Խնամատար ընտանիքները ստանում են 136 հազար դրամ աջակցություն և 30 տոկոս հաշմանդամություն ունեցող ամեն երեխայի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին պատասխանելիս, անդրադարձավ գիշերօթիկների և տուն-ինտերնատների փակվելուց հետո երեխաների և ծերերի ապրելու պայմաններին, և թե ովքեր են նրանց հիմա խնամում:
Նա ասաց, որ գիշերօթիկ հաստատությունների փակվելուց հետո շուրջ 230 երեխա վերադարձել են կենսաբանական ընտանիքներ և նրանց ընտանիքներն ընդգրկվել են աջակցության ծրագրերում: «Երեխաները նախկինում պահվում էին բավականին տխուր այդ հիմնարկներում: Մեր քաղաքականությունն այն է, որ այդ երեխաները վերադառնան և ապրեն իրենց ընտանիքներում: Այն գումարները, որ այն ժամանակ ծախսում էինք այդ հաստատություններում, հիմա ծախսում ենք տվյալ ընտանիքներում»,- ասաց նա:
Վարչապետը հավելեց, որ խնամատար ընտանիքները ստանում են 136 հազար դրամ աջակցություն և 30 տոկոս հաշմանդամություն ունեցող ամեն երեխայի համար, այս պահին 48 ընտանիքներում է 65 երեխա: