Քաղավիացիան՝ Եվրոպայի օդային անվտանգության սպառնալիք. ինչ եղավ և ինչի հանգեցրեց. ուսումնասիրություն. AntiFake.am

Ապրիլի 3-ից ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվում էր Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ կապված 168.am-ի հրապարակած տեղեկությունը։

Պարզ դարձավ, որ մարտի 6-ին Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունը խիստ բացասական գնահատականներով զեկույց է ուղարկել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին և արգելել հայկական երկու ավիափոխադրողների մուտքը դեպի ԵՄ օդային տարածք։


Տեղեկության պաշտոնական պարզաբանմանը հասարակությունը սպասեց ուղիղ մեկ օր, որը Դանիայում գտնվող Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և կառույցի կողմից ուղղորդվեց մի շարք մանիպուլյացիաներով։

AntiFake.am-ը ուսումնասիրել է, թե ինչ է իրականում տեղի ունեցել, ինչ հետևանքներ կարող են վրա հասնել Հայաստանի Հանրապետության համար տեղի ունեցածի առնչությամբ, այս տեղեկությունների տարափում ինչ ստեր և մանիպուլյացիաներ են դրսևորվել։

AntiFake.am-ի ուսումնասիրության արդյունքները

Վերջնական որոշումը կլինի մայիսի կեսին

AntiFake.am-ը կապվել է Եվրահանձնաժողովի մամուլի պատասխանատու Ստեֆան Դը Քեյսմեքերի (Stefan DE KEERSMAECKER) հետ։

Եվրահանձնաժողովի մամուլի պատասխանատու Քեյսմեքերը AntiFake.am-ին հայտնեց, որ Օդային անվտանգության կոմիտեի նիստը պլանավորված է մայիսի կեսին, ինչը դեռ պետք է հաստատվի։ Այն կարող է տեղի ունենալ վիդեոկոնֆերանսի միջոցով, եթե այդ պահին ֆիզիկական հանդիպում իրականացնելու հնարավորություն չլինի։ Նոր կանոնակարգի ընդունումը տեղի է ունենում նիստից մի քանի օր անց։ «Օրակարգային հարցերը մեկնաբանել չեմ կարող»,-նշել է Քեյսմեքերը։

Խնդրի նախապատմությունը. հուլիսյան ստուգումներ

Այսպես, 2019 թվականի հուլիսին Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը՝ «EASA»-ն ստուգումներ է իրականացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) և հայաստանյան երկու ավիաընկերությունների՝ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի և «Atlantis European Airways»-ի մոտ և բացահայտել մի շարք թերություններ։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակված Կանոնակարգ (EC) թիվ 474/2006-ում փոփոխություններ կատարելու մասին 2019թ. դեկտեմբերի 9-ի փաստաթղթից։

EASA-ի ստուգումների և Հայաստանի քաղավիացիայում հայտնաբերված թերությունների արդյունքում Հայաստանում գրանցված ավիաընկերությունները կանգնել են Կանոնակարգ (EC) թիվ 474/2006-ի Օդային անվտանգության ցուցակում հայտնվելու վտանգի առաջ։

Ինչ է ԵՄ Օդային անվտանգության ցուցակը (EU Air Safety List կամ ASL)

2005 թվականի դեկտեմբերի 14-ին Եվրախորհրդարանը և Եվրոպայի Խորհուրդն ընդունել են Կանոնակարգ (EC) թիվ 2111/2005-ը՝ Եվրոպական համայնքի տարածքում գործելու արգելք ունեցող ավիափոխադրողների ցուցակի ստեղծման և ավիաուղևորներին այդ փոխադրողների մասին իրազեկելու մասին։

Եվրահանձնաժողովի Կանոնակարգ (EC) թիվ 474/2006-ով հաստատվում է այն ավիափոխադրողների ցուցակը (ԵՄ Օդային անվտանգության ցուցակ), որոնց գործունեությունն արգելվում է Եվրոպական Միության տարածքում։

