Գևորգ Պետրոսյան․ Եթե պարգեւատրվում են ոչինչ չանող նախարարները, ինչո՞ւ պիտի պատգամավորները չպարգեւատրվեն

Հրապարակը գրում է. ԱԺ պատգամավորները, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, մարտ ամսվա պարգեւավճարը կփոխանցեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։ Սա կարելի է համարել դարի մեկենասությունը, մեր պատգամավորները, որոնք չգիտես թե ինչու են ամեն ամիս պարգեւավճար ստանում, որոշել են մեծ լավություն անել հանրությանը՝ իրենց պարգեւավճարները փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարին։ Դժվար է պատկերացնել՝ ինչպես են խեղճուկրակ պատգամավորներն այս մեկ ամիսը յոլա գնալու առանց այդ պարգեւավճարի։

Նկատենք, որ ԱԺ-ում պատգամավորներ կան, որոնք իրենց անգործության, անբանության, դիլետանտության եւ այդ ամենից բխող վնասակարության համար առհասարակ աշխատավարձ չպիտի ստանային, ուր մնաց՝ պարգեւավճար, բայց ամեն ամիս պարգեւատրվում են ու այս մի ամսվա պարգեւավճարն էլ փոխանցում ընդհանուր հաշվեհամարին՝ համարելով, որ մեծ հերոսություն են անում։ Իսկ թե ինչու, իրենց կատարած որ մի հերոսական աշխատանքի դիմաց են նրանք պարգեւատրվում, ոչ ոք չգիտի։ Իրենք՝ նույնպես։ Ու ցավալին այն է, որ անգամ ընդդիմադիրներն այս անհիմն պարգեւավճարների արատավոր պրակտիկային չեն ընդդիմանում, որովհետեւ իրենք էլ են օգտվում դրանից։ Իհարկե, հասկանալի է, որ ԱԺ ղեկավարությունն այս «ավանդույթը» ներդրել է հատուկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների համար, որոնց մեջ ամենաշատն են պորտաբույծի կյանք վարող անբան պատգամավորները, բայց քանի որ չէին կարող իմքայլականներին տալ, ընդդիմադիրներին՝ ոչ, բոլորի համար են այս կարգը սահմանել։ Ու հիմա բոլորը՝ իշխանական, թե ընդդիմադիր, շատ գոհ են ԱԺ ղեկավարության այս որոշումից։
«Իմ քայլը» խմբակցության իրավաբան պատգամավորներից Արթուր Դավթյանը, օրինակ, մեզ հետ զրույցում ասաց, որ իր ստանալիք պարգեւավճարն արդեն փոխանցել է հաշվեհամարին։ Իսկ ստացե՞լ է արդեն, որ փոխանցել է, պատգամավորն ասաց․ «Չէ, իսկ պարտադի՞ր է ստանալը»։ Իսկ ինչի՞ դիմաց է ինքը պարգեւավճար ստացել, պատգամավորը շատ «օրիգինալ» պատասխան տվեց՝ պատգամավորական աշխատանքի։ Բայց պատգամավորական աշխատանքի դիմաց աշխատավարձ են ստանում, այլ ոչ թե պարգեւավճար։

Ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության պատգամավոր, դարձյալ իրավաբան ու ԱԺ-ում ամեն հարցով քարը քարին չթողնող, բայց այս հարցում զարմանալիորեն լուռ Գեւորգ Պետրոսյանն էլ դժվարացավ ասել, թե որ արդյունավետ աշխատանքի դիմաց են իրենք ամեն ամիս պարգեւավճար ստանում։ Բայց ինքն էլ է իր՝ դեռեւս չստացած պարգեւավճարը փոխանցել հաշվեհամարին։ Պարգեւավճարը կազմել է 152 հազար դրամ։ «Պարգեւավճարի ստացման վերաբերյալ ծանուցումը միշտ էդքան է եկել»,-ասաց նա։


