Հայտնի են COVID-19-ի երեք մահացու գործոնները
Անգլիայի գլխավոր բժիշկ Քրիս Ուիթին երեք գործոն է նշել, որոնք մեծացնում են նոր տիպի COVID-19-ով վարակվելու և դրանից մահանալու ռիսկը։ Առաջին գործոնը հիվանդների մեծ տարիքն է, որը շատ դեպքերում մահվան է հանգեցնում։
Ուիթին նաև հայտարարել ե, որ ռիսկային գոտում են գտնվում ուղեկցող այլ հիվանդություններ ունեցող մարդիկ։
Երրորդ, բժիշկը ռիսկի գործոնների թվին է դասել նաև սեռը։ Ուիթին հաղորդել է, որ տղամարդիկ կանանցից ավելի հաճախ են վարակվում կորոնավիրուսով, ինչի պատճառը, սակայն, դեռևս պարզ չէ։