ասել՝ կմասնակցեր արդյոք Մնացականյանն այդ նիստին, թե ոչ: Ընդ որում մի ուշագրավ ժամանակաշրջանում, երբ առաջին նախագահը կոչ արեց համավարակի տարածմամբ պայմանավորված ժամանակավորապես սառեցնել հանձնաժողովի աշխատանքները, Սարգսյանը, ի հեճուկս, այդ կոչի մասնակցեց նիստին՝ որոշ առումներով լեգիտիմացնելով այդ կառույցի գործունեությունը: Վեց ժամ տեւած նիստից ինֆորմացիոն արտահոսքերի համաձայն տպավորված են եղել հանձնաժողովականները, Սերժ Սարգսյանի թե համբերատար պահվածքի, թե հայտնած ինֆորմացիայի առումով, որը նրանց համար բավական տպավորիչ է եղել:

Այդ նիստից հետո ամենատպավորիչ նորությունն,անշուշտ, տարածքային կկորուստների մասին ինֆորմացիան է, հիշեցնենք՝ ապրիլյան դեպքերից հետո Սերժ Սարգսյանն անձամբ խոսեց 800 հեկտար կորցրած տարածքի մասին, բայց ահա տարիներ անց հենց այդ հանձնաժողովի նիստում նա վերահաստատեց գեղարվեստական ֆիլմում հայտնած 400 հեկտար կորուստի մասին: Թվում էր, թե շաբաթներ առաջ ցուցադրված ֆիլմում տարածքային կորուստների կրկնակի կրճատումը զուտ գեղարվեստական հնարք էր՝ նաեւ ի տես մեր հակառակորդների, պարզվեց՝ ոչ, Սերժ Սարգսյանը հանձնաժղովականներին հայտնել է, որ հենց այդքան է եղել հայկական կողմից կորուստը: Նիստից այլ մանրմասներ էլ սպրդվեցին, թե օրինակ ինչպես է պաշտոնաթող նախագահը խոստովանել իրենց որոշ թերացումների համար, միեւնույն ժամանակ նկատել, որ թերացողներին ու պաշտոնից ազատվողներին այսօր բարձր պաշտոններ են շնորհել: Մի խոսքով՝ ստեղծվեց մի մթնոլորտ, որտեղ մեծիմասամբ շահած դուրս եկավ Սերժ Սարգսյանը՝ հերքելով ինչպես ներքին դավադրությունների, այնպես էլ արտաքին հետքի մասին մտայնությունները: Եւ, ահա, նրանից հետո նույն պնդումն է արել նաեւ Լեւոն Մնացականյանը՝ ասելով, որ մեր տարածքային կորուստը եղել է 400 հեկտար:

Մնացականյանը հայտնեց, որ ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 5-ը հայկական կողմը 100-ից ավելի զոհ չի ունեցել. « Ունեցել ենք 75 զոհ, որից 35-ը եղել են ժամկետային զինծառայող»։ Հարցին՝ արդյոք երկրում ներքին դավադրության մասին խոսք կարո՞ղ էր գնալ, Մնացականյանն ասաց՝ ոչ։
Արդյոք այդ գործողությունների ժամանակաշրջանում «ճակատագրական սխալ» արվե՞լ է, Մնացականյանն ասաց. «Եթե մենք ասում ենք՝ խնդիրը կատարել ենք, ի՞նչ ճակատագրական սխալի մասին է խոսքը»։Մնացականյանը հայտնեց, որ ապրիլյան պատերազմի վերաբերյալ կա վերլուծական, սակայն չի հանրայնացվել։ Համաձայնեք, որ Սերժ Սարգսյանի այցը կարծես բեկումնային դարձավ այս հանձնաժողովի աշխատանքներում, եւ տպավորություն է, որ ոչնչով աչքի չընկնող մարմինն ինչ-որ պահից լծվել է նախկիններին սխալների մաքրագործման, նրանց խմբագրման հնարավորություն տալու գործին:

Անի Սահակյան

դիտվել է 3312 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am