Նիկոլ Փաշինյանը մաքրում է Սերժ Սարգսյանին


Նիկոլ Փաշինյանը կրակն է ընկել իր հայտարարությունների ձեռքը: Հեղափոխությունից հետո նա ասում էր, թե նախկինում գործարարները Բաղրամյան 26 ճամպրուկով փող են տարել, մինչ օրս ոչ փող տանողներն են հայտնաբերվել, ոչ էլ փող վերցնողը: Ու քանի դեռ Փաշինյանը չի ապացուցել իր մեղարանքները, կնշանակի իրականում ինքը սխալ էր, եւ իրականում Սերժ Սարգսյանը ոչ թալանել է պետությունը, ոչ էլ գործարարներից նալոգ վերցրել: Շուրջ մեկ տարի առաջ` 2019թ–ի փետրվարին , խոսելով կառավարության անդամների ստացած պարգևավճարների չափերի մասին, վարչապետ Փաշինյանը նշել էր նաեւ, որ այդ պարգևավճարները հրապարակային ստացող մարդիկ հեղափոխությունից առաջ ծրարով փող էին ստանում։ Նրա համոզմամբ, մասնագետը 150 000 դրամ աշխատավարձով պետական համակարգում չի մնա, եթե մասնավորից 800 000–ի առաջարկ ստանա։

Ինչպես հայտնի է՝ պետական ապարատի պարգեւավճարներն
այլեւս սպառնում են դատարկել բյուջեն, շատերն են ահազանգում, որ սա ըստ էության թալան է բյուջեից:
Եւ այսօր, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր, սոցապ նախկին նախարար Մանե Թանդիլյանը վարչապետին հիշեցրեց իր հայտարարությունը եւ հետաքրքրվեց պետական համակարգում ստվերային աշխատավարձերից։ Վարչապետն էլ սովորության համաձայն դիմեց կրուտիտի ժանրին եւ իրավիճակը շրջեց Թանդիլյանի դեմ, վերջինից ճշտելով` Թանդիլյանը նախարարի պաշտոնում ծրարով փող ստացե՞լ է, թե ոչ։Վարչապետը նշեց, որ ծրարով աշխատավարձերի մասին հայտարարությունն ինքն արել է այն ժամանակ, երբ նման երևույթ պետական համակարգում արդեն բացառված է եղել։ Մանե Թանդիլյանը, սակայն պնդեց, որ վարչապետն այսօր այդ հարցը տա նաև իր ենթակա ներկայիս նախարարներին։ Վարչապետն էլ որոշեց սկսել իր ղեկավարած կառավարությունում որոշ ժամանակ աշխատած Մանե Թանդիլյանին: Եւ քանի որ Փաշինյանն այդպես էլ դուրս չեկավ պեչենու բաղերից, հարցապնդումը շարունակեց Էդմոն Մարուքյանը, նա ծամեց-դրեց վարչապետի բերանը՝հիշեցնելով, որ Թանդիլյանը նկատի ուներ նոր կառավարության հին դեմքերին.<<Հիմա ձեր կաբինետում նախկին կառավարությունից մարդիկ կան, օրինակ Ջանջուղազյանին հարցրե՞լ եք՝ ծրարներով փող ստացել է թե ոչ: Եթե ինքը չի ստացել, կարո՞ղ է ինքը տեսել է, թե ով է ստացել, կամ ունի տեղեկություն, թե ովքեր են ստացել»: Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Այնպես չի, որ այդպիսի տեղեկություններ կան միայն ձեր մատնանշած մարդկանց շրջանակի մասին: Այդպիսի տեղեկություններ կան նաեւ նախկին նախարարների մասին, որոնք այսօր ԱԺ պատգամավոր են: Ես այդ մարդկանց էլ չեմ կանչել ու հարցրել՝ դա ճիշտ է, թե ոչ: Որովհետեւ կան իրավապահ մարմիններ: Հիմա ես այս ամբիոնից ասե՞մ՝ էդ ինչ օպերատիվ տեղեկություն է, ում մասին է եւ ինչ կարգի վճարման մասին է խոսքը: Որքանո՞վ դա ճիշտ կլինի»:

«Հարցն այն է, որ եթե տիկին Թանդիլյանը ծրարով փող ստանար, պետք է ձեզնից ստանար: Եթե նախկին իշխանության նախարարները ծրարով փող ստանային, պետք է Սերժ Սարգսյանից ստանային»,-հակադարձեց Մարուքյանը
Վարչապետն էլ արձագանքեց. «Իսկ ով ասաց, որ ես պետք է տայի էդ փողը«»: Նա կոչ արեց «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներին այդ ծրարով փող ստանալու մասին հարցը տալ հենց այն նախարարներին, որոնք նախկինում աշխատել են. «Որովհետեւ եթե ես հիմա ասեմ՝ այո, ես իրենց հարցրել եմ, ասելու եք՝ բա ի՞նչ ասեց: Հարգելի ԼՀԿ-ի ներկայացուցիչներ, հարց տվեք այդ նախարարներին, ինձնից ի՞նչ եք ուզում»: Իրականում ակնհայտ է, որ Փաշինյանը մնացել է իր հայտարարությունների տակ ու նախկիններին ուղղված որեւէ մեղադրանք մինչ օրս չի կարողացել ապացուցել:

Անի Սահակյան

դիտվել է 4532 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am