Ժողովուրդը ոչ մեկին չի լիազորել սեռաշեղվածներին ու մետրոյի կայարաններում «տռճիկ տվողներին» 20 մլն. տրամադրել. Գևորգ Պետրոսյան (video)
Այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, խոսելով պարգևավճարներից, ասել է. Հայաստան-սփյուռք հարաբերությունները մի՞թե գտնվում են մեր համար ցանկալի կետում: Ընդհակառակը, նախարարությունը լուծարելով՝ մենք մեր հարգարժան սփյուռքահայերին ուղղակի, կարող ենք ասել, նեղացրեցինք: Ի՞նչ է այդ մարդկանց ուզածը՝ ընդամենը ուշադրություն, հարգանք: Դա արանքից հանեցինք, բերեցինք ինչ-որմի գրասենյակ, որի ոչ մի աշխատողի այստեղ երդվում եմ՝ ոչ մեկը չի ճանաչում, բայց մարդիկ պարգեւատրվել են:Դրա համար, որ ասում ենժողովրդից թալանածը ժողովրդին, ժողովուրդը պիտի հնարավորություն ունենա վերահսկել պետական միջոցների ծախսը: Ժողովուրդը երբեւէ որեւէ մեկին չի լիազորել գնա սեռաշեղվածների վրա 20 մլն պետական բյուջեից հատկացում աել կամ մետրոյի կայարաններում տռճիկ տալու համար 2,5 մլն. փող տան: