Մարդկությունը ստիպված է ապրել կորոնավիրուսի սպառնալիքի ներքո «մոտ ապագայում»․ ԱՀԿ փորձագետ
Մարդկությունը ստիպված կլինի ապրել կորոնավիրուսի սպառնալիքի ներքո «մոտ ապագայում» եւ հարմարվել ստեղծված իրավիճակին, քանի որ չկան երաշխիքներ, որ կստեղծվի հաջողված պատվաստանյութ, հայտարարել է առողջապահության ոլորտում առաջատար փորձագետներից մեկը, COVID-19-ի հարցերով Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկուցող, պրոֆեսոր Դեւիդ Նաբարոն, գրում է The Guardian-ը։
«Պարտադիր չէ, որ դուք կարողանաք մշակել պատվաստանյութ յուրաքանչյուր վարակի դեմ, որը կլինի անվտանգ ու արդյունավետ։ Որոշ վիրուսներ չափազանց բարդ են, երբ խոսքը վերաբերում է պատվաստանյութի ստղեծմանը։ Այնպես որ առաջիկայում մենք կշարունակենք ապրել այդ վիրուսի՝ որպես մշտական սպառնալիքի հետ»,-նշել է Նաբարոն։