Դուք չափազանց վտանգավոր շեմ էք հատում այս հերթական աբսուրդային նախագծով․ Մանախ

Անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության ու գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին` ՀՀ ԱԺ-ում Կառավարության կողմից այսօր ներկայացված  օրենքի նախագծի մասին  Արթուր Այվազյանի՝ Մանախի գրառումը.

«Նախ, դրա սահմանադրական ու օրենսդրական վիճարկելիության մասին, առաջիկայում դեռ կխոսեն իրականում պրոֆեսիոնալ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԸ, որոնք աներկբայորեն մտահոգված են մեր պետության ապագայով: Քանի որ իրավաբան չեմ, չեմ խորանա դրա իրավաբանական վիճարկելի նրբությունների մեջ: Ես կփորձեմ անդրադառնալ դրա օպերատիվ նրբությունների մեջ:
Տիկնայք ու պարոնայք իշխանավորներ.
Դուք չափազանց վտանգավոր շեմ էք հատում այս հերթական աբսուրդային նախագծով: Նույնիսկ հասարակ, մակերեսային վերլուծությունն է անգամ ցույց տալիս, որ այս նախագիծը ոչ այլ ինչ է, քան մեր երկրի քաղաքացիների նկատմամբ օպերատիվ-հետախուզական տեխնիկական հերթական խիստ վերահսկողություն սահմանելու դատապարտելի փորձ: Առանց այդ էլ, մեր հատուկ ծառայությունների հետ միասին, վերջերս դրան լծվեց նույնիսկ ոստիկանությունը: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս նախագծով նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար, այն է` համապատասխան նոր տեխնիկական միջոցների ձեռք բերումը, դրանց միջոցով տվյալների ձեռք բերումը, այդ տվյալների մշակումը, վերլուծությունները, դրանց բազան վարելը, դրանց նույնականացնելը, դրանց վերաբերյալ գաղտնիության պահպանման ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումները, նոր օպերատիվ աշխատակազմի ներգրավվումը այդ աշխատանքների իրականացման համար, ահռելի գումարային ծախսերի անխուսափելի պահանջ է դնելու մեր տրաքված, մսխված ու սուղ պետական բյուջեյի առաջ: Ու այսօրվա սոսկալի ծանր սոցիալական պայմաններում գտնվող պետության, ժողովրդի կարիքնեը հոգալու փոխարեն, որոշել էք գնալ նման աննախադեպ դատապարտելի քայլի:
Այս քայլը կարող է ունենալ տարբեր պատճառներ, որոնցից ամենաիրականն այն է, որ դուք փորձում էք նման նոր տեխնիկական օպերատիվ-հետախուզական` չարդարացված, ահռելի ծախսատար միջոցառմամբ պայմանավորված տոտալ վերահսկողության միջոցով, կանխարգելել այս համաճարակային կարանտինից հետո սպասվող անխուսափելի սոցիալական, տնտեսական ու իրավական բունտերը...: Այո, մի ծիծաղեք, դրանք հասունացել են ու անխուսափելի են, ինչը դուք շատ լավ էք հասկանում: Եթե դեռ չէք հասկացել, փորձեք իրականացնել ամբողջ իրավիճակի բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ, արդար ու անաչառ խորը վերլուծություններ: Ինձ անձնապես չէք հետաքրքրում դուք, որպես իշխանություններ, ինձ անձնապես չէք հետաքրքրում ընդդիմադիր դաշտը, ինձ առհասարակ չի հետաքրքրում քաղաքականություն կոչված պոռնիկը: Ինձ հետաքրքրում է միայն ու միայն իմ հայրենիքը, պետությունը, ժողովուրդս ու ազգս: Մնում է հիշեցնել այն անժխտելի փաստը, ինչի մասին կարծում եմ դիտավորյալ մոռացել էք, որ տարիներ առաջ, երբ մեր պետության կապի սեփականատեր հայտնի օպերատներից մեկը, մեր երկրում աշխատած իր յոթը տարիների ընթացքում ստացած` բաժանորդների վերաբերյալ ամբողջ տվյալները ( ու էլի այլ տվյալներ... ), << պատահաբար >> վաճառեց կամ տրամադրեց Հունական կամ Կիպրոսյան մի ընկերության, որի սեփականատերը ազգությամբ թուրք միլիոնատեր էր...: Այդ պատմության հիմնական մասը մնաց գաղտնիության յոթը փականի տակ...: Ինձ հետաքրքիր է, թե օտարերկրյա որ այլ ծառայություններն են` օրինական կամ անօրինական կերպով օգտվելու նոր նախագծով ստացվելիք օպերատիվ տեղեկատվությունից: Ոչ մի խելոք թող չփորձի ինձ հերքել` բացառելով դրանց արտահոսքի իրական հնարավորությունն այն դեպքում, երբ այսօր մեր երկրում վխտում են բավականին լավ պատրաստված օտարերկրյա հատուկ ծառայությունների հմուտ գործակալներ, գործում են օտաերկրյա մի քանի հատուկ ծառայությունների գործակալական ակտիվ ցանցեր, այդ թվում թշնամի պետությունների...: Կոչ եմ անում ՀՀ ԱԱԾ-թյան Սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի, Հակահետախուզության Գլխավոր վարչությունների հայրենասեր, պետականամետ ու քաջարի սպաներին, մանրադիտակային ուշադրությամբ ուսումնասիրել այս նախագծի խութերը, հնարավոր ու իրական ռիսկերը...:
Աստված պահպանի Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները, Հայ ժողովրդին ու Հայ ազգին»,- գրել է Մանախը։

դիտվել է 498 անգամ
Լրահոս
Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am