24-500 միլիոն շրջանառություն ունեցող տնտեսվարողներն անտոկոս վարկ կստանան. նախարարը ներկայացրեց մանրամասներ
2019 թվականի ընթացքում 24 միլիոնից մինչև 500 միլիոն դրամի իրացման շրջանառություն ապահոված տնտեսվարողները Կառավարությունից աջակցություն կստանան:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ աջակցության ծրագիրը նախատեսված է երեք տարիների համար, կազմակերպությունները կընտրվեն իրենց բնորոշ այն չափորոշիչներով, որոնք նրանք ունեցել են 2019 թվականի ընթացքում, և, հետևաբար՝ աջակցությունից կարող են օգտվել նրանք, որոնք չեն ունեցել ժամկետանց վարկային պարտավորություններ և եղել են օրինապահ հարկատուներ:
«Մշակող արդյունաբերություն, կացության և հանրային սննդի կազմակերպում, զբոսաշրջային ծառայություններ, այդ թվում և՝ առողջապահության կազմակերպություններ»:
Նախարար Խաչատրյանը նշեց, որ հեշտացված եղանակով նման վարկերը կտրվեն, եթե տնտեսվարողները վճարելու են աշխատակիցների աշխատավարձերը՝ մինչև 300 հազար դրամ, վճարելու են հարկերն ու տուրքերը, կատարելու են կոմունալ վճարումներ, և, եթե ձեռք են բերելու հումք՝ արտադրության համար:
Ըստ նախագծի՝ 6 ամսով վարկ վերցրած տնտեսվարողը կազատվի վարկը վճարելու պարտավորությունից