«Ամեն բան լավ է լինելու, չընկճվե’ք». Մարդիկ աշխարհում ինքնակազմակերպվում են, օգնում եմ միմյանց

Աշխարհում կամաց-կամաց համակերպվում են կորոնավիրուսի փաստի հետ, և ավելին՝ ի հայտ են գալիս նրա ընձեռած դրական հնարավորությունների մասին մեկնաբանություններ ու վերլուծություններ:

Կորոնավիրուսով վարակվել են հանրահայտ մարդիկ, հեռուստաաստղեր, օրինակ՝ հայտնի դերասան Թոմ Հենքսը, նրա կինը՝ Ռիթա Վիլսոնը: Թոմ Հենքսը, հիշեցնենք, վարակվել է՝ գտնվելով Ավստրալիայում, որտեղ մասնակցում է Էլվիս Փրեսլիի մասին ֆիլմի, բնականաբար, արդեն ընդհատված նկարահանումներին։ Այդ ֆիլմում Հոլիվուդի լեգենդ Հենքսը կատարում է Էլվիս Փրեսլիի երկար տարիների մենեջեր, գնդապետ Թոմ Փարքերի դերը։

Օրերս նաև հայտնի դարձավ, որ վարակվել է «Գահերի խաղը» հայտնի սերիալի դերասաններից Քրիսթոֆեր Հիվյուն, ով ֆիլմում կատարել է Թորմունդ Ջայանթսբեյնի դերը։ «Բարևներ Նորվեգիայից։ Ավաղ, պետք է հայտնեմ, որ COVID-19 վարակի ստուգումը դրական պատասխան է տվել, ես և ընտանիքս հիմա ինքնամեկուսացվել ենք, այդ վիճակում կլինենք այնքան, որքան պահանջում է կարգը», - գրել է դերասանը։ «Կան մարդիկ, ովքեր կարող են շատ ավելի ծանր տանել վարակը, ուստի բոլորին հորդորում եմ լինել առավել աչալուրջ, զգուշավոր, լվանալ ձեռքերը, այլոց հետ շփվելիս պահել առնվազն 1,5 մետր հեռավորություն, հարկ եղած դեպքում ինքնամեկուսացվել, այդպես դուք կարող եք նպաստել վիրուսի տարածումը կանխելուն», - հանրությանը հորդորել էր նորվեգացի աստղը։

Հիվանդացել է նաև բրիտանացի հայտնի դերասան Իդրիս Էլբան, ով այդ մասին հայտնել է Թվիթերում տեղադրած գրառմամբ։ Նա նշել է, որ իր մոտ ստուգման արդյունքն է դրական, սակայն ախտանշաններ՝ ջերմություն կամ այլ գանգատներ չունի։ Էլբան էլ է հայտնել կամավոր կարանտինի ենթարկվելու մասին։ Նա որոշել էր ստուգվել այն բանից հետո, երբ պարզել է, որ շփվել է ախտահարված անձի հետ։

Բոլոր վարակված աստղերն ընդգծում են՝ վիրուսը հաղթահարելի է։ «Ոչ մի դեպքում չընկճվեք, միասին մենք կարող ենք կռվել վիրուսի դեմ և կանխել մեր հիվանդանոցներին ու ամբողջ առողջապահության համակարգին սպառնացող ճգնաժամը», նշել է նորվեգացի դերասան Քրիսթոֆեր Հիվյուն։

Արդեն 2 ամսից ավելի ողջ երկրագնդում հիմնական լուրերում կորոնավիրուսի համաճարակն է: Լրատվամիջոցների հրատապ լուրերը միայն նոր հիվանդության, վարակվածների թվի ու մահվան դեպքերի մասին են, կադրեր՝ անսովոր լռությամբ ու ամայությամբ քաղաքներից, փակվող սահմանների մասին, տնտեսության անորոշության մասին:

