Բակո Սահակյանի հասցեին սպառնալիք հնչեցնողները մտան Արցախ /տեսանյութ/
Երեկ կեսգիշերն անց համացանցում մի տեսանյութ է տարածվել,որում երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ մեկնում Արցախ: Առաջին հայացքից սովորական մի այցելության մասին է խոսքը, սակայն ուշագրավն այն է, որ սրանք այն մարդիկ են, ովքեր ամիսներ առաջ Ազատության հրապարակում սպառնալիքներ էին հնչեցրել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին, փակել էին Էջմիածին-Երևան ճանապարհը այն ժամանակ, երբ փոխվել էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը, հեղուկ էին լցրել Մանվել Գրիգորյանի պաշտպանի մեքենայի վրա և թքել մեքենայի ուղղությամբ, հրապարակում հարձակվել էին ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի վրա:
Այս նույն երիտասարդները մեկնել են Արցախ, տեսանյութ հրապարակել և Կից գրել. ՙՙՄտանք Արցախ: Անցակետում ստուգեցին ջերմություններս: Ապրեն!
Իսկ Հայաստանում ԻՐԱԿԱՆ Արտակարգ Դրություն ա! Զրահամեքենաներով, լիքը կարևոր ու խիստ դրսևորումներով: Լավ թռանք))՚՚: