Իվանկա Թրամփի հետ նախորդ շաբաթ հանդիպած ավստրալացի նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Ավստրալիայի ներքին գործերի նախարար Պիտեր Դաթոնի մոտ Վաշինգտոնից վերադառնալուց մի քանի օր անց, որտեղ վերջինս հանդիպումներ էր ունեցել Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի և ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրի հետ, կորոնավիրուս է հայտնաբերվել, այս մասին գրում է CNN-ը:
Դաթոնն իր հայտարարության մեջ նշել է, որ իրեն «նորմալ» է զգում, սակայն մտավախություն ունի, որ կարող է վարակած լինել նաև կառավարության մյուս անդամներին և վարչապետ Սքոթ Մորիսոնին: