Տոտալ վերահսկո՞ւմ, թե՞ համավարակի դեմ պայքար

Այսօր կառավարությունը ԱԺ ներկայացրեց «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ օրենքի նախագիծ:

Այսպիսով, առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքում և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պանդեմիայի պայմաններում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնել:

Իրականում պետության կողմից ստեղծվում, հիմնադրվում են ՏՎՅԱԼՆԵՐ ՄՇԱԿՈՂՆԵՐ, որոնք հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներից՝ օրենքի ուժով, ստանալու են մեզանից յուրաքանչյուրի, այդ թվում փոխշաղկապվածների վերաբերյալ տվյալներ՝ տեղորոշում, ժամանակ, զանգի սկիզբ, ավարտ, բովանդակություն, մի խոսքով՝ ամեն բան…

Նույն կերպ ՄՇԱԿՈՂՆԵՐԸ մեր և մեր շրջապատի մասին, օրենքի ուժով ամբողջական տվյալներ են ստանալու առողջապահական կազմակերպություններից՝ ներառյալ բուժվող եւ հիվանդի հետ շփում ունեցած (կոնտակտավոր) անձանց վերաբերյալ, այդ թվում. բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ:

Տրամադրված և մշակվող տվյալները կարող են փոխանցվել նաև կառավարության որոշմամբ ստեղծված մարմիններին, որոնք անանձնական տվյալները պարտավոր են պահպանել նաև արտակարգ դրության ավարտից հետո:

Սա ի՞նչ է, եթե ոչ տոտալ վերահսկում…

Ովքե՞ր են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների օպերատորները: Մենք ունե՞նք ազգային օպերատոր…

Ի՞նչ երաշխիքներ, որ մեր անձնական, մասնավոր և ընտանեկան կյանքի տվյալները բազում մշակողների, մի շարք օպերատորների, անհասկանալի ժանանակավոր մարմինների ու հնարավոր այլ կառույցների ձեռքերում պատշաճ կպահպանվեն: Կամ ի՞նչ կարիք կա պահպանման…

Ըստ էության ողջ հանրույթը ենթակա է տոտալ վերահսկման, արդյոք սա խոցելի չէ՞ նաև ազգային անվտանգության համատեքստում: Ի՞նչ երաշխիքներ, որ դրանք հետո մեր դեմ չեն օգտագործվի:

Ինչո՞ւ բարդացնել, լրացուցիչ տագնապի էլեմենտներով հարստացնել առանց այն էլ դիվային այս ժամանակները:
Այսքան ռեսուրս այստեղ կենտրոնացնելու, մարդկանց զբաղեցնելու փոխարեն, մի՞թե գործունեության ավելի կարևոր դաշտ չկա…

Առաջին ընթերցմամբ խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեց, հուսանք, որ մյուսներն էլ կունենան awaikening-ի/արթնացումի/ պահը:

Հ.Գ. Ժամանակներն անցնում են, հետքերն ու բնավորությունը մնում...

30.03. համավարակի տարին

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 535 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am