Փաշինյանը հավեսով օգտվում է նախկինների գրած օրենքով տրվող արտոնություններից, ուղղաթիռից ու... «փիլիսոփայում» նախկինների ՍԴ-ի մասին

Իբր թե՝ օրենք չխախտելու նկատառումից ելնելով, հակասահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում վարչապետ Փաշինյանը արձակուրդ է վերցրել: Նրա իշխանության մի քանի ներկայացուցիչներ ևս: Բայց քարոզարշավին մասնակցելու ընթացքում արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանն անթաքույց օգտվում է պետության կողմից տրամադրվող սպասարկման ծառայություններից: Մասնավորապես, պետական ծառայողական ավտոմեքենայից, բարձրաստիճան պաշտոնյաների սպասարկման համար նախատեսված օդային փոխադրամիջոցից՝ ուղղաթիռից: Հասկանալի է, որ պետական միջոցներն օգտագործվում են «Այո»-ի քարոզարշավի իրականացման ժամանակ:

«Ոչ» քարոզչական կողմը բավականին հիմնավորված ուշադրություն էր հրավիրել այդ խնդրի, մասնավորապես՝ «թիվ 1» ուղղաթիռը քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ի սպաս դնելու վրա:

Նիկոլ Փաշինյանի պատասխանը որքան սպասելի էր, նույնքան էլ թույլ և խոցելի: Սպասելի մասն այն էր, որ մի առիթով արդեն ասել էր արդեն, թե բա՝ ուղղաթիռը պիտի շահագործվի, որ չժանգոտի: Կրկնեց: Իսկ խոցելի և թույլ մասը Նիկոլ Փաշինյանի այս հակադարձումն է, թե՝ «...Ասեմ, որ Մեղրիից այստեղ (Քաջարան) էլ եմ եկել պետական մեքենայով, ինչո՞ւ, որովհետև չեմ կարող չգալ, ժողովուրդ ջան։ Որովհետև այդ «ոչիստների» ժամանակ ընդունված օրենքի համաձայն՝ վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա և նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պահպանությունից»:

Էլի գործ ունենք հարցերը խեղաթյուրելու և այդպես սղղացնելու փաշինյանական «կլասիկ» գործելակերպի հետ: Նախ, խոսքն ամենևին էլ հատուկ պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնյայի այդ պահպանությունը կամ անվտանգությունն ապահովելու մասին չէր: Պետք չէ «ճանճերը խառնել կոտլետներին»: Խոսքը պետական բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող ուղղաթի՛ռը պետական միջոցներով օգտագործելու մասին է:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ կարող էր առնվազն կուսակցական միջոցների հաշվին մասնավոր ուղղաթիռ կամ թեկուզ նույն ուղղաթիռը վարձակալել: Դրա իմաստն այն կլիներ, որ ուղղաթիռի այդ թռիչքի համար ծախսերը կկատարվեին ոչ թե պետական բյուջեից, այլ՝ «իմքայլական» ֆոնդերից, որ այդպես ճոխ-ճոխ, օրենքով սահմանվածից էլ կրկնապատիկ ավելի հավաքել էին բերման ենթարկված գործարար շրջանակներից: Հիմա էլ ձեռքները էլ հո քարի տա՞կ չեն, փողեր էլ ունեն, փողատուներ էլ:

ԲԱՅՑ:

Ամենից շքեղն, իհարկե, Փաշինյանի «ինքնախոստովանական ցուցմունքն» է: Այն, որ ասում է, թե գիտե՜ք, այդ «ոչիստների» ժամանակ ընդունված օրենքի համաձա՜յն... վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա և նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պահպանությունից: Այսինքն, ինքն, իբր չէր ուզի, կհրաժարվեր, բայց, էն կոռումպացված, հանցավոր ռեժիմն օրենքում գրել է, որ... Դե, ինքն էլ՝ օրինապահության մարմնավորում, ո՞նց խախտի նախկին, հանցավոր, կոռումպացված ռեժիմի գրած օրենքը: Չի կարելի, չէ՞...

Շա՜տ ծիծաղելի է հնչում, շա՜տ կեղծ ու միանգամայն երկդիմի:

Այսինքն, ուղղաթիռն ու պաշտոնական մյուս «հաճույքները» «ոչիստների» ժամանակ ընդունած օրենքներով Փաշինյանին անձնապես դուր են գալիս և հաճույքով ու բոլ-բոլ օգտվում է: Բայց այ, «ոչիստների» ժամանակ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված մի քանի դատավորների գործից հեռացնելը համարվում է համազգային նշանակության գերհրատապ հարց: Բա եթե այդքան «սկզբունքային» եք, նախ «ոչիստների» ժամանակավա ուղղաթիռային շրջագայությունների օրե՛նքը փոխեիք: Քավ լիցի, ԱԺ-ն էլ է ձեր ոտքերի տակ, կառավարությունն էլ:

Այսինքն, «ոչիստների» ժամանակ ընդունված օրենքները, որոնք անձամբ Նիկոլ Փաշինյանին արտոնություններ ու աղայական վայելքների հնարավորություն են տալիս, լա՜վն են, փոխել պետք չէ: Իսկ ա՛յ, ՍԴ կազմը պետք է փոխել: Փաշինյանի իշխանությանն շտապ կարգով կամակատարներ են պետք, որ ինքն ինչ էլ անի, նրա մարմնի տարբեր հատվածները համբուրելու կամ նույնիսկ ուտելու ցանկություն հայտնող ֆեյք կամ պաշտամունքախեղ եղածների նման, կուճիները տմբտմբացնեն, թե՝ «սահմանադրորեն է, օրենքով է...»:

Սա, եթե կուզեք այն նույն մերժված, բայց հավեսով հագած «կոստյումի» ժիլետի աստառն է:

Արմեն Հակոբյան

դիտվել է 1139 անգամ
Լրահոս
Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան Ինչ ունեն անելու Ռուսաստանի հայերը․ Բաղդասարովը փակագծեր է բացում (video) Առանց Կիրանցի, խաղաղություն չի՛ լինելու․ Մի օր թուրքը ձեր դուռն է հասնելու․ կիրանցիներ (video) Քարոզչության պատճառով թուրք հանրության շրջանում ՀՀ-ի և հայ ազգի նկատմամբ տրամադրությունները բացասական են. Մելինե Անումյան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am