Ինչ նպատակով է Արևշատի գյուղապետարանը մսեղեն և խմիչք գնելու. կարծում եք ցուցակը սրանով ավարտվո՞ւմ է

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի Արեւշատ համայնքը ներկայացրել է 2020 թվականի գնումների ծրագիրը։ Գյուղապետարանը մտադիր է գնել գրասենյակային պարագաներ, մաքրության համար անհրաժեշտ իրեր։ Համայնքապետարանը կգնի 2317 լիտր 400 դրամ արժողությամբ ռեգուլյար տեսակի բենզին՝ ընդհանուր առմամբ ծախսելով 950 000 դրամ։ Դրանից մի քիչ ավելի՝ 960 հազար դրամ, Արեւշատի համայնքապետարանը կծախսի հուշանվերներ եւ խորհրդանշական նվերներ ձեռք բերելու համար, ընդ որում, չկան տվյալներ, թե ինչ քանակի եւ արժողությամբ հուշանվերների մասին է խոսքը։

Համայնքապետարանը մտադիր է նաեւ պարենային ապրանքներ գնել՝ 40 հատ 2400 դրամանոց օղի, 40 հատ 1500 դրամանոց գինի, 10 հատ 5000 դրամանոց կոնյակ, 60 հատ 1000 դրամանոց երշիկ, 52 կգ խոզի միս՝ 2500 դրամ արժողությամբ։ 40 կգ տավարի տեղական, փափուկ միս ձեռք բերելու համար համայնքապետարանը նախատեսել է 120 հազար դրամ, նույնքան նաեւ ոչխարի միս ձեռք բերելու համար, հավի բդի համար ավելի քիչ՝ 40 հազար դրամ։

Կարծում եք ցուցակն այսքանով ամփոփվո՞ւմ է։ Իհարկե, ոչ. 10 կգ 2500 դրամանոց շոկոլադ, 50 կգ 400 դրամանոց խնձոր, նույն քանակի տանձ, որի գինը, սակայն, ավելի բարձր է՝ 600 դրամ։ Ցանկում կա նաեւ նարինջ, բանան, հաց, հանքային ջուր, հյութեր, պանիր, բանջարեղեն, զեյթուն։ Ֆուրշետների եւ ճաշկերույթների կազմակերպման համար կհատկացվի 300 հազար դրամ։ Միայն այս ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերման համար գյուղապետարանն իր բյուջեից կծախսի մոտ 3 մլն դրամ։

Միեւնույն ժամանակ նշենք, որ համայնքապետարանն իրականացնելու է գրունտային ճանապարհների, ջրամատակարարման, փողոցների լուսավորության ցանցերի նորոգման եւ տարաբնույթ այլ աշխատանքներ։ Բացի դա, գումար է հատկացվելու նաեւ ջրամատակարարման, գազասպառման եւ այլ ծառայությունների համար։

Թե ինչ նպատակով է գյուղապետարանը մսեղեն, միրգ, խմիչ գնելու, պարզեցինք Արեւշատի գյուղապետ Սայադ Խաչատրյանից։ Նա նշեց՝ գյուղում մի քանի տոնակատարություններ են անցկացնելու։ «Շուշիի հաղթանակի օրվա, մեր գյուղի տոնի առթիվ հավաքվում ենք գյուղով։ Հուշարձան ենք գնում, ծաղիկներ տանում, ամբողջ գյուղով հավաքվում ենք, նշում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Սայադ Խաչատրյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 398 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am