- Պարոն Պետրոսյան, նախկինում է՞լ եք ամեն ամիս պարգեւավճար ստացել։

- Ոչ, նախկինում էդպիսի բան երբեք չի եղել․․․ եղել է, բայց դա օրենքով է, ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքով պատգամավորն ամառային արձակուրդից օգտվելիս եւս մեկ անգամ՝ բացի արձակուրդային գումարը, ստանում է խրախուսում՝ մեկ ամսվա աշխատավարձի տեսքով։

- Հիմա ի՞նչ օրենքով են պատգամավորներն ամեն ամիս պարգեւավճար ստանում։

- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով կարգավորված է հարցը։

- Դա Դուք նորմա՞լ եք գնահատում։

- Ինչո՞ւ պիտի աննորմալ գնահատեմ, եթե պարգեւատրվում են ոչինչ չանող նախարարները, ինչո՞ւ պիտի պատգամավորները չպարգեւատրվեն։

- Դրա համար էլ նախարարներին պարգեւավճարների համար այդքան քննադատում են, որովհետեւ պարգեւավճար ստանում են լավ աշխատանքի, լրացուցիչ արդյունք ցույց տալու համար։ Հիմա նույնը պատգամավորների մասով կարող են ասել։

- Դրա համար Դուք ոչ թե պետք է կատեգորիան վերցնեք, այլ կոնկրետ պատգամավորի աշխատանքը, որպեսզի արդարության սկզբունքը պահվի, որովհետեւ Աշխատանքային օրենսգրքի 6-րդ հոդվածի վերջին միտքն ավարտվում է նրանով, որ պետք է արդարության սկզբունքը պահել աշխատանքային հարաբերություններում։ Դուք մի՛ ասեք՝ պատգամավորը, Դուք ասեք՝ այ, էս պատգամավորը։

- Բայց խոսքը բոլոր պատգամավորների մասին է։

- Դե, հիմա, բոլոր պատգամավորները ստանում են խրախուսում, էդ մարդիկ որոշել են, որ․․․ էդ հարցի պատշաճ հասցեատերը ես չեմ։

- Առաջ, ասում են, ծրարով էին ստանում՝ չգիտես որտեղից, հիմա, ստացվում է, օրինական ձեւով են բյուջեն թալանում։

- Դուք դիմեք էն մարդուն, ով որ որոշում է պատգամավորներին խրախուսել, թող ինքն ապացուցի՝ որ պատգամավորն ինչ աշխատանքի համար է խրախուսվում։ Ես էսօր չեմ կարող, բարոյական առումով էլ կոռեկտ չէ, ճիշտ չէ, որ կարծիք հայտնեմ, ասեմ՝ էսինչ էսինչյանը չպետք է խրախուսվի։

- Դուք ամեն ամիս լա՞վ եք աշխատում եւ դրական արդյո՞ւնք եք ցուցաբերում։

- Ուրեմն ես ամեն ամիս կատարում եմ իմ աշխատանքային պարտականությունները։ Այսինքն՝ ես չպիտի գնահատեմ՝ լավ եմ կատարում, թե չէ, ժողովուրդը պետք է տեսնի, գնացեք ժողովրդին հարցրեք՝ Գեւորգ Պետրոսյանը լա՞վ է կատարում իր աշխատանքը, թե՞ չէ։

- Հիմա բարոյականության տեսանկյունից գուցե Դո՞ւք այդ հարցը բարձրացնեք՝ ասեք․ հարգելի՛ գործընկերներ, ենթադրենք, 10 պատգամավոր շատ լավ է աշխատում, ամեն ամիս 600 տոկոսանոց արդյունք է ցույց տալիս, բայց նաեւ կան պատգամավորներ, որոնք ոչինչ չեն անում, ինչի՞ հիման վրա են նրանք ամեն ամիս պարգեւավճար ստանում։

- Դա թող Ազգային ժողովի նախագահը որոշի, ինքը գնահատի՝ նայելով, թե որ պատգամավորն ինչ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որպես պատգամավոր՝ ինչ է անում էս կյանքում, ոչ թե գնում է, ամբողջ օրը իրենց տանը նստում հեռուստացույցով հետեւում է քաղաքական կյանքին։

- Բայց տպավորություն է, որ ընդդիմադիր պատգամավորներն էլ են այդ պարգեւավճարները ստանում, դրա համար այլեւս ձայն չեն հանում, քանզի ձեռք չի տալիս այդ մասին խոսելը։

- Չէ, էստեղ ձեռք տալու խնդիրը չի, խնդիրն այն է, որ դու, եթե կատարում ես աշխատանք, պետք է դրա համար վարձատրվես։

- Ու վարձատրվում եք։

- Հասկացանք՝ վարձատրվում ենք, հիմա եթե «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված է, կոնկրետ գրված չէ՝ այսինչ պարտականության համար, գրված է, որ հանրային ծառայողը նաեւ պարգեւատրվում է տարվա մեջ չորս անգամ։

- Բայց Դուք ամեն ամիս եք պարգեւատրվում։

- Ես ամեն ամիս չեմ պարգեւատրվում, ասում եմ՝ առաջին անգամ է եկել, հիմա չգիտեմ՝ էս ամիս մենք ենք հրաժարվել, մյուս ամիս կգա՞, թե՞ չէ։

դիտվել է 1056 անգամ
Լրահոս
«Ադրբեջանում սոցիալական բունտ է հասունանում». Կարեն Հովհաննիսյան «Ինչպես երբևէ՝ ծաղկում է խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը». Երվանդ Վարոսյան «Նիկոլի վարկանիշի անկումը տարածվում է ավելի արագ, քան կորոնավիրուսը»․ Վահան Բաբայան Հրդեհ Վանաձորում. երեխային փրկել են հարևանները Շուշան Փաշինյանի հորդորը (լուսանկարներ) Քաղավիացիայի կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում չվերթների մասին Ամբերդ գյուղում գտնվող ջրատարում հայտնաբերվել է կնոջ դի «Կան մարդիկ, որոնք ոչնչացնելով իրեր ու հոգիներ փախչում են...». Սարգիս Գրիգորյան Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին ԱՄՆ-ում ոստիկանությունը կրակել է լրագրողին (տեսանյութ) Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան (տեսանյութ) Մերժվածը Վիճակն անհույս է. իշխանության խորտակվող նավից փախուստը սկսված է Մետրոն գրվեց սառույցին, հերթը կորեական ավտոբուսներինն է. Կառավարությունը անհույս ծրագրերի սիրահար է Իշխանության վախճանի ուրվականը. Փաշինյանի ցայտնոտային քայլը Նիկոլ Փաշինյանը իրագործում է Կարեն Կարապետյանի ծրագիրը. գույքահարկը կբարձրանա 8-10 անգամ Սոցիալ-տնտեսական կոլապսի ենք մոտենալու Իրենց հայտարարագրերը թողած` ու՞մ հայտարարագրերի հետևից են ընկել. Ռոբերտ Հայրապետյան Տղամարդը պայթեցրել է 4 պայթուցիչ Կգա մի օր՝ Արման Սարգսյանը կդատապարտվի սուտ մատնության, պաշտոնական դիրքի չարաշահման համար․Ռ Հայրապետյան Այո՝ դիմակին, Ոչ՝ ձեռնոցին Վարչապետը նոր թվեր ներկայացրեց «Ռեանիմացիայում օրեցօր տեղերը պակասում են, բժիշկներից շատերը հոգնել են». Շանթ Ուռուտյան Սցենարը շատ դառն է ընթանում, պետք է զգոն լինել. Հայկ Անտոնյան Ձերբակալվել է Հրանտ Դինքի կնոջը մահվան սպառնալիքներով նամակ ուղարկած անձը
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները