55-60 և բարձր տարիքի մարդիկ լիարժեք աշխատունակ մարդիկ են. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան լայվի միջոցով պատասխանեց քաղաքացիներից մեկի հարցին, թե 55-ից բարձր տարիքային խումբն աշխատանքի ընդունվելու հետ կապված խնդիր ունի. «Թոշակ ստանալու համար դեռ երիտասարդ են, բայց աշխատանքի չեն ընդունում, քանի որ այնքան էլ երիտասարդ չեն։ Խոսքս այժմյան օգնությանն այնքան չի վերաբերում, այլ մեր արհամարված տարիքը։ Նշեմ, որ 59 տարեկան եմ եւ ապրում եմ Հրազդանում»։

«55-ից բարձր տարիքային խմբի հետ կապված որոշակի խնդիրներ կան, հիմա քննարկվում են ընտանեկան նպաստի համակարգի բարեփոխումների համատեքստում։  Ոլորտում այդ առումով խնդիրներ կան, որոնց ուղղությամբ տարվում են աշխատանքներ: Նախ ասեմ, որ հակաճգնաժամային այն միջոցառումները եւ փաթեթները, որոնք ընդունել ենք, դրանցից, ըստ էության, ոչ մեկը զուտ տարիքային սահմանափակում չունի։

Իմ պատկերացմամբ՝ 55-ից 60 տարեկան եւ ավելի տարիքի մարդիկ 21-րդ դարում լիարժեք աշխատունակ մարդիկ են։ Մենք պետք է ունենանք ծրագրեր, եւ այն ծրագրերը, որոնք նպատակը մարդկանց աշխատաշուկայում ավելի մրցունակ դարձնելն է։ Մեր երկրի տնտեսական զարգացման առումով մեր նպատակը ոչ թե պետք է լինի այս տարիքային խմբի մարդկանց թոշակով կամ նպաստով ապահովելը, այլ նրանց հետ աշխատելը, նրանց հմտությունները զարգացնել այնպես, որ աշխատաշուկայում նրանք աշխատանք գտնելու համար ավելի մրցունակ լինեն։ Ես համարում եմ, որ մենք այստեղ լուրջ անելիք ունենք»,- ասաց նա:

դիտվել է 502 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am