Սիսիանի մոլագար ոստիկանապետը 70-ամյա հորս ու վիրահատված եղբորս է ծեծել, դիմել եմ վեհափառին և վարչապետին. Հայր Ներսես

Սիսիանում երեկվա միջադեպի հետեւանքով հոսպիտալացված 3 քաղաքացիները Հայր Ներսեսի ընտանիքի անդամներն են։ Հոգեւորականը NEWS.am-ի հետ զրույցում ասաց՝ համոզված է, որ հայրն ու եղբայրը չեն հրահրել եւ որեւէ կերպ չեն ստեղծել իրավիճակ, որ իրավապահները բռնություն գործադրեն նրանց նկատմամբ։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ միջադեպի մասնակից է եղել նաեւ Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Ազիզյանը։ NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնից հայտնել էին, որ միջադեպի վերաբերյալ անցկացվում է ծառայողական քննություն։

Մեզ հետ զրույցում Հայր Ներսեսը ասաց, որ շատ վիրավորված ու վրդովված է միջադեպից։

«Երբ այդ մոլագար ոստիկանապետը միանգամից հարձակվել է եղբորս վրա ու սկսել է հայհոյել, հայրս է միջամտել, հորս նույնպես հայհոյել ու հարվածել է։ Հորեղբորս տղան այդ ամենը տեսանկարահանել է, ու այդ պահին նրա ձեռքից վերցրել են հեռախոսն ու ջնջել տեսանյութը, նրան նույնպես ծեծել են»,- պատմեց հոգեւորականը։

Հայր Ներսեսն ասաց, որ եղբայրը թոքերի ծանր վիրահատություն է տարել, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին հորդորել են չհարվածել. «Հորեղբորս տղան ասում է, որ եղբայրս ծանր վիրահատություն է տարել, ավելի լավ է իրեն ծեծի, իսկ ոստիկանապետը մոլագարի նման ասում է՝ թող մեռնի։ Իմ 70-ամյա հորն է հայհոյում, ձեռք անում, կոկորդից բռնում, պրոթեզն ընկնում է բերանից։ Սա կատարյալ ամենաթողություն է, ողբերգություն։ Այս կատարվածը բանականության սահմանների մեջ չի մտնում, պարզապես անբարոյականության գագաթնակետն է։ Ես հետեւողական եմ լինելու, որպեսզի արդար քննություն գնա, հետեւողական եմ լինելու եւ որպես ՀՀ քաղաքացի, եւ որպես տուժածի ընտանիքի անդամ։ Ես ամեն կերպ ջանում եմ, որպեսզի սա քաղաքական կերպով չնայվի, իմ նպատակն ու ցանկությունն է, որ օրենքի համապատասխան կարգով մեղավորները պատժվեն»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 464 անգամ
Լրահոս
ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am