Ետկորոնավիրուսյան Հայաստան․ էմոցիաները լքում են քաղաքական թատերաբեմը

Որքան էլ վարակի հետևանքներն ահասարսուռ ու ավերիչ լինեն, այն մի օր պետք է վերջանա, և մենք մի օր արթնանալու ենք ու ստիպված ենք լինելու որոշել, թե ինչպես ենք շարունակելու ապրել։ Ոմանք հայտնաբերելու են, որ անգամ կարանտինի ավարտից հետո էլ ստիպված են լինելու շարունակել տանը նստել, աշխատանքի բացակայության պատճառով ոմանց համար կյանքը նեղանալու է այնքան, որ ստիպված են լինելու մտածել ամենապարզագույն կենցաղային խնդիրների մասին։ Արտագաղթելու ծրագրեր ունեցողները հայտնաբերելու են, որ արտագաղթելու վայրերն արդեն փակ են և իրենց այնտեղ այլևս սպասող չկա։ Մի խոսքով, կյանքի նպատակները՝ հնարավորությունների հետ մեկտեղ, սեղմվելու են՝ աշխարհը փոխվում է, փոխվում են նաև քաղաքակրթական վեկտորները։ Համենայն դեպս նման կանխատեսումներն ամենատարածվածերից են ու ամենատրամաբանականը։

Պետական կառավարմամբ կամ անգամ քաղաքականությամբ զբաղվելու հիմնական խնդիրներից մեկն ապագա զարգացման սցենարները կանխագուշակելն է և դրանցից յուրաքանչյուրի ժամանակ գործողությունների պլաններ մշակելը։ Դա այն է, ինչը երբեք բնորոշ չի եղել հայկական քաղաքական մտքին, որը հիմնականում պատեհապաշտ է, իրավիճակային ու անպատասխանատու։

Վերջ իներցիային․ պետական ազգայնականություն

Ժամանակակից աշխարհում կուտակվել էին բազմաթիվ խնդիրներ ու հակասություններ, սակայն դրանց լուծումները հետաձգվում էին։ Առաջատար երկրների տնտեսական պատերազմները, որոնք Թրամփի նախագահ դառնալուց հետո իրենց «անկեղծ» դրսևորումները ստացան, համաճարակի պայմաններում հստակ ուրվագիծ ունեցան և որոնցից խուսափել այլևս հնարավոր չի լինի։ Գլոբալիստական ու լիբերալ նախագծերը տեղի են տալիս «ազգայնական» էգոիզմին, ու մենք դրան պետք է պատրաստ լինենք։ Երկրները դառնում են գերռացիոնալ, ու յուրաքանչյուրը պետք է առաջին հերթին իր խնդիրները լուծի, եթե հնարավոր է՝ ուրիշների հաշվին (եթե կարողանա)։ Սա արդեն իրականություն է։

Տարածաշրջանային մեծ պրոյեկտները, ինչպիսին Եվրոպական Միությունն է, արդեն հարցականի տակ են դրված։ Ուրվագծվում է նաև Եվրոպայի «աղվես» Մեծ Բրիտանիայի Բրեքսիթի ծրագրի հեռանկարայնությունը՝ նա ժամանակից շուտ նախապատրաստվեց տարանջատման ժամանակաշրջանին։

Գալիս է անկեղծության պահը, և այն երկրները, որոնք ավելի շուտ դա կհասկանան ու կնախապատրաստվեն նոր քաղաքակրթությանը, բնականաբար կշահեն։

Լիբերալիզմին գալիս են փոխարինելու պետական ազգայնականությունը և պրոտեկցիոնիզմը։ Ոչ միայն մենք՝ որպես անհատներ ենք փակվել տներում, այլև ազգերն են «տներում նստել»։

Կոլեկտիվիզմն՝ ընդդեմ անհատապաշտության

Մենք փակվել ենք տներում և դարձել ենք «ընտանի կենդանիներ»։ Դրա հետ մեկտեղ փոխվում են մեր ապրելակերպը, մտածելակերպը, կենցաղն ու խնդիրները։ Դա ժամանակավոր երևույթ չէ։

Պետությունը նույնպես դառնում է մի մեծ ընտանիք, և մենք սկսել ենք միմյանց հետևել, միմյանց պարտադրել որոշակի կանոններ, որովհետև յուրաքանչյուրը, դառնալով վարակի աղբյուր, սպառնում է մյուսներին։

Մեր կյանքն արդեն մեր անձնական գործը չէ։ Մենք միմյանց նկատմամբ պարտավորություններ ենք ձեռք բերում, և եթե դա չընդունենք, մեզ այն կպարտադրեն։

Հանրային շահը դառնում է առաջնային։ Դա ոչ միայն վարակվելուն է վերաբերում, այլև պարենի պաշարին, որը պետք է բոլորին բաշխվի «ըստ պահանջմունքի», այլ ոչ թէ «ըստ ընդունակությունների»։

Բոլորը բոլորի նկատմամբ պարտավորություններ են ձեռք բերում, և դա չի ավարտվելու վարակի մարման հետ մեկտեղ։ Սպասվող տնտեսական ճգնաժամը մեզ երկար ժամանակ է պարտադրելու լիբերալիզմից անցում կատարել կոլեկտիվիզմի։ Սակայն դա լինելու է ռացիոնալ կոլեկտիվիզմ՝ առանց մարքսիզմի իդեալների ու աշխարհայացքի։

Եկող աշխարհում միմյանց միջև մրցելու են ոչ թե անհատները, այլ ազգերը, այսինքն «թիմային» պայքար է սկսվելու, ինչը պարտադրելու է թիմային մտածողություն։

Ավանդական քաղաքականության ավարտը

Բնականաբար, այդ ամենն ազդելու է նաև ներքաղաքական պայքարի տրամաբանության վրա։

2018-ի «հեղափոխությունը» գաղափարազուրկ էր ու ինքնանպատակ, բայց դա չի նշանակում, որ այն պատահականություն էր։ Այն օրինաչափ էր ու պետք է տեղի ունենար։ Դրա ապացույցն այն էր, որ բազմությունն այն ողջունեց։ Մարդիկ փոփոխություններ էին ցանկանում։ Սակայն մի գաղափարազուրկ իշխանությանը փոխարինել է մեկ այլ գաղափարազուրկ իշխանություն, և պատահական չէ նաև, որ կուսակցությունները ճգնաժամի մեջ են հայտնվել, այդ թվում նաև իշխող արհեստական կազմակերպությունը։ Պատճառը պարզ է․ կուսակցությունները պետք է որևէ աշխարհայացքի վրա հենված լինեն, ինչը չկա։

«Հեղափոխությունը» ծնեց իր Պոպուլիստին, ինչը բնական էր։ Առանց պոպուլիզմի՝ չի կարող լինել որևէ արմատական փոփոխություն, սակայն չծնեց իր Տնտեսագետին, Հրապարակախոսին ու Փիլիսոփային, մենք ունեցանք միայն Հայհոյող։

Պոպուլիզմի իներցիան կարող է մեծ լինել, ունենալ իր սպառողին, կարելի է անգամ «պինցետով» չեզոքացնել վարակը, սակայն այն ունի իր օգտագործման ժամկետը, հատկապես երբ սկսվում են կատակլիզմները և պահանջներն ու սպասումները դառնում են շատ կոնկրետ ու հրատապ։

Ի տարբերություն հայկական ավանդական քաղաքական պայքարի՝ մեզ սպասում է գաղափարների ու նախագծերի պայքար։ Դա, գուցե, կորոնավիրուսի այն քիչ դրական հետևանքներից է, որը կարող է լինել։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

դիտվել է 321 անգամ
Լրահոս
Ռուբեն Ռուբինյանը սկսել է հանդես գալ Փաշինյանին առավել նվիրված կամիկաձեի դերում Խիստ կարևոր հարցի քննարկմանը Դավիթ Անանյանը չի ներկայացել. Սերգեյ Բագրատյանը՝ թղթեր է ներկայացնում (video) 1000 խոշոր հարկ վճարողները հունվար-դեկտեմբերին վճարել են ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամ․ ՊԵԿ Հումորներ անելիս խնդրեք ադրբեջանցի ձեր «ընկերներին» պատմեն, թե ինչպես էին գլխատում ու տանջամահ անում մեր տղաներին. Լուսանկար Մի ձնամաքրման աշխատանք կազմակերպել չեք կարողանում, ձեզանից ի՞նչ երկիր ղեկավարող «Ես կարող եմ կարծիք հայտնել, սակայն բարոյական իրավունք չունեմ և երբևէ չեմ կարող պարտադրել»․ Վիտալի Բալասանյան Երևանի 10 վարչական շրջաններում կհանվեն «կարմիր գծերը» Ապիկար իշխանության ցանկացած կամայական պատվեր, ապօրինի հրահանգ կամ քմահաճույք կատարած ցանկացած պաշտոնյա նրանց գործածի համակատարողն է Այս բռունցքը երեք անգամ է բարձրացել ՀԱԿ ակտիվիստը ֆեյսբուքում խումբ է բացել հայերի և ադրբեջանցիների համար Իսկ Երևանի քաղաքապետ Կառան գիտե՞ք որտեղ է այս ընթացքում Մենք ապրում ենք շպիոնների ժամանակներում. պետք է պատրաստ լինել նորանոր բացահայտումների Առաջարկվել է Շուշի քաղաքը հռչակել թյուրքական աշխարհի մայրաքաղաք Երեւանում «պոկեր» տեսակի շահումով խաղեր են կազմակերպել . պետությանը հասցվել է 5,5 մլրդ դրամի վնաս (video) Որոնողական աշխատանքներ այսօր չեն անցկացվի․ Արցախի ԱԻՊԾ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը միգուցե փոխվի, քաղաքականությունը՝ ոչ․ միջազգայնագետ Իշխան Սաղաթելյանի պատասխանը Արցախի նախագահին Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Իրենք շատ են ու իրենցից որևէ մեկի գործակալ լինելու մասին ձեզ երբեք չեն ասի, ԱԱԾ երբեք թույլ չի տա. Գոգյան Չի բացառվում՝ առաջիկայում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հայտնվեն «խաչաձև կրակի» տակ. Ա.Զաքարյան Հայաստանը հեղեղված է լրտեսական ցանցով Փաշինյանը «դուխի» միջոցով հաղթելու համոզմունքով տա­պալեց բանակցությունները, անգամ պատերազմի ընթացքում նրան թվում էր` ինչ-որ հրաշքով, «դուխի» շնորհիվ հնարավոր է «բեկում մտցնել» և հաղթել ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների թիվը․ ՄԻՊ ՆԱՏՕ-ն հիշեց Արցախը. 3 ամիս առաջ հանցավոր լուռ էին, երբ Թուրքիայի դրոններն ու կործանիչներն էին թափվում հայերի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին ժամը 15։00-ին, «Կոնգրես» հյուրանոցի կոնֆերենց դահլիճում, նախաձեռնող խմբի կողմից կազմակերպվում է հավաք-քննարկում, որին կմասնակցեն մերիտոկրատիկ սկզբունքով ընտրված, ՀՀ հանրության կողմից ճանաչված, ընդունված և սիրված գիտնականներ, մշակույթի և արվեստի գործիչներ, իրավաբաններ և այլ հանրային մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետության կայացման մեջ ունեն հսկայական ներդրումներ, չունեն կուսակցական որևե կողմնորոշում, սակայն հայրենասեր են և ցանկություն ունեն արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումն... Հունվարի 20-ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը Թեմա` ներքաղաքական իրավիճակը հայստանում: Հունվարի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հակոբ Ավետիքյանը: Թեմա` վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի վերջին սկանդալային բացահայտումների հետքերով, ինչպես է հանձնվում Արցախը, ինչպես են դատում Արցախն ազատագրողին: Հունվարի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյան Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները Արարատ Միրզոյանի մասին, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, ինչպես է հանձնվում Արցախը, Ինչպես են դատում Արցախն ազատագրողին: Հունվարի 20-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կանցկացնի քննարկում «Ի՞նչ հետևանքներ կունենա ԱԱՀ արտոնության վերացումն առողջապահության ոլորտում» թեմայով: Ուշադրություն։ Քննարկումը անցկացվելու Մեդիա կենտրոնի սրահում (Սարյան 12, 3-րդ հարկ) ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ-ի Հետբացթողումային հսկողույթան վարչության պետ Արմեն Սաֆարյանի ասուլիսը: Թեմա- Հետբացթողումային հսկողության ուղղությամբ 2020 թվականի կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները: Հունվարի 20-ին՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը: ԹԵՄԱ՝ Ադրբեջանի անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի նկատմամբ տեղեկատվական-հոգեբանական եւ ռազմական առաջիկա պլանները. փորձագետը տեղեկություններ ունի Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին: Հունվարի 19-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Իրանի շուրջ հնարավոր զարգացումների և տարածաշրջանային գործընթացների մասին: «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` հունվարի 19–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով։
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub