Չգիտեմ, թե կորոնավիրուսն ո՛ւմ շունն է, բայց ինտենսիվ աղոթեք, որ ձեր վրա չհաչա

Վարչապետ Փաշինյանը, այսպես ասեմ՝ ինքնատիպ պատկերացում ունի սուր-վարակիչ հիվանդությունների, դրանց տարածման, տարածումը կանխելու միջոցների մասին: Չափազա՛նց ինքնատիպ:

Այ, օրինակ, աշխարհով մեկ արդեն տարածվել է կորոնավիրուսը, է՛լ ավելի սաստիկ տարածվել է դրա տարածման խուճապը: Իսկ մեր երկրի մշտահեղափոխական վարչապետն ասում է՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, թու-թու-թու...

Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ ես չգիտեմ, թե կորոնավիրուսն ո՛ւմ շունն է: Բայց տեսնում եմ, որ այդ «շունը» որ երկրում թեկուզ մի թեթև հաչում է, այդ երկրներում արտակարգ միջոցների են դիմում, կարանտին են հայտարարում, ուղևորափոխադրումներն են կրճատում կամ դադարեցնում, դպրոցներ ու համալսարաններ են արձակուրդ ուղարկում: Մի խոսքով, կարանտինային խիստ միջոցների են դիմում, որպեսզի հնարավորինս նվազեցնեն ու սահմանափակեն մարդկանց շփումը, մարդկային մեծ հոսքերն ու կուտակումները:

Իսկ Հայաստանո՞ւմ ինչ են անում: Ճի՛շտ է, իշխանության ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անկապ հանրաքվեի քարոզարշավ են անում, միտինգներ, քաղաքային ու գյուղական հրապարակներում մարդկանց են բերում-կուտակում, երեխաների, դպրոցականների, այդ թվում: Մի խոսքով՝ Հայաստանում անում են հակառակը այն բանի, ինչ անում են հետամնաց ու վախվորած Չինաստանում, Իրանում, Իտալիայում, բժշկությունից հեռու ԱՄՆ-ում ու անկազմակերպ Դանիայում, դեռ մնացածին էլ չհաշված: Դա կորոնավիրուսի դեմ պայքարի կրեաԾիվ ու «թավշյա՜, ոչ բռնի» եղանակ է. որքան շատ մարդկանց իրար գլխի հավաքենք, այնքան արագ կկանխվի կորոնավիրուսի տարածումը: Չէ՞ որ նա, այդ կոռումպացված, հանցավոր կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ...

Հայաստանի իշխանավորները իրենց ձևերն ունեն կորոնավիրուսի հախից գալու. ՀՔԾ պետն ու «հեղափոխության պահապանները» վիրուսի ձեռքերն ամուր բռնում են, Ստյոպա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանն անակնկալ տրորում են էդ վիրուսի ոտքերը, դրա աչքերը ցավից չռվում են, և հենց այդ պահին մոտենում է Նիկոլ Փաշինյանն ու վիրուսի չռված աչքերի մեջ նայելով ասում՝ «թու-թու-թու»... Մահու չափ սարսափահար եղած վիրուսը թողնում ու փախչում է դեպի Արևելք ընկած հարևան երկիր...

Իսկ եթե լուրջ: Բայց հնարավո՞ր է լուրջ վերաբերվել կառավարության ղեկավարի մակարդակով դրսևորվող անլրջությանը: Եթե լուրջ, ապա կորոնավիրուսի տարածման վտանգը առկա է ու իրական է: Այնքան իրական, ինչպես պաշտոնապես հաստատված վարակման 4 դեպքը: Ու ցանկացած կառավարության, իշխանության (լինի այն ժողովրդական, բռնատիրական, միապետական, պառլամենտական և այլն) գլխավոր խնդիրն է կանխել մարդկային կուտակումները, այլ ոչ թե հանրահավաքներ նախաձեռնել ու մարդկանց կուտակումներ ստեղծել: Իսկ ո՞վ կարող է վստահ լինել, որ Փաշինյանի քարոզարշավի համար հավաքված բազմության մեջ ոչ մեկն այդ չարաբաստիկ վիրուսի կրող չէ: Առողջապահության նախարարից տեղեկա՞նք ունեն, ի՞նչ է: Թե՞ դա այդպիսի «հայկական ռուլետկա» է, թու-թու-թու ասենք, ու... ինտենսիվ աղոթենք, որ վիրուսը բոլորին շրջանցի:

Հա, էլի, այդ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում բժշկությունից ու վարակներից ի՛նչ են հասկանում, որ մի հատ էլ պանդեմիա են հայտարարում կորոնավիրուսի հետ կապված: Այ, պողոսների մեծն առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ է հասկանում, թե ինչպես է պետք կորոնավիրուսի հախից գալ. պետք է հնարավորինս շատվորով հավաքվել, իրար վրա փռշտալ ու արտաշնչել: Ու՝ վերջ:

Կարճ ասած, համարյա անեկդոտ է:

2020 թվական, մարտ, մեր օրեր: Աստված վերից նայում է, տեսնի՝ ինչ կա-չկա: Տեսնում է Պարսկաստանում դիմակներով են մարդիկ ման գալիս, լրիվ հիմնարկները փակ, կարանտին, մի խոսքով: Նայում է Հռոմի կողմը՝ ֆուտբոլիստները դատարկ ստադիոններում են գլադիատորություն անում, ու առհասարակ, Եվրոպայով մեկ կարանտին է: Նայում է Ամերիկայի կողմը՝ լրիվ փակ, ոչ ավտո է գնում-գալիս, ոչ էլ ինքնաթիռ...

Նայում է Հայաստանին ու ի՜նչ տեսնի. Հանրապետության հրապարակում մի 50 հազար հոգի իրար գլխի են հավաքված, մորուքավոր մեկն էլ ելույթ է ունենում.

-Կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա... Էկեք էս մի փռշտոցով էլ հավաստենք մեր ազգի բարձր իմունիտե՜տը, դըմփ-դըմփ թու, դըմփ-դըմփ թո՜ւ...

Աստված բժշկական շնչադիմակը հանում է, երկու ձեռքով գլուխը բռնում ու.

-Ա-աա՜, էս հայերն էլի հույսն իմ վրա են դրել:

Հա-փչիիի՜...

Արմեն Հակոբյան

դիտվել է 3176 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am