ԵՄ Օդային անվտանգության ցուցակը ԵՄ անդամ չհանդիսացող պետությունների ավիափոխադրողների ցուցակ է, որոնք չեն համապատասխանում միջազգային անվտանգության անհրաժեշտ չափանիշներին։ Այս ցուցակում ներառված փոխադրողներին արգելվում է թռիչքներ իրականացնել ԵՄ օդային տարածքում, ինչպես նաև դեպի ԵՄ կամ ԵՄ տարածքից։ Այն ավիափոխադրողները, որոնք թռիչքներ չեն իրականացնում դեպի ԵՄ, նույնպես կարող են հայտնվել այս ցուցակում, որպեսզի ԵՄ-ից դուրս ուղևորվող ավիաուղևորները տեղեկացված լինեն դրանց վտանգավոր լինելու մասին։ Եթե երրորդ պետության երկրների անվտանգության վերահսկման մարմինները չեն կարողանում ապահովել միջազգային անվտանգության վերահսկողության կանոնները, նման պետության բոլոր ավիափոխադրողները կարող են հայտնվել ցուցակում։

Ինչ թերություններ են հայտնաբերվել ՔԱԿ-ում

Եվ ահա հուլիսյան ստուգման արդյունքում EASA-ն եկել է այն եզրակացության, որ ՔԱԿ-ը համակարգված կերպով չի պահպանել սերտիֆիկացման համար սահմանված ընթացակարգը ավիափոխադրողների շահագործման թույտվությունները թարմացնելիս։ Բացի այդ, ՔԱԿ-ը չի կարողացել ապացույցներ ներկայացնել այն մասին, որ որոշակի հաճախականությամբ գնահատում է թռիչքների անվտանգության կառավարման համակարգերը, շարունակական թռիչքներ իրականացնելու համապատասխանության համակարգները և իրականացնում է իր կողմից սերտիֆիկացված ավիափոխադրող կազմակերպությունների սպասարկումը։

Ի լրումն EASA-ի կողմից ստուգումների ընթացքում արձանագրված բացահայտումների, Եվրահանձնաժողովը 2019 թվականի հոկտեմբերի 11-ին նամակով տեղեկացրել է ՔԱԿ-ին Հայաստանում գրանցված ավիափոխադրողների մոտ հայտնաբերված անվտանգային մի շարք խնդիրների մասին և ՔԱԿ-ի ներկայացուցիչներին ու «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի անձնակազմին հրավիրել Օդային անվտանգության կոմիտեի լսումներին։

Այս կապակցությամբ հետագայում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Ռևազյանն ասել էր. «Խնդիրը սկսեց նրանից, որ մենք ունենք 3 ավիաընկերություն Հայաստանում. «Արմենիա» ավիաընկերություն, «Atlantis European Airways» և «Տարոն Ավիա»-ն, որոնք դիմեցին ԵՄ-ում չվերթներ իրականացնելու համար, որտեղ վերահսկողությունը շատ ավելի խիստ է, քան Միջազգային քաղաքացիական ավիացիայի հսկողությունը։ «Արմենիա» ավիաընկերությունն անցավ, «Ատլանտիս»-ը անցավ՝ մի քանի խնդիրներով, իսկ «Տարոն»-ը չկարողացավ անցնել աուդիտը։ Դրա հետևանքն այն էր, որ իրենք սկսեցին կասկածել Հայաստանի քաղավիացիայի հսկողության վրա»։

EASA-ից հետո «Տարոն-Ավիա»-ում ստուգումներ էր իրականացարել նաև ՔԱԿ-ը և հայտարարել, որ արձանագրված թերությունների հետևանքով ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը կասեցվել է, իսկ ընկերությանը տրվել է 6-ամսյա ժամկետ՝ թերությունները վերացնելու համար: Սակայն, ըստ ՔԱԿ-ի, «Տարոն-Ավիան» որոշել էր ուղղակի դադարեցնել գործունեությունը, ինչը հաշվի առնելով, ՔԱԿ-ը դադարեցրել էր ավիափոխադրողի թիվ 049 ՕՇՎ-ի գործողությունը:

Բրյուսելյան լսումներ և ՔԱԿ-ի կողմից պարտավորությունների ստանձնում

2019 թ. նոյեմբերի 7-ին Բրյուսելում EASA-ի, Եվրահանձնաժողովի և ՔԱԿ-ի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՔԱԿ-ը տեղեկություններ է հաղորդել իր կողմից իրականացվող վերահսկողության գործողությունների և վերահսկողության ունակությունները զարգացնելու մասին և տեղեկացրել, որ անհրաժեշտություն չկա «Տարոն-Ավիային» հրավիրել լսումների, քանի որ EASA-ի կողմից հայտնաբերված խախտումների հետևանքով նոյեմբերի 7-ին դադարեցվել է վերջինիս օդանավ շահագործողի վկայականի գործողությունը։ «Տարոն-Ավիայի» գործունեության դադարեցման մասին հայտարարությունը ՔԱԿ-ն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր նոյեմբերի 6-ին։

Հետագայում Տաթևիկ Ռևազյանը նշել է, որ եթե ավիաընկերությունը ՔԱԿ-ի հետ փոխադարձ համաձայնությամբ չդադարեցներ իր գործունեությունը, Հայաստանը կհայտնվեր «սև ցուցակում», ինչից կարելի է ենթադրել, որ Ռևազյանը շահագրգռված է եղել ՔԱԿ-ում առկա խնդիրները լուծել «Տարոն-Ավիայի» գործունեությունը դադարեցնելով։

Հաշվի առնելով այդ պահին առկա տեղեկությունները Եվրահանձնաժողովը կարծիք էր արտահայտել, որ ՔԱԿ-ը պետք է զարգացնի ավիափոխադրողներին ստուգելու ունակությունները, քանի որ դրանց նկատմամբ ՔԱԿ-ն ունի սերտիֆիկացման և վերահսկողություն իրականացնելու պարտականություններ։

«Տարոն-Ավիայի» գործունեության դադարեցմամբ, սակայն, ՔԱԿ-ի խնդիրները չէին վերանալու, քանի որ EASA-ի մոտ արդարացիորեն հարցեր էին առաջացել, թե ինչու ՔԱԿ-ը նախապես չի կարողացել վեր հանել այն խնդիրները, որոնք բացահայտվել էին EASA-ի ստուգումների արդյունքում։ Ուստի՝ ՔԱԿ-ի ներկայացուցիչներին նոյեմբերի 20-ին հրավիրել էին Բրյուսել՝ պարզաբանումներ ստանալու։ «Հարցեր են առաջացել, թե ինչու կոմիտեն չի նկատել այդ խնդիրները»,-նշել էր Ռևազյանը։

Օդային անվտանգության կոմիտեի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Եվրահանձնաժողովը հույս էր հայտնել, որ ՔԱԿ-ը պարտավորություն կստանձնի, որ օդանավ շահագործողի վկայական կտրամադրի և կգրանցի օդանավերին իր ռեգիստրում միայն այն պայմաններով և այն ժամանակ, երբ լիարժեք կերպով ունակ կլինի վերահսկել դրանց։

Այս լսումների ընթացքում ՔԱԿ-ը նաև պարտավորվել էր Եվրահանձնաժողովին շարունակաբար տեղեկություններ տրամադրել իր վերահսկողական գործունեության մասին և Հայաստանում քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ուժեղացնելու, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Թռիչքային անվտանգության պետական ծրագրի (Armenia’s State Safety Programme) հետագա զարգացման ու իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

Նշենք, որ Ծրագիրը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) համապատասխան փաստաթղթերով սահմանված չափանիշների հիման վրա մշակվել և կառավարության կողմից հաստատվել է 2015 թվականի դեկտեմբերի 10-ին։

Նույն թվականին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Թռիչքների անվտանգության վերահսկողության ունիվերսալ ծրագրի (USOAP) շրջանակներում ԻԿԱՕ-ի կողմից անցկացված աուդիտի արդյունքում՝ տարբեր ուղղություններով (օրենսդրություն, կազմակերպություն, անձնակազմի վկայագրում և ուսուցում, շահագործում, թռիչքային պիտանիություն, պատահարների և միջադեպերի քննություն, աէրոնավիգացիոն ծառայություններ, աէրոդրոմներ և վերգետնյա միջոցներ) ցուցանիշները գնահատվել էին բարձր միջին համաշխարհային ցուցանիշներից:

Հիշեցնենք, որ այս մասին խոսվում էր նաև 168.am-ի հրապարակման մեջ, որում մասնավորապես նշվում էր, որ 2015թ. լայնածավալ աուդիտ է իրականացվել Քաղավիացիայի պետական կոմիտեում, և մեր եվրոպական գործընկերները դրա արդյունքները գերազանց են գնահատել:

Նոյեմբերի 20-ի հանդիպման ընթացքում Եվրահանձնաժողովը մտադրություն էր հայտնել EASA-ի օժանդակությամբ և անդամ պետությունների աջակցությամբ Միության տարածքից դուրս Հայաստանում իրականացնել գնահատման այց, որպեսզի ստուգի ՝ արդյոք ՔԱԿ-ի կողմից ավիափոխադրողների սերտիֆիկացումը և վերահսկողությունը իրականացվում է համապատասխան միջազգային անվտանգության չափանիշների: Տեղում գնահատման այցը կազմակերպվելու էր ՔԱԿ- ին և ընտրված հայկական ավիափոխադրողներին ստուգելու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 618 անգամ
Լրահոս
«Արդյոք նորմալ է, երբ Էկոնոմիկայի նախարարն ունի պարտատոմսեր». Մարինե Մանուչարյան Հուլիսի 1-ից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը բարձրացել է 6 անգամ. Տիգրան Ավինյան Covid 19-ի բուժման ծրագիրը Հայաստանում (հումոր) Եթե դա չանի Փաշինյանը՝ կանենք մենք Տեղի ունեցածը դիտարկում ենք որպես իրավապահ մարմնի կողմից լիազորությունների չարաշահում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի լինել-չլինելու հետ գործ չունե’ք․ Աշոտյան ԱԺ նախագահի կինն ընտանեկան լուսանկար է հրապարակել Արմավիրի մարզում պտտահողմը մի քանի ջերմոցներ պոկել-շպրտել է. գյուղացիները կրել են միլիոնների վնաս Սորոսը կարա միջամտի մեր պետության ներքին գործերին, եկեղեցին՝ չի կարա՞․ Մենուա Հարությունյան Անձնական շահի համար Սահմանադրության խախտումը պետականությանը հասցված մեծագույն վնասներից է և չի կարող անհետևանք լինել․ Արթուր Վանեցյան Ինչ-որ շնաբարո դուրսպրծուկներ գաղտնի էջերից ինձ գրում են, թե իբր ես... Գևորգ Պետրոսյան «Բարձրագույն դատական խորհուրդը հերքել է դատավոր Վահագն Մելիքյանին սպառնալու վերաբերյալ տեղեկատվությունն առանց Վահագն Մելիքյանի դիրքորոշումն իմանալու». Միհրան Պողոսյան Եթե պարետատան կանոնների կիրառման թյուրըմբռնում է եղել, պետք է պատասխանատվություն կրի նաև թյուրըմբռնման հեղինակը՝ ՀՌԱՀ-ը. Նարինե Մկրտչյան Վաղը տեղի կունենա ամենամեծ քննությունը Կառավարությունն առաջարկում է ընդլայնել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի լիազորությունները. 168.am Ողջունում եմ. նրանք չեն ցանկացել դառնալ Փաշինյանի խամաճիկները, ավելի ստույգ՝ հանցակիցները․ Ռուբիկ Հակոբյանը՝ ԱԱԾ-ից ազատված պաշտոնյաների մասին Խախտումներ են արձանագրվել Գույքահարկի առաջին ավելացումը 2021-ին է լինելու, իսկ ամբողջական անցումը... մանրամասներ Երեխաներին պետք է պահել տանը, միայնակ սնվել Թրամփի ելույթի ժամանակ ցուցարարները վառել են ազգային դրոշը և իջեցրել Կոլումբոսի արձանը (տեսանյութ) Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին. Ռոբերտ Քոչարյանի էջում նոր լուսանկար է հրապարակվել 89+1 դատվողները․ Միքայել Մինասյան Պատերի տակ ու տարբեր փաբերում ձեր «կռուտիտներ»-ը, թե եվրոպական կառույցների ճնշման տակ ենք անում՝ ահավոր ծիծաղելի են Սեյրան Օհանյանի կինը երգ է ձայնագրում. լուսանկարներ Սահմանադրական կարգը նույնպես ունի պաշտպանության կարիք. Ռոբերտ Հայրապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով: Բանախոսներ՝ - Սերոբ Խաչատրյան, Կրթության փորձագետ - Վահրամ Թոքմաջյան, պատմաբան - Վահրամ Սողոմոնյան, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Հուլիսի 4-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ժողովրդագրական զարգացում սոցիալական ՀԿ-ի նախագահ, պատմական գիտ. թեկնածու Վանիկ Բաբաջանյանը: ԹԵՄԱ՝ ,,Մարդու սոցպաշտպանությունը և սոցիալական իրավունքների իրացումը ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում /2020թ. մարտ-մայիս/, սոցաջակցության ծրագրերը և հետևանքների մեղմման արդյունավետությունը՛՛ թեմայով ՀԿ-ի իրականացրած հետազոտության մասին: Հարգելի գործընկերներ, այսօր՝ հունիսի 3-ին, Արմենպրես լրատվական գործակալության մամուլի սրահում նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսի ժամը փոխվում է: Այն տեղի կունենա այսօր՝ 15:00-ին: COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռ... ՀՈՒԼԻՍԻ 3-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսը: Թեմա- Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մանրամասները, առաջիկա ծրագրերը, ոլորտի խնդիրները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող ե... Հուլիսի 3-ին` ժամը 12.00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International -ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ՀՀ-ում Հունիսի 10-27-ը իրականացված հերթական հետազոտության արդյունքները:մենք հնարավորություն ունենք ընդունելու մինչև 10 լրատվամիջոց, որպեսի կարողանանք պահպանել անհրաժեշտ համաճարակային պայմանները: Ուստի խնդրում ենք նախա... Հուլիսի 3-ին ժամը 12-ին կկայանա «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի մամուլի ասուլիսը` նվիրված նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հաղորդման Հատուկ քննչական ծառայություն պաշտոնական պատասխանին։ Հասցեն՝ Հանրապետության 51/53 Հունիսի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը և Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ, գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ Հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և ֆերմեր Տիգրան Եղոյանը: Թեմա՝ Գյուղատնտեսական խնդիրներ, ինչ խոչընդոտների են բախվել գյուղացիները, ֆերմերը կոչով կդիմի համայն հայությանը Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մոնթե Մելքոնյան կազմակերպության ղեկավար Նարինե Հովհաննիսյանը և PR տեխնոլոգ Հայկ Մկրտչյանը: Թեմա՝ գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 21։00-ին, տեղի կունենա ԵՊԲՀ գիտական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, հանդիսավոր կերպով, իրշնորհակալությունը կհայտնի բուժաշխատողներին, ովքեր առաջնագծում պայքարում են Covid 19-ի դեմ։ Գիտխորհրդի նիստում Հիպոկրատի երդում կտա ԵՊԲՀ 2019-2020 թվականի863 շրջանավարտ՝ հեռավար կարգով
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub