«Պետք է գործող օրգանիզմի կենսունակությունն ապահովելու ճանապահով գնանք»
Կառավարության այսօրվա նիստին Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ նախագիծը հնարավորություն է տալիս տնտեսավարողների համար ժամանակ շահել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով:
Վարչապետը նախագծի վերաբերյալ նշեց, որ այդքան էլ համաձայն չէ, որ բանկային և ֆինանսական համակարգին այդքան էլ չենք աջակցում, քանի որ ծրագրի արտապատվիրակումը դեպի այդ համակարգ արդեն աջակցություն է:
«Սոցիալական բաղադրիչները շատ կարևոր են, մենք ասում ենք, որ աշխատողների աշխատավարձերը վճարելու համար ենք նաև այս վարկերը տալիս, հարկերի ու տուրքերի վճարման համար ենք այս փաթեթը բացում և կարծում եմ, որ ճիշտ ճանապարհով ենք գնում: Մենք ոչ թե զուգահեռ օրգանիզմներ պետք է ստեղծենք՝ գոյություն ունեցող օրգանիզմը դատապարտելով մահվան, այլ պետք է գործող օրգանիզմի կենսունակությունն ապահովելու ճանապահով գնանք»,-ասաց նա: