Վայե՞լք, թե՞ չարքաշություն. Ավետիք Իշխանյան

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ուշագրավ գրառում է արել, թե հո նախարարները, փոխնախարարները, պատգամավորները նվիրյալներ չե՞ն, որ հավելավճարներ չստանան, չէ՞ որ նրանք չարքաշ աշխատում են։ Հարգելի տիկին Նազարյան, իհարկե, կարելի էր Ձեզ հետ համաձայնվել, եթե դուք (նկատի ունեմ ողջ ձեր թիմը, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ), չներկայանայիք ժողովրդին որպես նվիրյալներ, եթե ձեր Սիրելի Առաջնորդը ԱԺ ամբիոնից չխոսեր խեղճ ժողովրդի «հացին կակա» ասելու մասին և այլն։ Իսկ ի՞նչ կարծիքի եք, տիկին Նազարյան, Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմանների (որի համար, իհարկե՝ մեղավոր են նախկինները) պարագայում 500000-1000000 դրամ աշխատավարձերը արդյո՞ք ենթադրում են «չարքաշ» գոյություն։ Չե՞ք կարծում, որ նախարարներն ու փոխնախարարները, թերևս կարող են միանվագ պարգևավճարներ ստանալ, եթե իրենց ղեկավարած ոլորտներում հանրությանն համար առկա է հստակ առաջընթաց։ Արդյո՞ք առաջընթաց է համարվում, օրինակ` գիշերօթիկների, ծննդատների փակումը, հայկական ավիացիայի ձախողումը։

Եվ վերջապես պատգամավորների մասին։ Խնդրում եմ բացատրել, թե ի՞նչն է համարվում «չարքաշ» աշխատանք․ անձեռնմխելությու՞նը, անձնական աշխատասենյակ ունենա՞լը, օգնական-սուրճ մատուցող ունենա՞լը, արտասահմանյան գործուղումնե՞րը։ Իսկ պատգամավոր պաշտոնյաների դեպքում, նաև առավել շքեղ աշխատասենյա՞կը, ծառայողական ավտոմեքենա՞ն, քարտուղարուհի՞ն, թիկնապա՞հը, օգնական-խորհրդատունե՞րը, թե՞ երբեմն պատվիրակությունների ընդունումը, հերթապահ ժպիտով։

Շարքը կարելի է շարունակել․․․

Ներեցեք, տիկին Նազարյան, մտաբերեցի՝ Ձեր իսկապես չարքաշ աշխատանքը։ Չէ՞ որ դուք (նկատի ունեմ ողջ ձեր թիմը) ստիպված եք նույնիսկ առանց կարդալու կրծքով պաշտպանել կառավարության, ավելի ճիշտ Սիրելի Առաջնորդի պարտադրած օրենքները, անկախ այն բանից թե ներքուստ համաձա՞յն եք, թե՞ ոչ։ Չէ՞ որ հաճախ խղճի խայթ եք զգում, բայց նաև չեք համարձակվում նույնիսկ մտերիմների շրջանում արտահայտվել։ Չէ՞ որ կարող եք հայտնվել Սիրելի Առաջնորդի սև ցուցակում և զրկվել «հեքիաթից», որը ձեզ նույն ինքն է պարգևել։ Այո, սեփական «եսը» մոռանալը, դրա համար տառապելը, Սիրելի Առաջնորդին քննադատողներին հայհոյելը, ծաղրելը, Սիրելի Առաջնորդի աչալուրջ աչքի հսկողության տակ միաձայն կոճակ սեղմելը՝ «մաստեր կլաս» ցուցադրելը, իսկապես չարքաշ աշխատանք է և միանգամայն արժանի բարձր պարգևավճարների։

․․․Ի դեպ, այդ մասին գիտի նաև Սիրելի Առաջնորդը, որն էլ հենց այդ պատճառով նախաձեռնել է պարգևավճարների տրամադրումը։

Ավետիք Իշխանյան

դիտվել է 1339 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am