26 500 դրամ՝ մեկ ամսվա համար․ սա ծա՞ղր է, թե աջակցություն, դրանով քանի՞ օր կարող է ընտանիքը ապրել

«Ոչ թե երեք ժամ «լայվ» պիտի մտնել, «պատահական» զանգերով ճշտել, թե ինչ է կատարվում քո երկրի քաղաքացու հետ, որին ընդամենը երկու տարի առաջ ոսկե սարեր խոստացար ու նրա ուսերի վրայով նստեցիր վարչապետական աթոռին, այլ ձեռքերը «քշտած» պիտի լծվեիր վերահաս վտանգը կանխելու գործին։

Կորոնավիրուսից ազատվելը ժամանակի և ճիշտ քայլերի խնդիր է, իսկ դրանից հետո տնտեսական ավելի վտանգավոր «վիրուսի» հաղթահարումը գուցե տարիներ կպահանջի։ Մինչդեռ առողջապահական խնդիրների մեջ խճճված Նիկոլ Փաշինյանի կառավարությունից տնտեսական ճգնաժամի հաղթահարում սպասելն անիմաստ զբաղմունք է։ Ինչու՞։ Հազար ու մի պատճառներով։ Թեկուզ միայն այն, թե այս վիճակում ինչ է նա առաջարկում մեկ ամիս չաշխատած իր քաղաքացուն։ Խոսենք ավելի առարկայական։

Մինչ աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ իրենց քաղաքացիների հոգսը թեթևացնելու համար համալիր լուծումներ են առաջարկում, մենք 9-բալանոց դատարկություն ենք ներկայացրել ու անհասկանալի պայմաններով դասակարգել մարդկանց։

8 ամսում 14 միլիոն 566 488 դրամ կամ մոտ 31 000 ԱՄՆ դոլար պարգևավճար ստացած աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ներկայացրած սոցիալական աջակցության միջոցառումները փաստի առաջ կանգնած քաղաքացու աչքին թոզ փչելուն հավասար են։ Ի՞նչ է առաջարկում պարգևավճարներով սնված ու իրականության զգացողությունը վաղուց կորցրած երկամյա կառավարությունը։ Ընդամենն անդրադառնանք մեկ միջոցառման։

Կառավարությունը որոշել է աջակցել այն ընտանիքներին, որոնք 0-18 տարեկան երեխա ունեն։ Սակայն պարզվում է աջակցություն կստանան այն ընտանիքները, որտեղ երկու ծնողները չունեն գրանցված աշխատանք, երեխաները և ծնողներից առնվազն մեկը բնակվում են ՀՀ-ում, և, ուշադրություն`չեն հանդիսանում ընտանեկան նպաստ ստացող։ Այսպիսի ընտանիքներին յուրաքանչյուր երեխայի համար 26500 դրամի չափով աջակցություն է տրվելու։ 26500 դրամ մեկ ամսվա համար, սա ծա՞ղր է, թե՞ աջակցություն։


Քանի՞ օր այդ ընտանիքը կարող է այդ գումարով ապրել, նույնիսկ եթե այս թանկացումների ալիքի մեջ միակ «փոխարինիչը» հացը համարվի։ Եթե այդպիսի գումարով հնարավոր է մեկ ամիս գոյատևել, ինչու՞ են իրենց ոչ թե 26500 դրամ, այլ միլիոններով պարգևավճարներ սահմանում։ Իսկ որքա՞ն է պարգևավճարների ֆոնդը, երեք տասնյակից ավելի միլիարդներ, նույնիսկ անհարմար է այդ թվերի կողքին դնել քաղաքացուն «նետվող» գրոշների չափը։ Եվ սա ցինիզմ չէ՞, արհամարհանք՝ «հպարտ» քաղաքացու հանդեպ։ Այնինչ սա խնդրի դեռ միայն մի կողմն է։

Խմբագրություն են զանգել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք սոցիալական ծանր վիճակում են, բայց կառավարության տվյալ «միջոցառման» շահառու չեն։ Զորօրինակ, ընտանիքն ունի 6 երեխա, հայրն ու մայրն աշխատանք չունեն և միակ հույսը պապիկի թոշակն է։ Այս բազմազավակ ընտանիքը չի կարող համարվել շահառու, սակայն իշխանության չծառայած, կենսագրություն չունեցող, ընդամենը քայլած, երեկ սոսկ աշխատավարձով ապրող, այսօր միլիոնավոր դրամների պարգևավճարներից աչքը «չբացող» պաշտոնյան իր բարձր ամբիոնից որոշում է, որ նա անգամ 26 500 դրամի կարիքը չունի, որպեսզի նպաստառուն 30 կամ 40 հազար դրամ է ստանում։ 40 հազար դրամով պիտի 6 երեխա պահի, կոմունալ վճարումներ անի ու սովի չմատնվի։

