Տաթևիկ Ռևազյանի և Նիկոլ Փաշինյանի հույսին մնացած հայկական ավիացիայի անխուսափելի ճգնաժամը

Ապրիլի 8-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: Հակոբ Ճաղարյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի մարտի 19-ին:

Նա վարչապետի խորհրդականն էր ավիացիայի հարցերով: Նա ազատվել է իր դիմումի համաձայն: Տեղեկություն տարածվեց, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն չի անցել ԵԱՍԱ-ի թռիչքային անվտանգության աուդիտը։ Լրագրողների հետ զրույցում Ճաղարյանն ասել էր, որ ուսումնասիրում է աուդիտի արդյունքները։ Իր ֆեյսբուքյան գրառման մեջ Հակոբ Ճաղարյանը մանրամասնել է աշխատանքից ազատվելու իր որոշումը: <<Մամուլից տեղեկացա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իմ ներկայացրած հրաժարականի պահանջը: Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»:
Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները:
Նախորդ Շաբաթ օրը` Ապրիլի 4-ին ես վարչապետին գրելեմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրել եմ`
- հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման;
- հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները;
- և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները
Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը:
Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը>>,- գրել է վարչապետի արդեն նախկին խորհրդականը:

Դատելով Փաշինյանի կայացրած որոշումից` Հակոբ Ճաղարյանի առաջարկությունները չեն ընդունվել։ Ճաղարյանը քաղավիացիայի ոլորտի հին կադր է, ունի պրոֆեսիոնալի համարում և ոլորտում աշխատում է շատ երկար տարիներ: Նա գլխավորում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայությամբ ստեղծված Քաղավիացիայի զարգացման խումբը, որի նպատակն էր ՀՀ ավիացիայում վերջին 20 տարում տեղի ունեցած զարգացումների բացահայտումը և զարգացման հայեցակարգի մշակումը:
Ապրիլի 4-ին, այսինքն` հենց այն օրը, երբ Ճաղարյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է զեկուցագիր, հայտնի էր դարձել, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը Հայաստանի քաղավիացիայի կոմիտեում կատարած աուդիտի արդյունքում հայկական երկու ավիաընկերությունների զրկել է լիցենզիայից և եվրոպական ուղղություններով չվերթեր կատարելու իրավունքից:

Ավիացիայի ոլորտի փորձառու մասնագետներն արդեն վաղուց են բարձրաձայնում քաղավիացիայի ոլորտում առկա խնդիրների ու բացերի մասին: Նշվում է, որ Տաթևիկ Ռևազյանի` կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո փորձառու կադրերը հեռանում են, փոխարենը աշխատանքի են ընդունվում անփորձ և համակարգը չիմացող ջահելներ: Խոսվում է, որ հասունացել է ազգային փոխադրող ունենալու անհրաժեշտությունը: Տաթևիկ Ռևազյանին այդ մասին մասնագետների կողմից ծրագիր է առաջարկվել, որը, սակայն, անտեսվել է: Հիմա արդեն, երբ պարզ է, որ քաղավիացիայի կոմիտեն չի անցել Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության` փետրվարին անցկացված աուդիտը, կառավարությունը, ի դեմս կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի, լուծումներ առաջարկելու փոխարեն` բավարարվեց հայտարարել, որ խնդիրները նախկինից ստացած ժառանգություն են, և դրանց լուծումը երկար ժամանակ կպահանջի: 

Այս ընթացքում Տաթևիկ Ռևազյանի ամենալուրջ և միակ ձեռքբերումը եվրապական էժան ավիաընկերություններին Հայաստան հրավիրելն է եղել` բյուջետային սուբսիդիայի դիմաց: Մինչդեռ պարզվում է, որ հայկական ավիաընկերությունները անվտանգության չափանիշներին չհամապատասխանելու պատճառով զրկվում են եվրոպական չվերթերից: Մասնագետներն ասում են, որ ԵԱՍԱ-ն կատարած աուդիտի արդյունքներն իր մոտ չի պահում, դրանք ուղարկվում են տարբեր երկրներ, Արաբական Միացյալ Էմիրություններ, ՌԴ, Չինաստան և այլն։ Արդյունքում, բոլոր երկրները կարող են փակել մուտքը մեր օդանավերի համար։ Եթե ՔԱԿ-ը չի կարողանում ապահովել թռիչքային անվտանգության նկատմամբ վերահսկողությունը, հնարավոր է նաև, որ այդ երկրների օդանավերի մուտքը Հայաստան ևս սահմանափակվի։ Նման կարծիք ArmDaily.am-ի -ի հետ զրույցում հայտնել է ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը:

Եթե անգամ խնդիրներն ամբողջությամբ նախկինից են ժառանգված, միևնույնն է, այսօրվա պատասխանատուն ներկաներն են: Իրավիճակն ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Լավագույն ավանդույթներ և պատմություն ունեող հայկական ավիացիան ճգնաժամ է ապրում: Իսկ ամենատխուրն այն է, որ ավիացիայի խորքային ընկալում ունեցող կադրերը հերթով հեռանում են պետական համակարգից` ասպարեզը թողնելով Տաթևիկ Ռևազյանի և Նիկոլ Փաշինյանի հույսին:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 1937 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am