«Վովա» թատրոնը

Հայաստանում հետհեղափոխական վիճակը գնալով անտանելի է դառնում, մթնոլորտն այն աստիճան է կեղտոտվել, որ երբեմնի սատանաներն այսօր փորձում են հրեշտակի թեւեր հագնել ու փորձել դառնալ այլոց սեփական անձի պաշտպանը, անբարոյականը խոսել բարոյականությունից, գողը՝ ազնվությունից, թալանչին՝ մաքրությունից: Ահավասիկ երկու տարվա անհետացումից հետո ասպարեզ է իջել նախկին ոստիկանապետ, մեծն շոումեն Վովա Գասպարյանը, բազում կյանքեր խեղած հիմնարկի երբեմնի ղեկավարը, ով լավ ու բարի ժամանակներում անձնական ֆեյքերի հրոսակախումբ էր նաեւ պահում ու ոչ միայն ֆիզիկապես, այլ բարոյապես ոչնչացնում ցանկացած թիրախի, այսօր իրեն Աստծո պատվիրանների սրբազան հետեւորդ է ներկայացնում, իհարկե, տեղ-տեղ էլ այդ պատվիրանները եւ Աստվածաշնչյան մտքերը տեղ-տեղ, սեփական արշինով մեկնաբանում: Մենք չենք ստանձնի Գասպարյանի հավատաքննության գործը, մեր դատավորը մեր Տերն է, սակայն նրա աշխարհիկ մտքերին անդրադառնալ չենք կարող: Մանավանդ, որ նրա հայտնությունը ոչ այնքան ավետարանական քարոզ իրականացնելն ու հանրությանը հաշտության կոչեր անելն է, այլ սեփական կաշին փրկելը:

Ինչպես հայտնի է՝ օրերս առաջին ատյանի դատարանը Գասպարյանի առանձնատան հայտնի գործով որոշում է կայացրել նախկին ոստիկանապետի դեմ՝ պարտավորեցնելով 900 մլն դրամ փոխհատուցել այն մարդուն, ում ժամանակին քցել է Գասպարյանը եւ կոպեկներով տիրացել թանկարժեք տանը: Գասպարյանն խառնվել է իրար ու հարայ-հրոց բարձրացրել: Հակառակ պատագայում  երկրում տիրող անառողջ եւ անհանգստացնող մթնոլորտի, հասարակությանը գունավորելու, սպայի պատվի ու արժանապատվության, չդավաճանող տեսակի մասին թմբկահարող սույն նախկին պաշտոնյայի համար առնվազն տասնյակ առիթներ կային խոսելու՝ սկսած մոտ մեկ տարի առաջ ոստիկանության իջեւանյան բարբարոսություններից, վերջացրած նախկին գերագույն հրամանատարներից մեկի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այս հակամարդկային արշավից…
Ինչեւէ, ինչու է աղմկում Վովա Գասպարյանը:

Նախ, անդրադառնալով հեղափոխությունից հետո իրեն առնչվող ամենաքննարկվող հարցին, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ ինքը սերտորեն համագործակցել է Նիկոլ Փաշինյանի հետ, դավաճանել յուր թիմին, որ հեղափոխությունից հետո էլ ինքը իրավապահ մարմինների թանկագին հյուրն է եղել իր խորհուրդներով, Գասպարյանը պարզունակ հակադարձում է ներկայացրել .«Հարցի ենթատեքստի վերաբերյալ ասեմ՝ ես բարձրաստիճան սպա եմ, ես գեներալ եմ, իսկ սպայի մոտ կյանքից ավելի պատիվն է, դավաճանությունը չի ներվում ոչ մի պարագայում, արդարություն չունի»,- ապա շարունակել.«Այո ես համագործակցել եմ քննչական մարմինների հետ, որոնց արդյունքում մի քանի տասնյակ գործեր են հարուցվել իմ դեմ, այո, շատ լուրջ, սերտ համագործակցություն է եղել»,- փորձել է հեգնել Գասպարյանը: Ով ով, Նիկոլ Փաշինյանի վաղեմի դաշնակիցը պետք է, որ լավ իմանար նրա բնավորությունը, որ եթե պետք է, ապա ջուրն է գցում ցանկացածի հետ երբեմնի մտերմությունը, կապերը ու իր շահով առաջնորդվում: Իսկ ով է ասում, որ նախկիններից շատերը, ովքեր այսօր հայտնվել են իշխանության թիրախում, հեղափոխությունից հետո համագործակցելու փորձեր չեն արել, անգամ ինչ-որ պահի ստացվել է այդ համագործակցությունը, միլիոններ են մուծվել Նիկոլ Փաշինյանին, բայց երբ պահը եկել է, քցվել են:

Հիմա պարոն Գասպարյան, մենք կարո՞ղ ենք չէ կասկածել, որ այդ քցվածներից մեկն էլ դուք եք, փաստարկն այդ հիմնազուրկ չի դառնում երկամյա ձեր լռության ֆոնին: Բայց պետք չէ այդքան խուճապի մատնվել, դեռ դատական այլ ատյաններում բողոքարկելու շանս ունենք , միգուցե ներկայիս իրավիճակն էլ այդ համագործակցության՝ հասարակության աչքերին թոզ փչելու դրվագներից մեկն է, այնպես որ, հանգիստ նստեք տեղներդ ու ծանր տեղը մի թեթեւացրեք:
Եւ, վերջապես, հանգիստ թողեք սպայի պատիվը, ո՞րտեղ էր այդ պատիվը, երբ ձեր գերագույն հրամանատարին տարիուկես է այսպես նվաստացնում են դատարաններում, թե Քոչարյանի ազատ արձակվելուց հետո պիտի արդարանաս, թե սպայի պատվի մասին հիշատակումիդ տակ քողարկված էր հենց Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքդ, ինչու այդ պատիվը գլուխ չի բարձրացնում, երբ երրորդ նախագահին են դատարան հասցնում:
Ձեր սպայի պատիվը խոցվել է, քանզի իշխանությունը սկսել է տրորել ձեր ոտքը, մոտեցել ձեր առանձնատանը այն երանելի ժամանակներում վաստակած, երբ ամեն պահի կարող էիք մի քանի րոպեներում նման առանձնատների տիրանալ…
Անկախ այս իշխանությանը մատուցած ծառայությունների, փաստորեն, եկել է ժամը հատուցման եւ դատարանն էլ փաստել է, որ քցել եք տվյալ անձին, թե ինչ կլինի հետո, դա արդեն սակարկությունների հարց է, բայց պետք չէ լալահառաչ բառակույտով, դերասանական համեմված խաղով ու աստվածաշնչյան անհասկանալի ցիտատներով խոսել արժանապատվությունից, երբ ժամանակին ինքներդ եք հազարների արժանապատվություն նվսատացրել, ծեծել, խոշտանգել, քաղաքական հաշվեհարդարի գործիք դարձել, երբ մեծ «արժանապատվությամբ» մսխում էիք պետական միջոցները, չգրանցված ոստիկանական խմբեր պահում, արտաբյուջեներ մսխում, համացանցային տեռորիստների ցանց էիք ձեւավորել եւ թալանված միջոցներով պահում էիք նրանց: Ի դեպ, այս հարցում Նիկոլ Փաշինյանը ձեր աշակերտն է: Պարոն Գասպարյան, ոչ մեկ ու ոչինչ չի մոռացել, հա , ի դեպ, սպայի պատիվը հանգիստ թողեք, եթե լիներ այդ պատիվը, գոնե ձեզ վստահված համակարգն այն վիճակում կպահեիք, որը չէր դառնա իշխանափոխությա պատճառներից մեկը: Մի հագեք հրեշտակի ճերմակաթույր շորեր ու մի իջեք երկրային կյանք, մնացեք ձեր վերերկրային կենցաղում, ձեր ժամանակն անցել է:

Անի Սահակյան

դիտվել է 19022 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am