Նիկոլ Փաշինյանն արագորեն ինքնամեկուսացավ. կորոնավիրուսը ո՛ւմ շունն էր, այն էլ՝ կծա՛ն շունը

Սիրելի ժողովուրդը և նույնիսկ չսիրելիները, մի խոսքով՝ բոլորս «առաջին ձեռքից», լայվով տեղեկացանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքով ինքնամեկուսացել է Սևանի թերակղզու կառավարական առանձնատանը: Պատճառը կորոնավիրուսի կամ ինչպես գիտականորեն են ասում՝ COVID-19 վիրուսի վարակն է:

Տեղեկացանք նաև, որ տիկին Աննա Հակոբյանը օրերս հանդիպում է ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ, իսկ վերջինիս ամուսնու մասին լուր էր տարածվել, թե նա էլ է վարակվել: Ճիշտ է, հետո այդ տեղեկությունը հերքվել էր, բայց Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը որոշել են այնուամենայնիվ թեստ հանձնել ու, համենայն դեպս, ինքնամեկուսանալ: Խելամիտ մոտեցում է, իհարկե: Զգուշավորին Աստված է պահպանում: Ու, մարդկայնորեն, ցանկանում և հուսով ենք, որ պարոն Փաշինյանի ու Աննա Հակոբյանի մոտ առողջական առումով ամեն ինչ նորմալ կլինի: Ինչպես Փաշինյանը կասեր՝ թու-թու-թու...

Այլ բան է ուշադրություն գրավում, իսկ ստեղծված իրավիճակում ուղղակիորեն աչք ծակում: Այն, թե ինչպես վտանգին, անգամ կարելի է ասել՝ վտանգի կասկածին արձագանքեց Նիկոլ Փաշինյանն անձամբ: Այն նույն Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր՝ «կորոնավիրուսն ո՜ւմ շունն ա»: Այն նույն Նիկոլ Փաշինյանը, որ ցուցադրաբար արհամարհում, բանի տեղ չէր դնում բազմաթիվ հորդորները, զգուշացումները, նաև՝ քննադատական ակնարկները ու շարունակում էր ընդամենը ՍԴ մի քանի դատավոր փոխելու համար հրահրած հանրաքվեի քարոզարշավը:

Իրեն ասում էին, որ չի կարելի մարդկանց կուտակումներ, զանգվածային միջոցառումներ, հավաքներ կազմակերպել ու անցկացնել: Իսկ Նիկոլ Փաշինյանը բանի տեղ չէր դնում: Մեղմ ասած: Իսկ եթե ոչ էլ՝ մեղմ ասած, իր քարոզչական «աջակցության խմբերը» նման սթափ զգուշացումներն անգամ հակահեղափոխականների դավ ու դավադրություն էին գնահատում: Սա՝ դեռ չասած այն մասին, որ կորոնավիրուսի վարակի թափանցման ու դրա տարածումը հնարավորինս կանխելու համար Փաշինյանի կառավարության ուշացումով ձեռնարկած քայլերը դիպվածային էին, պահի մղումով: Իր գլխավորած կաբինետի անդամներն անգամ հակասական բաներ էին ասում՝ է՛լ ավելի շփոթեցնելով հանրությանը, որի մոտ բնական անհանգստությունն արդեն խուճապին վերածվելու նշաններ էր ստանում:

Բայց մարտի 13-ի ուրբաթը, ինչպես դա անխուսափելիորեն պատահում է կյանքում, ավելի վաղ վրա հասավ, քան՝ շաբաթը: Եվ, խնդրեմ՝ Նիկոլ Փաշինյանն արագորեն ինքնամեկուսացավ: Կորոնավիրուսը, փաստորեն, այնուամենայնիվ ո՛ւմ շունն էր, այն էլ՝ կծա՛ն շունը:

Վստահ եմ, որ «նախկին հանցավոր, կոռումպացված, թալանչի և այլն ռեժիմը» (իր բառապաշարն է, գիտեք) Սևանի կառավարական առանձնատունը կահավորել է ոչ միայն կեցության, այլև պետական մարմինների կառավարման կապի ու այլ տեխնիկական միջոցներով: Այնպես, որ եթե որևէ վարչապետ այնտեղ մեկուսանա էլ՝ կպահպանի պետական կառույցների վրա հսկողությունն ու կառավարելիությունը:

Բայց առանցքային հարցն այն է, որ որևէ վարչապետ կամ կառավարիչ նախ ինքնակառավարումն ու ինքնատիրապետումը չկորցնի, որպեսզի կարողանա որևէ բան, առավել ևս՝ պետական մեքենա կառավարել:

Մինդեռ, ասում են, որ անցյալ տարի, երբ նորանկախ Հայաստանի առայժմ ամենից արդյունավետ ղեկավար՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապօրինի կալանքից մի քանի օրով օրինականորեն ազատվել էր, Նիկոլ Փաշինյանը յուրովի ինքնամեկուսացման մեջ էր հայտնվել, այնպես, որ դա նկատելի էր եղել իշխանության վերին օղակներում: Ինքնամեկուսացել, ինքնամեկուսացել էր, ի վերջո որոշել, որ պետք է կազմակերպի գործադիր և օրենսդիր իշխանությունների խայտառակ հարձակումը դատական իշխանության վրա: Ճակատագրի յուրօրինակ հեգնանք է, որ Սահմանադրական դատարանի վրա ձեռնարկած այս հարձակման ու երկրում բացարձակ անձնապետություն հաստատելու ընթացքն էլ կորոնավիրուսի վարակի վտանգով է, կարծես, ընդհատվում:

Առհասարակ, տիեզերական հավասարակշռության օրենքներով՝ երբ մի տեղ չափից ավելի չարություն ու ատելություն է կուտակվում, այն անհետևանք չի ցնդում, չի անհետանում, իսկ երբեմն էլ դրսևորվում է բոլորովին այլ եղանակներով:

Արմեն Հակոբյան

դիտվել է 1441 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am