Փաշինյանի իշխանությունը գերազանցապես ցուցադրականության, ձևի, շոուների ու տեսարանների վրա է խարսխված

Առաջին հերթին բժիշկները, իսկ հետո արդեն բոլորն, ովքեր ասվածն ընկալում են, շարունակ նույնն են պնդում, արդեն մի 10 օր, համարյա երկու շաբաթ՝ «ՄՆԱՑԵ՛Ք ՏԱՆԸ, ԱՌԱՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴՈՒՐՍ ՄԻ ԵԼԵՔ»:

Ավելին, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, իսկ առկա իրադրության մեջ տեղին է ասել՝ կորոնավիրուսի դեմ ռազմաճակատի առաջնագծում անձնվիրաբար մարտնչող բժիշկները հատուկ ակցիա անցկացրեցին, կոչ անելով, հորդորելով, խնդրելով. «Մենք մնացինք աշխատելու՝ հանուն ձեզ, դուք մնացեք տանը՝ հանուն մեզ»:

Սրանք գեղեցիկ խոսքեր չե՛ն: Սա պրոֆիլակտիկ անհրաժեշտություն է: Ու այն ամենին, ինչ վերաբերում է վարակ կամ հիվանդություն կամ դրա սպառնալիք հաղթահարելուն, ճիշտը բժիշկների, մասնագետների ասածներին ականջալուր լինելն է:

Եվ ի՞նչ է անում Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, արտակարգ իրադրության պայմաններում ու նման հորդորներից հետո:

Բոլորը տեսան, տիկին Աննա Հակոբյանը՝ մի խումբ լրագրողների ուղեկցությամբ, կարելի է ասել՝ բավականին նկատելի խմբով, շրջեց փողոցներով ու կորոնավիրուսի վարակի կանխարգելման հրահանգավորման բովանդակությամբ տեղեկատվական բուկլետներ էր բաժանում: Առձեռն:

Ավելի անհեթեթ և երկիմաստ վիճակ անհնար էր երևակայել: Իրավիճակում, երբ վարակի սպառնալիքը հաղթահարելու առաջին քայլը մարդկանց անհարկի կուտակումներ թույլ չտալն է, կառավարության ղեկավարի տիկինը նման կուտակման առիթ է ստեղծում: Դա այն դեպքում, երբ կոնկրետ վարչապետի ընտանիքն արդեն երկու անգամ հայտնվել է վարակման վտանգի ռեալ կասկածի շրջանակում, այդ թվում, իհարկե՝ Աննա Հակոբյանը, և ինչպես իրենք էլ տեղեկացրել են՝ երկու անգամ այդ վիրուսի հետ կապված թեստ են հանձնել, բարեբախտաբար՝ բացասական պատասխանով, այսինքն՝ վարակից խուսափել են: Եվ ահա՝ այսպիսի հրապարակային վարք:

Ի՞նչ է ստացվում․ կառավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարում է արտակարգ դրություն, համատարած քարոզվում է ինքնամեկուսացում, այսինքն՝ տներում մնալ, կառավարությունը խստացումներ է մտցնում, անգամ ինքնամեկուսացման պայմանները խախտելու համար գերխիստ մոտեցմամբ քրեական պատասխանատվություն է սահմանվում ու...

Ու կառավարության ղեկավարի տիկինը ելնում է լրագրողների ու մի խումբ մարդկանց ուղեկցությամբ մայրաքաղաքի փողոցներում բուկլետ բաժանելու՝ առանց ձեռնոց, առանց դիմակ... Այդպե՞ս է կառավարության ղեկավարի ընտանիքն օրինակ ծառայում իրենց աստվածացնող հպատակներին ու մյուս քաղաքացիներին: Շքեղ օրինակ են ծառայում, խոսքեր չկան:

Տիկինը ցերեկը ելնում է նման ակցիա անելու, իսկ ամուսինը կեսգիշերային լայվով հայտնում է վարակվածների քանակի տասնյակներով ավելանալու և վարակի նոր օջախների մասին: Այս դեպքերը նշված ակցիայի հետ անմիջական կապի մեջ չեն, բայց ո՞ւր է ընդհանուր տրամաբանությունը:

Երկրորդ՝ նման պայմաններում, հետևելով մասնագետների հորդորներին, մարդիկ հիմնականում խուսափում են անմիջական շփումներից, հաղորդակցությունից: Իսկ այստեղ ահա, ձեռքից ձեռք, թղթի վրա տպված տեղեկատվական նյութեր են տարածում: Ի դեպ, թղթի վրա, էլի մասնագետների ասելով, այդ անտեր վիրուսի մանրէն համեմատաբար երկար է պահպանվում:

Նկատեմ նաև, որ կարելի էր ուղղակի հեռախոսակապի միջոցով կարճ հաղորդագրություններ ուղարկել բոլոր բաժանորդներին, ինչպես առողջապահության նախարարությունն է անում: Եթե այդքան դա կարևոր էր թվում, ապա կարելի էր դա անել տիկին Աննա Հակոբյանի անունից: Կարելի էր ուղղակի լայվ միացմամբ դիմել: Փողոց ելնելու անհրաժեշտությունը ո՞րն էր:

Աննա Հակոբյանն, իհարկե, բավականին ուրախացրեց սոցցանցային հանրությանը՝ ասելով, թե կյանքը 360 աստիճանով շրջվել է այս վարակի հետ կապված: Հասկանալի է, որ եթե գլխիվայր կամ տրամագծորեն հակառակ շրջվելը նկատի ուներ, ապա պիտի 180 աստիճան ասվեր: Բայց ինչ ասվել է, ասվել է: Այդ 360 աստիճանը, ի դեպ, հայերեն շատ ավելի գեղեցիկ է ձևակերպվում՝ դարձ ի շրջանս յուր:

Հարց է ծագում, թե այդ ի՞նչ զորավոր պատճառ է, որը այս պայմաններում ստիպում է, այնուամենայնիվ, մի կողմ դնել մասնագետների հորդորները, անհատական անվտանգությունը, որը, դատելով կրկնակի թեստավորումից՝ վարչապետն ու մերձավորները շատ սուր են ընկալում:

Իսկ պատճառներից մեկը այն է, ու դա արդեն շատերն են նկատում, որ Փաշինյանի իշխանությունը գերազանցապես ցուցադրականության, ձևի, շոուների ու տեսարանների վրա է խարսխված: Չկան տեսարաններ, չկան շոուներ, համարի, որ արդեն չունես նաև իշխանություն: Ու ստացվում է, որ նման ցուցադրական երևույթները իշխանությունը պահելու հիմնական սնունդն ու հենարանն են: Իսկ դա այսօր կառավարող գործչի համար այն անհրաժեշտությունն է, որը ստիպում է բանի տեղ չդնել անգամ վարակման վտանգը:

Օրիգինալ չի հնչի, բայց երևի տեղին կլինի հորդոր զգուշացումը՝ «հանգի՛ստ նստեք առանձնատեղներդ»:

Արմեն Հակոբյան

դիտվել է 1182 անգամ
Լրահոս
Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am