Սրացումներ՝ սահմանին. Ի՞նչ է ուզում Ալիևը

Ըստ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության՝ մարտի 5-ի երեկոյան Տավուշի ուղղությամբ «հայկական գնդակից վիրավորվել», ապա հիվանդանոցում մահացել է զինծառայող, Փաշազադե Օրխան Նազիմ օղլուն, երեկ հայտնեց Ռազմինֆոն: Նշենք, որ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 12 կորուստ։

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։

«Արդեն մի քանի օր է նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու։ Այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանական կողմի վրա»։
Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը սկսել է պարբերաբար սահմանային իրավիճակը լարել՝ դիմելով տարբեր սադրանքների:

Անցյալ ամսվա վերջին էլ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել էր հայ զինծառայող: «Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է, ադրբեջանական հանրության համար։ Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։ Դեռ ավելին. Հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում», այդ օրերին նշել էր Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանական կողմը նույնպես հայտնել էր զինված ուժերի զինծառայողի զոհվելու մասին։ Երկրի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ղազախի շրջանի Ղուշչու Այրիմ գյուղի ուղղությամբ սահմանային մարտական դիրքում, որը տեղակայված է Հայաստանի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղից ոչ հեռու, հայկական Զինված ուժերի կողմից հրադադարի խախտման հետևանքով սպանվել է սահմանապահ Իբրահիմ Վելիևը։ Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները պնդել էին, թե իբր՝ «դիվերսիայի փորձի» կանխման ընթացքում կորուստներ է կրել նաև հայկական կողմը։

Ադրբեջանի իշխանությունները Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհրդի համատեղ նիստերից հետո անցել են «հարձակման»: Ամեն ինչ արվում է, որպեսզի ստեղծված իրավիճակը մեղքը բարդվի հայկական կողմի վրա: Մյունխենում Փաշինյան-Ալիև հրապարակային բանավեճից դեռ փոքր-ինչ առաջ էլ Ադրբեջանը սկսել էր հայկական կողմին մեղադրել բանակցային գործընթացը փակուղի մտցնելու մեջ:

Փաշինյանի մի քանի հայտարարությունները, թե՝ Լեռնային Ղարաբաղում ոչ թե տարածքների, այլ անվտանգության ապահովման հարցն է կարևոր, ապա՝ Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի իշխանությունների և պաշտպանական գերատեսչությունների համատեղ քննարկումները լրացուցիչ ազդակ էին, որ հայկական կողմը գոնե այս փուլում լուրջ զիջումների չի գնալու, ավելին՝ Բաքվից է սպասում պատասխաններ, թե ինչ կարող են նրանք զիջել:

Այս իրավիճակում, դեռ անցյալ ամիս արձանագրել էինք, որ չի կարելի բացառել սահմաններում իրավիճակի կտրուկ լարումը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3249 անգամ
Լրահոս
Чья корова бы мычала, твоя бы молчала Ո՛Չ հակասահմանադրական հանրաքվեն հակասահմանադրական ճանապարհով չեղարկելուն Հայաստանում կան կորոնավիրուսի հազարավոր վարակակիրներ, որ նույնիսկ իրենք չգիտեն, որ վարակակիր են. վարչապետ «Երևան Սիթի» սուպերմարկետում ձեռնոցների գինը մեկ օրում գրեթե կրկնակի աճել է Համեմատության մոդայիկ մեթոդաբանություն․ նախորդ տարիների վիճակագրական տվյալները հայտարարվում են անարժանահավատ Վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս «Այո»-ի հաղթանակի շանս չունի Հույսներդ կտրե՛ք Նիկոլի կլոններից` նրանք բոլորը մեկ են, մի սանրի կտավ են Կարգելվի մուտքը Սարդարապատի հուշահամալիր Մենք գիտենք կորոնավիրուսի ցուցանիշները զրոյացնելու ձևը. Նիկոլ Փաշինյան (video) Վահագն Հովակիմյանը պետք է որոշի՝ ինքն է՞ դատվում, թե՞ Բուքիքիոն ու Սերժ Սարգսյանը.Մարուքյան (video) Էս իշխանությունը պատրաստ է՞ իր սխալներից դասեր քաղել,ոչ թե զբաղվել «թայֆաբազությամբ».Էդմոն Մարուքյան (video) Ինչ «ջուռի» մարդ ասես կա ԱԺ-ում. «Իմքայլական»-ի կոշտ ելույթը (video) Համավարակի պայմաններում Արսեն Թորոսյանն ունի ժամանակ դատարկաբանությանը մոտ գրառումներ անելու․ Գևորգ Գեորգիսյան (video) Սոֆիա Հովսեփյանը՝ երեխային օրգազմի մասին պատմող գիրք տալու թեմայով դիմել է ոստիկանություն (video) Թամրազյանին պահանջ եմ ներկայացրել, որ հաշվետվողականություն լինի սպորտի հարցով․ Ջուլֆալակյանը մանրամասներ պատմեց երեկվա փակ նիստից (video) Նոր ապտակ Մոսկվայից Վարչապետը չի հասցնի ամեն ինչ անել և տանուլ կտա. Լևոն Մարտիրոսյան (video) Անտեղի դիվանագիտական սկանդալ սարքելու «շնորք» Հումանիտար աղետ, հավատ չներշնչող պաշտոնական տվյալներ. Ինչ է կատարվում Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանի` գյուղացու մտածողությունը «Անհանգի՞ստ է արդյոք նախագահ Արմեն Սարգսյանը»․ Լևոն Մարտիրոսյան (video) Ի՞նչ «երկրորդ ալիքի» բռնկման մասին են խոսում անպատասխանատուները Ալիևին կիրթ ու կառուցողական համարող Փաշինյանին Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի որոշումը չի ոգևորել, նա զբաղված է ժողովրդին խաղաղության պատրաստելու ընտանեկան առաքելությամբ. Ա. Ղազինյան Պետք չէ կյանքը զոհաբերել, պետք է ընդամենը կեղծ օրակարգեր չբերել. Զոհրաբյանը` Հովակիմյանին խորհուրդ տվեց թիթեռ չնկարել «Հանրաքվեի մասին» օրենքը բաց է թողնում, չի ասում, իսկ դա, վստահեցնում եմ, բավականին բարդ է. Վահագն Հովակիմյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզական աշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ԱԺ պաշտոնական կայքի Լուրեր բաժնում։ Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը հարգելի պատճառով գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Մայիսի 22-ին, ժամը` 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը: Թեման՝ Կորոն... Մայիսի 22-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրերն են` «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը, անդամներ Գրգորի Մկրտիչյանը, Լիլիթ Սիլանյանը եւ Հայկ Անդրեասյանը։ Թեմա`Արտակարգ դրություն՝ համաճարա՞կի, թե՞ ազատությունների դեմ Մայիսի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են՝ «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիր, կոալիցիայի սոցիալական և պարենային անվտանգության հարցերով փորձագետ Մարիամ Բադալյանը և հոգեբան Տաթևիկ Նահապետյանը: Թեմա՝ Հայաստանում Լանզերոտեի կոնվենցիայի դրույտների իրականացման կասկածելի նպատակները և հնարավոր վտանգները Մայիսի 21-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, Արթուր Ալեքսանյանի պաշտպաններ Էմին Բեգլարյանը և Կարեն Մեժլումյանը: ԹԵՄԱ՝ Լանզարոտի կոնվենցիայի հապշտապ վավերացման և բողոքի ակցիայի մասնակից Արթուր Ալեքսանյանի ապօրինի ձերբակալման փաստերը՝ իրավական և հասարակական-քաղաքական տեսանկյուններից: Ժամը 13:00՝ ,,Ադրբեջանահայերի ասամբլեա՛՛ ՀԿ նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: ԹԵՄԱ՝ Արցախի համապետական ընտրությունների, պաշտոնակ...