Սակայն այս արտառոց պայմաններում հարյուրավոր մարդիկ չեն ընկրկում, փորձում են լուծումներ գտնել՝ ապրելու, ստեղծագործելու և ուրիշներին օգնելու համար:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ Իտալիայում, որն այժմ համարվում է նոր կորոնավիրուսի էպիկենտրոնը, մեծ ու փոքր քաղաքներում ակտիվիստներն արշավ են սկսել. պատշգամբներից պաստառներ ու դրոշներ են կախում հատուկ ուղերձով` "Andrà tutto bene"` «Ամեն ինչ լավ է լինելու»: Վերջին օրերին էլ նո՛ր պաստառներ են հայտնվել՝ «Արյունդ կյանք է, օգնի՛ր ուրիշին» գրառմամբ: Իտալական ֆուտբոլի` «Ռոմա»-ի լեգենդներից Դանիելե դե Ռոսսին առաջիններից մեկն է հետևել կոչին, արյուն հանձնել և սոցցանցերով ուղերձ հղել երկրպագուներին` «Չվախենաք, ինչ էլ լինի, մենք պետք է օգնենք միմյանց, հատկապես` հիմա»: Ըստ Reuters-ի, մի քանի օր է` Հռոմի փողոցներում` Կարմիր խաչի մեքենաների մոտ, հերթեր են` դոնորական արյուն հանձնելու համար:
Իրանում, որն Իտալիայից ու Չինաստանից հետո երրորդն է աշխարհում վարակվածների ու մահացածների թվով, մի խումբ ուսանողներ որոշել են բժշկական դիմակներ կարել: Թեև պաշտոնական աղբյուրներն այս մասին չեն խոսում, սակայն անկախ աղբյուրները պնդում են` երկրում բժշկական սարքավորումների ու դեղամիջոցների խիստ կարիք է զգացվում: «Մեզ կառավարության քայլերը չէին գոհացնում, այդ իսկ պատճառով, որոշեցինք ինքներս գործի անցնել», - ըստ ռադիոկայանի՝ ասել է ուսանողներից մեկը: Reuters-ի հաղորդմամբ` այս նախաձեռնության արդյունքում հնարավոր է եղել լուծել բժշկական դիմակների հարցը հիվանդանոցներից մեկում, որտեղ հարյուրավոր մարդիկ են բուժվում:

Ամերիկյան բժշկական քոլեջի ուսանողներից մեկն էլ` ընդամենը 20 կամավորների հետ, հաջողել է զանգվածային արշավ նախաձեռնել տարեցներին սնունդ և դեղորայք հասցնելու համար: Ամեն ինչ սկսվել է անցած շաբաթ` ֆեյսբուքյան մի գրառմամբ: Այսօր արդեն Shopping Angels-ին` Հրեշտակ գնորդներին են միացել կամավորներ այլ նահանգներից, ինչպես նաև գործարարներ, առաջարկելով սնունդ ու ֆինանսական միջոցներ` առավել կարիքավորներին օգնելու համար:

Ֆլորենցիայի հայտնի պատկերասրահը` Ուֆֆիցին, որոշել է դեղահաբեր արտադրել կորոնավիրուսի դեմ, բայց, ոչ թե բժշկական, այլ` մշակութային: Տասն օր առաջ փակված թանգարանը ֆեյսբուքյան էջ է բացել և հիմա օնլայն է ցուցադրում իր հարուստ ժառանգությունը: Ամեն օր` մեկ գործ: «Մենք ստիպված էինք փակել թանգարանը, սակայն ոչինչ չի խանգարում բացել այն արվեստասերների առաջ թվայնացված տարբերակով, մտնել ցանկացած իտալացու և աշխարհում յուրաքանչյուրի տուն, ով ուզում է, բայց չի կարող այս պահին այցելել մեզ», - ասում է պատկերասրահի ներկայացուցիչ Քրիստիան Սպադոնին:

Նախաձեռնությունը, ի դեպ, խորհրդանշական անվանում ունի` «Ուֆֆիցիդեկամերոն»` հիշեցնելով իտալական Վերածննդի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը, որի գլխավոր հերոսները ևս ժանտախտի ժամանակ մեկուսացել էին երկու շաբաթով, ինչպես մեր օրերում, և միմյանց հետաքրքրաշարժ պատմություններ էին պատմում` առօրյա ձանձրույթը հաղթահարելու համար: «Բոկաչչիոն դեռ 14-րդ դարում էր իր նովելներով մեզ տվել համաճարակին դիմանալու դեղատոմսը», - կատակում են իտալացիները:

Իտալուհի Ֆրանչեսկա Վալագուսսան նովելների փոխարեն առայժմ նոթեր է գրում` մե՛ր օրերում կարանտինին դիմանալու, իրավիճակին այլ կերպ նայելու և համաճարակից դասեր քաղելու վերաբերյալ: «Գուցե սա մեզ օգնի վերաարժևորել կյանքը», - ասում է Ֆրանչեսկան, որ մի քանի շաբաթ է` փակված է սեփական բնակարանում: «Կարծում ենք` մենք կարող ենք նաև դասեր քաղել այս ամենից... հիմա լիուլի ժամանակ ունենք, որ նստենք ու խորհենք` ինչպես ենք ապրում մեր կյանքը, հասկանանք` ինչ ունենք, ինչի ենք հասել և է՛լ ավելի գնահատենք այն, ինչ երեկ դեռ սովորական ու անկարևոր մի բան էր թվում»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2495 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am