Եթե այս երկրում բազմազավակ ընտանիքները պետք է նման ճգնաժամային իրավիճակում էլ անտեսվեն, մնում է՝ մի պարզ հարց ուղղել երկրի բազմազավակ վարչապետին. 106 հազար դրամով նա իր 4 երեխանների սննդի, կենցաղային այլ հարցերը կարո՞ղ է լուծել ու նաև սպառած գազի, էներգիայի, ջրի վարձերն էլ վճարել։ Կարո՞ղ է։ Եթե՝ այո, ինչու՞ նա ու իր իշխանության անդամներն էլ չեն սահմանափակվում միայն աշխատավարձով, ինչու՞ են կրկնապատկում իրենց եկամուտները։

Ընդամենը 2 տարի առաջ չէ՞ր, որ Փաշինյանն ասում էր, թե ժողովուրդն է իշխանության տերը, ուրեմն ինչու՞ ժողովրդի պես չի ապրում։ Ժողովուրդը մնաց նույն տեղում, իսկ Փաշինյանի ու իր թիմակիցները միանգամից այնպիսի բեկում արձանագրեցին, այն էլ «հեղափոխական»։ Ախր հենց ինքն էր, չէ՞, համոզել մարդկանց, որ մեր երկրում բոլորն են վարչապետ։ Եթե այդպես է, ուրեմն ինչու՞ է միայն նրա ու իր շրջապատի վարչապետների կյանքն ավելի հարմարավետ շքեղություններով ողողված դարձել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 381 անգամ
Լրահոս
Կոտայքի մարզում 23-ամյա վարորդը վրաերթի է ենթակել 48-ամյա քաղաքացուն Ինչքա՞ն փող է աշխատել անձամբ ինքը` Նիկոլ Փաշինյանը, զենքի միջազգային այս սև շուկայում․ Սամվել Ֆարմանյան ՄԻԵԴ-ն արձանագրեց՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անօրինական է Ադրբեջանը նպատակ ունի այս փուլում առաջնագծում առկա իրավիճակը «թեժ» ներկայացնել Փաշինյանն անկանխատեսելի գործիչ է, նրա հետ պայմանավորվելը բարդ է. Տրոֆիմչուկը՝ գազի սակագնի շուրջ ՀՀ իշխանությունների բանակցությունների մասին Արտառոց դեպք. թափառող 6-7 շներ գզել են 2.5 տարեկան երեխային Կասեցվել է Սամվել Ալեքսանյանի «Փարվանա» ռեստորանի, KFC-ի և այլ ռեստորանների աշխատանքը Ռենտգենով ճառագայթում, սրսկումներ, սիստեմաներ. փաստաբանը վարակվել է COVID19-ով Կորոնավիրուսից մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը Տարածքային զառանցանքներ ընդդեմ Հայաստանի. Պաշտոնական Երևանը լուռ է Սոցիալ-տնտեսական կոլապսի ենք մոտենալու Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է. Ստեփան Դանիելյան Հայաստանը նախկին 23 հետկոմունիստական երկրների շարքում կորոնավիրուսի տարածման «չեմպիոն է» դարձել. ինչո՞ւ Պետք է հարուցվի քրգործ, վարչապետը՝ հրաժարական տա և իշխող ուժը ընտրի այլ վարչապետ՝ մինչև քննության ավարտը․ Տիգրան Աթանեսյան Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան Հարգելի Սերժ Թանկյան, շնորհավորում եմ,Դուք մենակ չեք, մենակ չեք, մենակ չեք... Միայն Դուք չէ, որ ազգային մասշտաբի դեգեներատ եք Որքան կբարձրանա ջերմաստիճանը Ուխտավորներ ու մի քանի գյուղերի բնակիչներ պատրաստվում են դիմել ծայրահեղ քայլերի Ծխախոտային համաճարակը կասեցնել է պետք Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Audi-ն, ВАЗ 2121-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ Արմանը մեր լրբի տղեն չի Բաքվում «պահանջել են պատերազմ Ղարաբաղում». Ինչու է Ալիևը ձերբակալում Իշխանության վախճանի ուրվականը. Փաշինյանի ցայտնոտային քայլը Նիկոլ Փաշինյանը իրագործում է Կարեն Կարապետյանի ծրագիրը. գույքահարկը կբարձրանա 8-10 անգամ Մերժվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները