Կանադայի վարչապետի տիկինը ապաքինվել է կորոնավիրուսից
Կանադայի վարչապետի տիկին Սոֆի Գրեգուար Թրյուդոն ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ապաքինվել է կորոնավիրուսից։
«Ձեզ համար երկու նորություն ունեմ․ իմ ինքնազգացողությունը շատ ավելի լավ է, եւ իմ բժիշկը եւ Օտաայի առողջապահության դեպարտամենտը դրական գնահատական են տվել բուժզննումից հետո»,-գրել է Թրյուդոն, գրում է Gazeta-ն: